Հայկ Կաշեգործյան

Hayk Kashegortyan

Հայկ Կաշեգործյան

«Business Development Group» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն

Հայկ Կաշեգործյանը համոզված է, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ստեղծելու կարիերա իր իսկ մտածած և երազած մասնագիտությամբ։

Հայկ Կաշեգործյանի կրթությունը հետաքրքիր միքս է՝ տեխնիկական և ֆինանսական ոլորտներից։ Նա իր կարիերան սկսել է հաշվապահական ոլորտից, որտեղ և ծանոթացել է Գրիգոր Առաքելյանի հետ։ Հայկն ունի մոտ 8 տարվա փորձ ֆինանսական ոլորտում, զբաղվել է նաև շինարարական մասնագիտացված գործիքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով։ Սակայն միշտ իրեն պատկերացրել է բիզնեսում և աշխատանքից զատ զբաղվել փոքր բիզնեսով։

«Երբ 22 տարեկան էի, ընկերներիս հետ pub-ի պրոյեկտ ձեռնարկեցինք (BRISTOL PUB), որը կարելի է ասել, առաջին լուրջ ստացված պրոյեկտն էր, ու հետաքրքիրն այն է, որ այդ բիզնեսը կարողացանք ամենալավ պահին վաճառել», – պատմում է Հայկը։

Business Development Group-ի սկիզբը դրեցին Գրիգորի հետ հաշվապահության թրեյնինգներ անելով, երբ Հայկն աշխատում էր որպես գլխավոր հաշվապահ։ Ընթացքում հասկացան, որ այսօր մեծ պահանջարկ կա որակյալ և տարբերվող կրթության, ինչպես նաև աշխատաշուկայում մեծ բաց կա գործատուի պահանջների և աշխատակիցների կարողությունների միջև։ Սկսեցին ընդլայնել թրեյնինգների ոլորտները և դարձան մրցունակ թե՛ ոլորտների բազմազանության, թե՛ տված գիտելիքների որակի առումով։

«Ապագայում BDG-ն տեսնում եմ որպես Հայաստանում գործող ամենամրցունակ, ամբողջ աշխարհի մակարդակով նոր որակի և նորարարական մոտեցումներով կրթություն ապահովող ընկերություն, որտեղ սովորելը և՛ հետաքրքիր կլինի, և՛ շատ արդյունավետ։ Մեր ուսանողները ներգրավված են լինելու ավելի ու ավելի շատ պրոյեկտներում և հնարավորություն են ստանալու աշխատանք գտնելու Հայաստանյան լավագույն ընկերություններում։ Մենք փոխում ենք կրթության նկատմամբ վերաբերմունքը»,- հավաստում է Հայկը։

Աշխատանքային փորձը
  • «KORIZ» մարքեթինգային ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն,
  • «Ֆորտունա Բիզնես Դպրոց» ՍՊԸ-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն («Business Development Group»)
  • Խորհրդատվական և կրթական «ՊՐԱԿՏԻԿ Բիզնես Թրեյնինգ» նախագծի համասեփականատեր և գլխավոր տնօրեն։






    Enroll Now






      Գրանցվել