Գրիգոր Առաքելյան

Grigor Arakelyan

Գրիգոր Առաքելյան

«Business Development Group» ընկերության համահիմնադիր

Գրիգոր Առաքելյանի հավաստմամբ՝ հաջողության հասնելու համար նախևառաջ պետք է ինքնազարգանալ, այսինքն՝ անընդհատ աճ գրանցել, մեծացնել մտահորիզոնը, լինել ինքնուրույն և անել սեփական հետևությունները. «Եվ հիշե՛ք, որ հաջողությունն այն է, երբ ձեզ մոտ ստացվում է»:

Գրիգոր Առաքելյանը դեռ երիտասարդ տարիքից սկսել է հոգեբանություն ուսումնասիրել և մարդկանց օգնել իր խորհուրդներով: Բանակից զորացրվելուց հետո սկսել է զբաղվել նաև հաշվապահությամբ և առաջին քայլերն արել բիզնեսի ոլորտում:
«Սկզբում գործարար մարդիկ ինձ այլ աշխարհից եկած մարդիկ էին թվում, որոնք այլ աշխարհում ու այլ կանոններով են ապրում: Ինձ թվում էր, որ երբեք չեմ կարողանա հասնել նրանց, բայց սկսեցի աշխատել իմ անձնական հատկությունների վրա և այսօր արդեն խորհրդատվություն եմ տալիս տասնյակ գործարարների»,- ասում է Գրիգոր Առաքելյանը:
Այսօր Գրիգոր Առաքելյանը «Business Development Group» ընկերության շրջանակներում իրականացրած բիզնես խորհրդատվության շնորհիվ բազմաթիվ ընկերություններ գրանցում են բացառիկ հաջողություններ:

Աշխատանքային փորձը
  • «KORIZ» մարքեթինգային ընկերության համահիմնադիր,
  • «Arakelyan Partners Consulting» ՍՊԸ-ի (հաշվապահական և ֆինանսական ծառայություններ) համահիմնադիր,
  • «Ֆորտունա Բիզնես Դպրոց» ՍՊԸ-ի համահիմնադիր («Business Development Group»),
  • ՀՀ-ում անձնային աճի ամենամեծ «Զարթուցիչ» նախագծի հիմնադիր, թրեյներ,
  • Խորհրդատվական և կրթական «ՊՐԱԿՏԻԿ Բիզնես Թրեյնինգ» նախագծի համահիմնադիր, թրեյներ,
  • Անձնական քոուչ գործարարների համար,
  • ԱՊՀ երկրներում ամենամեծ բիզնես համայնքի՝ «Бизнес Молодость»-ի «ոսկե անդամ» և շրջանավարտ:






    Enroll Now






      Գրանցվել