երկուշաբթի, չորեքշաբթի 19։00-21։30
16 դաս + 1 քննություն
Դասընթացը սկսում ենք քոփիռայթինգի հիմունքներից՝ հաճախորդի և ապրանքի ուսումնասիրությունից։ Այնուհետև սովորում ենք գրել վաճառող վերնագրեր ու տեքստեր տարբեր նպատակների համար։ Ուսումնասիրում ենք տարբեր մարքեթինգային տեքստերի առանձնահատկությունները՝ կայք, Email, SMM, գովազդ և այլն։ Copywriting-ի դասընթացում առանձին տեղ է զբաղեցնում քոնթենթ մարքեթինգը և երկար ֆորմատի տեքստերի մշակումը (բլոգի, էլ․ տեղեկագրերի համար)։
Բոլոր թեմաներն ամրապնդում ենք տնային առաջադրանքներով։ Հայկը անհատապես ստուգում է բոլոր առաջադրանքները և հետադարձ կապ տալիս բոլոր մասնակիցներին։
Դասընթացի ավարտին Դուք ձեռք կբերեք վաճառող տեքստեր գրելու հմտություն, ինչպես նաև կունենաք արդեն պատրաստի տեքստեր, որոնք կարող եք օգտագործել Ձեր աշխատանքի մեջ։
դասընթացից առաջ և հետո
Հաճախորդին և ապրանքը ուսումնասիրելու տեխնիկաները
Գրավիչ վերնագրեր մշակելու գաղտնիքները
Հոգեբանական տրիգերների կիրառումը տեքստերում
Տարբեր կրիչների համար վաճառող տեքստերի առանձնահատկությունները
Քոնթենթ մարքեթինգ և բովանդակության մշակման տեխնիկաները
Քոնթենթի մշակման ավտոմատացման գործիքների կիրառումը
Marketing-ի և Copywriting-ի մասնագետ
Հայկը Copywriting-ն իր համար բացահայտել է 2014 թ․-ին, երբ իր կողմից կազմակերպած թրեյնինգներից մեկը պատահաբար 4 անգամ ավելի շատ մասնակից հավաքեց՝ ճիշտ գրված տեքստի շնորհիվ: Նա ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ՝ բիզնեսի զարգացման և մարքեթինգի գծով տարբեր պաշտոններում՝ IT-ի, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում: Անհատական խորհրդատու է և փորձառու թրեյներ: «Алхимия. Как превратить тексты в золото» գրքի հեղինակն է: «Մենք սովորում ենք ազդել գրավոր խոսքով։ Մենք սովորում ենք փոխել մարդկանց, դրդել նրանց՝ անել մեր ուզածը, ազդել նրանց վարքագծի և որոշումների վրա։ Եթե նույնիսկ դասընթացից հետո ոչ մի օր որպես քոփիռայթեր չաշխատեք, այս հմտությունը Ձեր կյանքում շատ դռներ կբացի»։ Հայկ Մարգարյան
Թրեյների մասին● Ծանոթանում ենք մասնակիցների հետ, բացահայտում ենք նրանց խնդիրները և
նպատակները
● Թրեյնինգի բովանդակություն, դրա քննարկում
● Կետ Ա – որտեղ ենք մենք հիմա, ինչ ունենք
● Կետ Բ – ինչ ենք ուզում ունենալ թրեյնինգի վերջում
● Տեքստի տեսակները, որտեղ են դրանք օգտագործվում
● Ո՞վ է մեր հաճախորդը, ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ է ուզում
● 25 հարց հաճախորդի մասին
● Ինչպե՞ս սեգմենտավորել մեր հաճախորդներին քոփիռայթինգի նպատակով
● Ապրանք vs առաջարկ
● Ապրանքի փաթեթավորում և դիրքավորում
● Ստեղծում ենք անդիմադրելի առաջարկներ
● Առավելությունների և թերությունների վերլուծություն
● Առարկությունների վերլուծություն և մշակում
● Տեքստի նպատակի սահմանում
● Վերնագրերի կարևորությունը, դրանք ստեղծելու հիմնական 4 մոդելները և 22
տեխնիկաները
● Տեքստի կառուցվածքը, հիմնական բլոկները
● Տեքստի սկիզբ
● Տեքստի կառուցվածք
● Տեքստի դինամիկա
● Տեքստի առանձնահատկությունները տարբեր կրիչների դեպքում
● Բիզնեսի ձայնը
● Կարծիքներ
● Քեյսեր
● Երաշխիք
● Գնի ներկայացում
● Հ.Գ.
● Ի՞նչ են տրիգերները, ինչպե՞ս են դրանք աշխատում
● Տրիգերների վերլուծություն օրինակներով
● Այլ տեսքտի ուժեղացուցիչներ
● Վերջնականացնում ենք մեր ստեղծած տեքստերը
● Փորձարկում ենք դրանք իրական կյանքում
● Արդյունավետ և անհաջող օրինակների քննարկում
● Պարտադիր բլոկներ կայքերում
● Կայքի ստեղծման պրոցեսը քոփիռայթերի տեսանկյունից
● Արդյո՞ք email մարքեթինգն արդյունավետ է
● Նամակների տեսակներ
● Ավտոմատացված նամակների շարք
● Քոփիռայթինգի առանձնահատկությունները email մարքեթինգում
● Հաճախորդների հետ ընթացիկ աշխատանքում անհրաժեշտ կոնտենտ
● Սկրիպտերի կարեւորությունը, դրանց ստեղծում
● Քոնթենթ մարքեթինգի հիմունքներ
● Ինչո՞վ է քոփիռայթինգը տարբերվում քոնթենթ մարքեթինգից
● Ո՞ր ընկերությունների համար է քոնթենթ մարքեթինգը
● Ինչի՞ց սկսել
● Բովանդակության տեսակները
● Բլոգի վարման հիմունքներ
● Հետաքրքիր և օգտակար բովանդակության մշակման ալգորիթմը
● Ի՞նչ առանձնահատկություններ կան ամենատարածված սոց. ցանցերում
● Գովազդների տեքստերը սոց. ցանցերում
● Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի բիզնեսը միշտ խոսի նույն լեզվով
● Տեքստերի հետ կապված կարգերի, սկրիպտերի, պրոցեսների մշակում
● Ի մի ենք բերում թրեյնինգի ընթացքում ստեղծած տեքստերը եւ նյութերը
● Կազմում ենք դրանք կիրառելու պլան
Գրում ենք վաճառող տեքստեր մեզ համար անծանոթ ոլորտի մասին:
Ոլորտում 15 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
24․000 ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիակների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
3 տեսակ
Մասնակցության սերտիֆիկատ
Տրվում է 49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Ավարտական սերտիֆիկատ
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գերազանցության սերտիֆիկատ
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ուսանող
0+
Դասախոս
0+
Նախագծեր
0+
Համագործակցություն
0+
Մեզ վստահում են կայացած, հաջողակ և կրթությունը առաջնային դասող ընկերությունները։ Մենք վստահ ենք, որ կրթվելով հասնելու ենք մեծ հաջողությունների։