
Սուսաննա Ամիրյան
Կադրային գործի մասնագետ, Գլխ․ հաշվապահ
Սուսաննան աշխատել է շինարարության ոլորտում որպես կադրերի գծով պատասխանատու, ապա հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունում վարել է շուրջ հիսուն կազմակերպության կադրերի և աշխատավարձի բաժինը, ինչպես նաև շուրջ ութ կազմակերպության հաշվապահություն: Այնուհետև աշխատել է տարբեր կազմակերպություններում որպես ֆինանսական տնօրենի օգնական, հաշվապահ և գլխավոր հաշվապահ: Ստացել է որակավորում Հաշվապահների ասոցիացիայի կողմից:
Կրթություն
Սուսաննան ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանություն բաժինը:
Փորձ
Սուսաննան ունի շուրջ 12 տարվա փորձ հաշվապահության և անձնակազմի ղեկավարման ոլորտում։