Archive

Հռիփսիմե Վարդանյան | Հաշվապահության թրեյներ | BDG

Հռիփսիմեն 7 տարվա աշխատանքային փորձ ունի Ֆինանսների, հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվության ոլորտում: Իրականացրել է տարբեր ծրագրեր, որոնք ենթադրում են ֆինանսական մոդելների մշակում, հաշվետվությունների արդյունավետ վերլուծություն, ծախսերի կանխատեսումների պատրաստում և այլն: Ներկայումս նա Big Four ընկերության Senior Tax and Financial Accounting Specialist-ը, որակավորված գլխավոր հաշվապահն ու աուդիտորն է:

Սուսաննա Ամիրյան | Հաշվապահության թրեյներ

Սուսաննան աշխատել է շինարարության ոլորտում որպես կադրերի գծով պատասխանատու, ապա հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունում վարել է շուրջ հիսուն կազմակերպության կադրերի և աշխատավարձի բաժինը, ինչպես նաև շուրջ ութ կազմակերպության հաշվապահություն: Այնուհետև աշխատել է տարբեր կազմակերպություններում որպես ֆինանսական տնօրենի օգնական, հաշվապահ և գլխավոր հաշվապահ: Ստացել է որակավորում Հաշվապահների ասոցիացիայի կողմից:

Արման Չիլինգարյան | Մարքեթինգի թրեյներ

Արմանը թվային մարքեթինգի մասնագետ է: Մասնագիտացած է սոցիալական մեդիայի և որոնողական համակարգերի առաջխաղացման, որոնողական գովազդի, մեսինջեր-բոտերի և թվային տվյալների վերլուծության ուղղություններով: Արմանը սերտիֆիկացված է Google-ի, Yandex-ի և HubSpot-ի կողմից: Մարքեթինգն առհասարակ համարում է իր ապրելակերպն ու տարերքը:

Արաքս Նալբանդյան | Մարքեթինգի թրեյներ | BDG

Արաքսը Digital Marketing-ի տնօրեն է 10Web ընկերությունում։ Մինչ այդ աշխատել է Ayyo Marketing-ում՝ որպես մարքեթինգի թիմի ղեկավար, iNexxus-ում՝ որպես Social Media Manager, իսկ Andava digital-ում՝ SEO մասնագետ։

Անի Հարությունյան | Ֆինանսների թրեյներ

Անին երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունքում՝ սկզբում տնտեսագետի, հաշվապահի, ավագ հաշվապահի պաշտոններում, իսկ այժմ բաժանմունքի առաջատար մասնագետ է։

Արման Գրիգորյան | Մենեջմենթի թրեյներ

Արմանը 2014 թվակաանին աշխատել է ESKM կազմակերպությունում որպես Project Manager: Աշխատանքի ընթացքում հասցրել է մասնակցել ավելի քանի 15 նախագծերի։ 2017 թ․-ին Արմանը ստացել է PMP certification, իսկ 2019-ին ստացել է PSM-I և SSYB certification-ներ։

Լիդիա Պակովա | Դիզայնի թրեյներ

Լիդիան ուսումնասիրել է UI/UX Design, Graphic Design, Digital Marketing, HR Management, Project Management: Սովորել է նկարչություն, կավագործություն։ Ունեցել է կավե աշխատանքների ցուցահանդես։ Որպես վիզուալ մերչենդայզեր համագործակցել է Harmont & Blaine իտալական ընկերության ներկայացուցիչների հետ։ Կատարել է բազմաթիվ պրոյեկտներ արտասահմանյան շուկայի համար։

Անուշ Մանուչարյան | Մարդկային ռեսուրսների թրեյներ

Անուշն ուսուցման և զարգացման մի շարք ծրագրերի համահեղինակ է և իրականացնող: Անուշը Door International և Development Group (Ռուսաստան) միջազգային ընկերությունների կողմից հավաստագրված է որպես Professional Business Trainer և Business Coach:Chartered Management Institute, UK-ի կողմից՝ որպես Management Consultant (CMCE):

Էդգար Վահրադյան | Հարկային օրենսդրության թրեյներ

Էդգարն այժմ աշխատում է Betconstruct ընկերությունում, որպես գլխավոր հաշվապահ: Ֆինանսիստ, տնտեսագետ

Սերգեյ Թանթուշյան | Մենեջմենթի թրեյներ

Սերգեյը Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է։ 2011-ին նա սովորել է Բոստոնի Brandeis International Business School-ում և ունի MBA աստիճան, ինչպես նաև ՀԱՀ-ում՝ MCLS, ՀՀ ԳԱԱ-ում՝ Ֆինանսների և տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Սերգեյը Pes-Pes Colors համահիմնադիրն է, մինչ դա եղել է IDeA Foundation-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

Հայկ Համբարձումյան | QA թրեյներ

Հայկ Համբարձումյանն աշխատում է որպես Java Engineer in Test Digitain Armenia-ում: Հայկը ծրագրավորող է, BDG-ում «Automation QA» դասընթացի թրեյներն է։ Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ ծրագրավորման թեստավորման ոլորտում։ Նա ունի ամուր ու ժամանակակից գիտելիքներ վեբ հավելվածների և դեսքթոփային հավելվածների ավտոմատացված թեստավորման ոլորտում։

Սարգիս Բուդաղյան | Մենեջմենթի թրեյներ

Սարգիսն իր կարիերայի ընթացքում 2013 թվականից սկսած աշխատել է որպես Product Manager բազմաթիվ առաջատար ընկերություններում, ինչպիսիք են SFL, SCDM, Plexonic, Ginosi Apartels & Hotels, DISQO:

Հովհաննես Եփրեմյան | Դիզայնի թրեյներ

Հովհաննեսն ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ինչպես նաև ավարտել է VFXLab-ի «Houdini Artist» դասընթացը։

Վահան Բալասանյան | Գրաֆիկ դիզայնի թրեյներ

Գրաֆիկական դիզայներ, գեղարվեստական ղեկավար, ճարտարապետ, գիտությունների թեկնածու, BDG-ում «Advanced Design Course» դասընթացի թրեյներ: Վահանի կատարած աշխատանքների մի մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայկ Գրիգորյան | UI/UX դիզայնի թրեյներ |

Դիզայնի ոլորտում Հայկը հայնտվել է 2015 թվականին և անմիջապես գտել իր ամենասիրելի մասնագիտություններից մեկը: Նա արդեն 5 և ավելի տարիներ աշխատում է որպես UI/UX դիզայներ։ Հայկի կատարած աշխատանքների մի մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Համլետ Ասլանյան | First Time Tech Manager-ի թրեյներ

Software Development Manager Amazon-ում, Լյուքսեմբուրգում 3 թիմերի (35 անձ) մենեջեր, Inventory Management, Pricing domain leader Եվրոպական Միությունում և «First Time Tech Manager» դասընթացի թրեյներ:

Ալմաստ Ամիրյան | QA թրեյներ

Quality Assurance Engineer, BDG-ում «Manual QE» դասընթացի թրեյներ։ Այժմ նա աշխատում է Digitain Armenia ընկերությունում՝ որպես Quality Assurance Engineer, իսկ BDG-ում և ACA թրեյնինգ կենտրոնում՝ որպես «Manual QE» դասընթացի թրեյներ:

Տիգրան Բարսեղյան | QA թրեյներ

Տիգրանը սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Նա ունի 3-ից ավելի տարիների փորձ mobile, web և desktop հավելվածների թեստավորման շրջանակներում: Տիգրանը նաև backend testing-ի և black, white-box software testing-ի մեծ փորձ ունի: Տիգրանն աշխատել է նաև Agile մոդելի հետ: Տիգրանն աշխատել է Zangi և Earlyone ընկերություններում՝ որպես Quality assurance engineer: Այժմ նա աշխատում է Service Titan ընկերությունում:

Սիրանուշ Կոստանյան | Թրեյներ

Սիրանուշը միջազգային որակավորմամբ (PSM-I) ՏՏ նախագծերի ղեկավար է Digitain ընկերությունում, ինչպես նաև հմուտ Scrum մասնագետ և Agile Trainer: Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի MBA ֆակուլտետը և ունի տարիների հաջող միջազգային փորձ կառավարելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր ՏՏ նախագծեր։

Շուշան Տոնոյան | Դիզայնի թրեյներ

Որպես նկարիչ Շուշանն ունեցել է երկու անհատական ցուցահանդես՝ — 2015թ հոկտեմբերին — «Անքնություն» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը — 2018թ. հոկտեմբերին — «Blurred Dreams»՝ ֆոտո ցուցահանդես-ինստալյացիան: Որպես համակարգչային գրաֆիկայի մասնագետ նա աշխատել է՝ — 2014-2015թթ. Dogfish ամսագրում՝ որպես գլխավոր դիզայներ — 2015թ. Radio Aurora-ում ՝ որպես գրաֆիկ դիզայներ — 2017թ. Multy Wellness Center-ում՝ որպես գրաֆիկ դիզայներ — 2017-2018թթ. POS — Bar & Eatery-ում՝ որպես կրեատիվ դիզայներ — 2016թ.-ից — Say CheeZe Photo Atelier-ի հիմնադիր և գլխավոր ֆոտոգրաֆ — 2017 թ.-ից-Trace Graphic School-ի հիմնադիր և գրաֆիկական ծրագրերի՝ Adobe Photoshop Adobe Illustrator, Adobe Indesign, Adobe Premier Pro, Corel Draw, դասախոս:

Լիլիթ Գրիգորյան | UI / UX Թրեյներ

Լիլիթը սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ունի դիզայնի բակալավրի աստիճան։ Սովորելուց հետո աշխատել է որպես web and graphic designer բազմաթիվ կազմակերպություններում։

Անի Հովհաննիսյան | QA Manual Թրեյներ

Արդեն 5 տարի է, ինչ Անին աշխատում է որակի ապահովման ոլորտում՝ ներգրավված լինելով աշխարհահռչակ մի շարք ծրագրերում: Նա աշխատել է KSPE Software, DocAir LLC, Nashville TN, Novatech LLC, Nashville TN ընկերություններում՝ որպես Quality Assurance specialist:

Տիգրան Գևորգյան | Թրեյներ

Տիգրան Գևորգյանը Software Engineering-ի ոլորտում ունի 20 տարվա փորձ։ Աշխատել է մի շարք լոկալ և միջազգային կազմակերպությունների հետ ու ունի աշխատանքային հարուստ փորձ։

Կարեն Այվազյան | Motion Designer

Համակարգչային գրաֆիկայի և շարժական դիզայնի գործունեությունը սկսել է դեռևս 2015 թվականին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սովորելիս։ 2019 թվականին ավարտել է CG Spectrum College-ի Houdini FX արտիստի դասընթացը։

Մերի Ստեփանյան | Թրեյներ

Մերին սեփական ուժերով ճանապարհը կերտողի վառ օրինակ է։ Նա ունի 5 տարվա փորձ դիզայնի ոլորտում։ Մերին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ունի մագիստրոսի կոչում։

Դիանա Եղիկյան

Դիանա Եղիկյանը տվյալ պահին աշխատում է մի քանի պրոյեկտի վրա , որոնք են՝ Zag entertainment-ի “Miraculous: Tales Of Ladybug & Cat Noir մուլտֆիլմի խաղը ինչպես նաև Netflix-ի հետ։

Նատալին ունի երկար տարիների փորձ Content Management-ի և Product Management-ի ոլորտներում: Ունի փորձ սոցիալական մեդիայի, բլոգգինգի, շուկայի հետազոտության, վեբ կոնտենտ օպտիմիզացիայի, ռազմավարական պլանավորման հետ աշխատանքներում:

Աննա Մադաթովա | Թրեյներ

Թվային մարքեթինգի ավագ մասնագետ