Մոտակա Դասընթացներ

UI/UX Design

Հայկ Գրիգորյան /
2021-02-02

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2021-02-09

Կադրային գործ

Սուսաննա Ամիրյան /
2021-01-25

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2021-02-20

SEO: A to Z

Արաքս Նալբանդյան /
2021-01-27

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2021-02-06

Ինեսսա Ա․ և Էդուարդ Հ․

Inessa Azatyan and Eduard Hambardzumyan

Ինեսսա Ա․ և Էդուարդ Հ․

Ունենալով խորը ակադեմիական կրթություն դիզայնի ու արվեստի բնագավառում և մոտ 5 տարվա մեծ փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում՝ Ինեսսայի տարերքը վիզուալ կոնցեպտ ստեղծելն է և այնպիսի մտքեր փոխանցելը, որոնք ոգեշնչում են, տեղեկացնում ու գրավում սպառողին:

Վերջին տարիներին նա անցել է UI/UX-ին, և վերջապես կենտրոնացել UX դիզայնի վրա (Joomag Inc.): Ինեսսայի գերնպատակը բիզնեսի նպատակների և ընկերության կայքում այցելուների վարքագծի մասին հստակ պատկերացում ունենալն է ու դրանք համապատասխանաբար կայքի քարտեզների, հաճախորդի ուղեքարտեզների, wireframe-երի, մոքափերի ու պրոտոտիպերի վերածելը:

Իսկ Էդուարդն, աշխատելով որպես UX դիզայներ, համագործակցում է ծրագրավորողների թիմի հետ ստարտափերի, բրենդների ու ընկերությունների համար թվային պրոդուկտներ ստեղծելու նպատակով:

Ցանկանալով սովորել և UX դիզայնի ու նորարարությունների մասին իրենց գիտելիքները կիսել՝ Ինեսսան և Էդուարդը մասնակցում են UX design from Scratch թրեյնինգային ծրագրին որպես համադասավանդողներ և ինտերակտիվ դասընթացներ են մշակում ու վարում սկսնակների համար:

Կրթություն

Ինեսսան և Էդուարդն ավարտել են Կրթության միջազգային ակադեմիան և երկուսն էլ Դիզայնի ու արվեստի բակալավրի աստիճան ունեն:

Փորձ

Ինեսսան և Էդուարդը մոտ 5 տարվա փորձ ունեն Գրաֆիկ/UI դիզայնի և 2 տարվա փորձ՝ UX դիզայնի ոլորտում: