Ընդհանուր դրույթներ
Ներկայացնում ենք մեր
Գաղտնիության քաղաքականությունը
Ներկայացնում ենք մեր Գաղտնիության քաղաքականությունը
Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը հույժ կարևոր է մեզ համար։
Business Development Group-ը գտնվում է
ՀՀ, ք․ Երևան, 0033, Հր․ Քոչարի փ․ 4 հասցեում, հեռ․ +374 55 201 209
Business Development Group- քաղաքականությունն է հարգել Ձեր անձնական տվյալները մեր կայքի կողմից հավաքվող որևէ տեղեկատվության հետ կապված։ Գաղտնիության սույն քաղաքականությունը վերաբերում է bdg.am (այսուհետ՝ «մեզ», «մենք» կամ «bdg.am»)։ Մենք հարգում ենք Ձեր գաղտնիությունը և պարտավորվում ենք պաշտպանելու անձնական նույնականացման տվյալները, որոնք կարող եք մեզ տրամադրել կայքի միջոցով։
Մենք որդեգրել ենք գաղտնիության այս քաղաքականությունը («Գաղտնիության քաղաքականություն») բացատրելու համար, թե ինչ տվյալներ կարող են հավաքվել մեր կայքի միջոցով, ինչպես ենք օգտագործում այդ տվյալները, և որ պարագայում կարող ենք այդ տեղեկատվությունը հրապարակել երրորդ կողմի։
Սույն Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բացառապես այն տվյալներին, որոնք հավաքում ենք կայքի միջոցով և չի վերաբերում մեր կողմից այլ աղբյուրներով դրանց հավաքագրմանը։
Սույն Գաղտնիության քաղաքականությունն այս կայքում հրապարակված Ընդհանուր դրույթների և պայմանների հետ միասին սահմանում են Ձեր կողմից կայքից օգտվելու կանոններն ու քաղաքականությունը։ Կախված կայք այցելելիս Ձեր գործողություններից՝ Ձեզ կարող է առաջարկվել համաձայնություն տալ հավելյալ դրույթների ու պայմանների։
Կայքի այցելուները
Ինչպես կայքերի օպերատորների մեծամասնությունը, Business Development Group-ը հավաքում է ոչ անձնական նույնականացման այնպիսի տվյալներ, որոնք սովորաբար հասանելի են դարձվում վեբ բրաուզերների և սերվերների կողմից, օր․՝ բրաուզերի տեսակը, նախընտրելի լեզուն, հղվող կայքը, յուրաքանչյուր այցելուի հայցման ամսաթիվն ու ժամը։ Business Development Group-ի կողմից ոչ անձնական նույնականացման տվյալներ հավաքագրելու նպատակը կայանում է նրանում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես են այցելուներն օգտվում կայքից։ Ժամանակ առ ժամանակ Business Development Group-ը կարող է հրապարակել ոչ անձնական նույնականացման տվյալներն ամբողջության մեջ, օրինակ՝ հրապարակելով իր կայքի օգտագործման թրենդների վերաբերյալ հաշվետվություն։
Business Development Group-ը նաև հավաքագրում է հնարավոր անձնական նույնականացման տվյալներ, ինչպիսիք են մուտքագրված և https://bdg.am բլոգի հրապարակումները մեկնաբանող օգտատերերի Internet Protocol (IP) հասցեները։ Business Development Group-ը բացահայտում է միայն մուտքագրված և մեկնաբանող օգտատերերի IP հասցեները ստորև բերված միևնույն պայմաններում, ինչպես օգտագործում ու հրապարակում է անձնական նույնականացման տվյալները։
Անձնական նույնականացման տվյալների հավաքագրումը
Business Development Group-ի կայքի այցելուներից ոմանք նախընտրում են գործակցել ընկերության հետ այնպես, որ կայքին անհրաժեշտ է լինում հավաքագրել անձնական նույնականացման տվյալներ։ Business Development Group-ի կողմից հավաքագրվող տվյալների քանակն ու տեսակը կախված է գործակցման բնույթից։ Օրինակ՝ այն օգտատերերից, ովքեր https://bdg.am կայքում բաժանորդագրվում են բլոգին կամ գրանցվում դասընթացին, մենք խնդրում ենք անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ․ փոստի հասցեն։
Անվտանգությունը
Ձեր անձնական տվյալների անվտանգությունը կարևոր է մեզ համար, բայց ի նկատի ունեցեք, որ համացանցի միջոցով փոխանցման կամ էլեկտրոնային պահեստավորման որևէ մեթոդ 100%-ով ապահովված չէ։ Մենք իհարկե ջանում ենք կիրառել բոլոր ընդունված միջոցները Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ ապահովությունը։
Գովազդները
Մեր կայքում հայտնված գովազդները կարող են ներկայացվել օգտատերերին գովազդային գործընկերների կողմից, որոնք կարող են cookie-ներ պարունակել։ Դրանք թույլ են տալիս գովազդային սերվերներին ճանաչել Ձեր համակարգիչն ամեն անգամ, երբ նրանք Ձեզ առցանց գովազդ են ուղարկում Ձեզնից կամ Ձեր համակարգիչն օգտագործողից տեղեկություններ հավաքելու համար։ Այս տեղեկատվությունը թույլ է տալիս գովազդային ցանցերին մյուս տեղեկությունների հետ մեկտեղ ներկայացնել թիրախային գովազդներ, որոնք իրենց կարծիքով Ձեզ ամենաշատը կհետաքրքրեն։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է cookie-ների օգտագործումը Business Development Group-ի, բայց չի կարգավորում այլ գովազդողների կողմից։
Հղումներ դեպի արտաքին կայքեր
Մեր ծառայությունները կարող են պարունակել հղումներ դեպի արտաքին կայքեր, որոնք մեր կողմից չեն համակարգվում։ Եթե քլիք անեք երրորդ կողմի հղումը, կուղղորդվեք դեպի այդ երրորդ կողմի կայքը։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ձեր այցելած յուրաքանչյուր կայքի Գաղտնիության քաղաքականությունը և Ընդհանուր դրույթները և պայմանները։
Մենք չունենք վերահսկողություն և որևէ պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի կայքերի, ապրանքների ու ծառայության բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործունեության վերաբերյալ։
Bdg.am-ն օգտագործում է Google AdWords ռեմարքեթինգի համար
Bdg.am-ն օգտագործում է ռեմարքեթինգային ծառայություններ երրորդ կողմի կայքերում (ներառյալ Google) մեր կայքի նախկին այցելուների համար գովազդելու նպատակով։ Դա կարող է նշանակել, որ մենք գովազդում ենք այն նախկին այցելուների համար, ովքեր մեր կայքում առաջադրանքը չեն ավարտել, օրինակ՝ օգտագործելով կոնտակտային ձևը հարցում իրականացնելու նպատակով։ Սա կարող է լինել գովազդի տարբերակով՝ Google-ի որոնման արդյունքների էջում, կամ Google Display Network-ի որևէ կայքում։
Երրորդ կողմի գործընկերները՝ ներառյալ Google-ը, օգտագործում են cookie-ներ նախորդ այցելությունների հիման վրա գովազդները թիրախավորելու նպատակով։ Իհարկե, հավաքագրված յուրաքանչյուր տվյալ կօգտագործվի մեր և Google-ի գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։
Դուք կարող եք սահմանել նախասիրություններ, ըստ որոնց Google-ը Ձեզ գովազդ կցուցադրի օգտագործելով Google Ad Preferences էջը, և եթե ցանկանաք, կարող եք լիովին հրաժարվել հետաքրքրությունների վրա հիմնված գովազդներից cookie-ների կարգավորումներով կամ ընդմիշտ օգտագործելով բրաուզերի plug-in-ը։
Անձնական նույնականացման որոշ տվյալների պաշտպանությունը
Business Development Group-ը հնարավոր անձնական նույնականացման կամ անձնական նույնականացման տվյալները հասանելի է դարձնում միայն իր այն աշխատակիցներին, կապալառուներին կամ գործընկեր կազմակերպություններին, որոնց (ա) անհրաժեշտ է իմանալ այդ տվյալները Business Development Group-ի կողմից մշակելու կամ տրամադրելու կայքում Business Development Group-ի կողմից մատուցվող ծառայությունները, և (բ) որոնք համաձայնել են հասանելի չդարձնել դրանք այլ կողմերի։ Այդ աշխատակիցներից, կապալառուներից կամ գործընկեր կազմակերպություններից ոմանք կարող են տեղակայված լինել Ձեր երկրից դուրս․ օգտագործելով Business Development Group-ի կայքը՝ Դուք համաձայնություն եք տալիս այդպիսի տվյալների փոխանցմանը նրանց։ Business Development Group-ը չի վաճառի կամ վարձով չի տրամադրի հնարավոր անձնական նույնականացման կամ անձնական նույնականացման տվյալները որևէ մեկին։ Բացի իր աշխատակիցներից, կապալառուներից և գործընկեր կազմակերպություններից, ինչպես վերը նկարագրված է, Business Development Group-ը հասանելի է դարձնում հնարավոր անձնական նույնականացման և անձնական նույնականացման տվյալները միմիայն ի պատասխան դատավճռի, դատարանի որոշման կամ կառավարության պահանջի, կամ երբ Business Development Group-ը համոզված է, որ տվյալների բացահայտումը ողջամտորեն անհրաժեշտ է Business Development Group-ի, երրորդ կողմի կամ հանրության լայն շրջանների սեփականությունը կամ իրավունքները պաշտպանելու համար։
Եթե Դուք https://bdg.am-ի գրանցված օգտատեր եք և տրամադրել եք Ձեր էլ․ հասցեն, Business Development Group-ը երբեմն կարող է Ձեզ էլ․ նամակ ուղարկել նոր գործառույթների մասին տեղեկացնելու, կարծիք հարցնելու կամ պարզապես կազմակերպության վերաբերյալ նորություններ հաղորդելու կամ նոր պրոդուկտները ներկայացնելու նպատակով։ Մենք հիմնականում մեր բլոգն ենք օգտագործում նման տեղեկատվություն փոխանցելու նպատակով, այնպես որ մենք ձգտում ենք այս տեսակի նամակագրությունը հասցնել նվազագույնի։ Եթե մեզ հարցում ուղարկեք (օրինակ՝ աջակցման նամակի տեսքով կամ մեր feedback մեխանիզմերից մեկով), մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակելու այն, որպեսզի կարողանանք պարզաբանել կամ պատասխանել Ձեր հարցմանը կամ օգնել մեզ աջակցելու մյուսներին։ Business Development Group-ը ձեռնարկում է բոլոր ողջամիտ միջոցները, որոնք անհրաժեշտ են պաշտպանելու չարտոնված հասանելիությունը, օգտագործումը, փոփոխումը կամ ոչնչացումը հնարավոր անձնական նույնականացման կամ անձնական նույնականացման տվյալները։
Ամփոփ վիճակագրություն
Business Development Group-ը կարող է հավաքել վիճակագրություն իր կայքի այցելուների պահվածքի վերաբերյալ։ Ընկերությունն այս տեղեկատվությունը կարող է հանրայնացնել կամ տրամադրել ուրիշներին։ Այնուամենայնիվ, Business Development Group-ը հասանելի չի դարձնում Ձեր անձնական նույնականացման տվյալները։
Փոխկապակցված հասանելիությունը
Այս կայքն օգտագործում է փոխկապակցված հղումներ և որոշակի հղումներից ունենում է հասույթ։ Սա ազդեցություն չի ունենում Ձեր գնումների կամ Ձեր կողմից վճարած արժեքի վրա։
Էլ․ վաճառք
Business Development Group-ի ծառայություններ կամ պրոդուկտներ գնելիս ընկերության հետ գործարքի մեջ են մտնող օգտատերերից խնդրվում է տրամադրել հավելյալ տեղեկատվություն՝ ներառյալ ըստ անհրաժեշտության անձնական և ֆինանասական տվյալներ, որոնք անհրաժեշտ են այդ գործարքներին ընթացք տալու համար։ Յուրաքանչյուր դեպքում, Business Development Group-ը հավաքագրում է այնպիսի տվյալներ է հավաքում այնքանով, որքանով որ անհրաժեշտ կամ նպատակահարմար է այցելուի և ընկերության համագործակցության նպատակը բավարարելու համար։ Business Development Group-ը հասանելի չի դարձնում անձնական նույնականացման տեղեկատվությունը ներքոնշյալ դեպքորից դուրս։ Եվ այցելուները ցանկացած պահի կարող են հրաժարվել անձնական նույնականացման տվյալներ տրամադրելուց՝ այն նախազգուշացմամբ, որ դա կարող է զերծ պահել նրանց կայքի հետ կապված որոշակի գործողություններ կատարելուց։
Գործնական փոխանցումներ
Եթե Business Development Group-ը կամ էականորեն իր բոլոր ակտիվները ձեռք են բերվում, կամ վատագույն դեպքում ընկերությունը բիզնեսից դուրս է գալիս կամ սնանք ճանաչվում, օգտատերերի տվյալները համարվում են այն ակտիվներից, որոնք փոխանցվում կամ ձեռք են բերվում երրորդ կողմի կողմից։ Դուք ընդունում եք, որ նման փոխանցում կարող է տեղի ունենալ և Business Development Group-ի ցանկացած ձեռք բերող շարունակելու է տիրապետել Ձեր անձնական տվյալներին այնպես, ինչպես սահմանված է սույն քաղաքականությամբ։
Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները
Թեև փոփոխությունների մեծամասնությունն աննշան է լինելու, Business Development Group-ը կարող է երբեմն փոփոխել իր Գաղտնիության քաղաքականությունը զուտ ընկերության հայեցողությամբ։ Business Development Group-ն իր այցելուներին հորդորում է հաճախ ստուգել այս էջը Գաղտնիության քաղաքականության մեջ տեղ գտած յուրաքանչյուր փոփոխությունից տեղյակ լինելու նպատակով։ Գաղտնիության քաղաքականության մեջ տեղ գտած յուրաքանչյուր փոփոխությունից հետո կայքից շարունական օգտվելը Ձեր կողմից կընկալվի որպես համաձայնություն այդ փոփոխությունների հետ։
Պատկանելությունը և կոնտակտային տվյալները
Սույն Գաղտնիության քաղաքականության հետ կապված որևէ հարց ունենալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլ․ փոստով կամ հեռախոսով։
Ընդհանուր դրույթներ և
պայմաններ
Բարի գալուստ Business Development Group
Սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները սահմանում են Business Development Group-ի կայքից օգտվելու կանոններն ու կարգավորումները։
Business Development Group-ը տեղակայված է․
ՀՀ, ք․ Երևան 0033, Հր․ Քոչարի փ․ 4 հասցեում։
Մենք ենթադրում ենք, որ Դուք լիովին ընդունում եք սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները մուտք գործելով կայք։ Մի շարունակեք օգտվել Business Development Group-ի կայքից, եթե այս էջում շարադրված բոլոր ընդհանուր դրույթների ու պայմանների հետ համաձայն չեք։
Սույն Ընդհանուր դրույթներին ու պայմաններին, Գաղտնիության հայտարարագրին և Պարտավորություններից հրաժարման ծանուցմանն են վերաբերում հետևյալ եզրույթները․ «Հաճախորդ», «Դուք» և «Ձեզ/Ձեր» բառերը վերաբերում են Ձեզ՝ կայք մտնող և Ընկերության ընդհանուր դրույթներն ու պայմաններն ընդունող անձանց։ «Ընկերություն», «Մենք», «Մեր» և «Մեզ» բառերը վերաբերում են մեր Ընկերությանը։ «Կողմ», «Կողմեր» կամ «Մեզ» բառերը վերաբերում են կա՛մ Հաճախորդներին, կա՛մ մեզ, կամ և՛ Հաճախորդներին, և՛ մեզ։ Բոլոր դրույթները վերաբերում են մեր կողմից Հաճախորդին աջակցելու գործընթացի իրականացման համար անհրաժեշտ առաջարկին, վճարման ընդունմանն ու քննարկմանը լավագույն կերպով, լինեն դրանք հստակ սահմանված տևողությամբ պաշտոնական հանդիպումներ, թե այլ միջոցներ, Հաճախորդի պահանջները շտապ բավարարելու նպատակով՝ Ընկերության սահմանված ծառայությունների/պրոդուկտների տրամադրման կանոնների համաձայն, համաձայն ՀՀ Օրենքի գերակայության։ Վերը նշված տեքստում օգտագործվող եզրույթների կամ այլ բառերի՝ եզակի, հոգնակի, հատուկ կամ նա/նրանք, օգտագործումը համարվում է փոխարինելի և, հետևաբար, վերաբերում է նույնին։
Արտոնագիր
Քանի դեռ այլ բան նշված չէ, Business Development Group-ին և/կամ դրա արտոնագիրը տիրապետողներին է պատկանում ընկերության ողջ նյութերի մտավոր սեփականության իրավունքը։ Մտավոր սեփականության բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կարող եք դիտել և/կամ տպել էջեր https://bdg.am-ից Ձեր անձնական օգտագործման համար՝ համաձայն այս Ընդհանուր դրույթներում և պայմաններում սահմանված սահմանափակումների։
Ձեզ արգելվում է․
Վերահրապարակել նյութեր https://bdg.am-ից,
Վաճառել, վարձակալել կամ ենթաարտոնագրել https://bdg.am-ի նյութերը,
Վերամշակել, կրկնօրինակել կամ պատճենել https://bdg.am-ի նյութերը,
Վերաբաշխել Business Development Group-ի բովանդակությունը (եթե տվյալ բովանդակությունը նախատեսված չէ վերաբաշխման համար)։
Օգտատերերի մեկնաբանությունները
Սույն համաձայնագիրն սկսվում է սույն օրը։
Սույն կայքի որոշակի հատվածներ օգտատերերին հնարավորություն են տալիս հրապարակելու և փոխանակելու կարծիքներ, տեղեկություններ, նյութեր և տվյալներ («Մեկնաբանություններ») կայքի շրջանակներում։ Business Development Group-ը դիտարկում, խմբագրում, հրապարակում կամ ստուգում Մեկնաբանությունները նախքան դրանց հայտնվելը կայքում և Մեկնաբանությունները չեն արտացոլում Business Development Group-ի, դրա աշխատակիցների կամ գործընկերների տեսակետները կամ կարծիքները։ Մեկնաբանություններն արտացոլում են այն անձի տեսակետն ու կարծիքը, ով հրապարակում է նման տեսակետ կամ կարծիք։ Կիրառելի օրենքի թույլատրության սահմաններում Business Development Group-ը պատասխանատվություն և պարտավորություն չի կրում Մեկնաբանությունների կամ որևէ արժեզրկման, պարտավորության, պատճառած և կամ կրած վնասների կամ ծախսերի համար, որոնք ի հայտ են եկել այս կայքում Մեկնաբանությունների որևէ օգտագործման և/կամ հրապարակման և/կամ հայտնվելու արդյունքում։
Business Development Group-ն իրավունք է վերապահում վերահսկելու բոլոր Մեկնաբանությունները և հեռացնելու բոլոր այն Մեկնաբանությունները, որոնք իր բացարձակ հայեցողությամբ անհարիր են, վիրավորական կամ ինչ-որ կերպ հակասում են սույն Ընդհանուր դրույթներին ու պայմաններին։
Դուք գիտակցում և երաշխավորում եք, որ
իրավունք ունեք Մեկնաբանություն թողնելու մեր կայքում և ունեք դրա համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերն ու համաձայնագրերը,
Մեկնաբանությունները չեն խախտում մտավոր սեփականության որևէ օրենք՝ ներառյալ հեղինակային իրավունքի, պատենտավորման կամ ապրանքանիշի հետ կապված սահմանափակումները, կամ որևէ երրորդ կողմի այլ սեփականության իրավունքները,
Մեկնաբանությունները չեն ներառում որևէ զրպարտական, դաժան, վիրավորական, անպարկեշտ կամ այլ անօրինական նյութեր կամ այնպիսի նյութեր, որոնք համարվում են գաղտնիության խախտում,
Մեկնաբանությունները չեն օգտագործվի բիզնեսի, կամ գնումների առաջխաղացման կամ միջնորդության, կամ կոմերցիոն կամ հակաօրինական գործողությունների համար։
Սույնով Դուք Business Development Group-ին արտոնում եք ոչ բացառիկ անհատույյց իրավունք օգտագործելու, վերահրապարակելու, խմբագրելու և ուրիշներին թույլ տալու օգտագործել, վերահրապարակել և խմբագրել Ձեր Մեկնաբանություններից յուրաքանչյուրը ցանկացած և ամեն ձևով, ձևաչափով կամ լրատվամիջոցով։
Հղում կատարել մեր Կոնտենտին
Հետևյալ կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր Կայքին առանց նախնական գրավոր հաստատման․
Կառավարության գործակալությունները;
Որոնողական համակարգերը;
Լրատվական կազմակերպությունները։
Առցանց տեղեկատուները, երբ մեզ ներառում են իրենց տեղեկագրերում կարող են հղում կատարել մեր Կայքին նույն ձևով, ինչպես հղում են կատարում նմանատիպ այլ բիզնեսների կայքերին, նաև Systemwide Accredited ձեռնարկությունները, բացառությամբ միջնորդային շահույթ չհետապնդող կազմակերպությունների, բարեգործական առևտրի կենտրոնների, բարեգործական դրամահավաք խմբերի, որոնք չեն կարող հղում կատարել մեր Կայքին։
Վերը նշված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր հիմնական էջին, հրապարակումներին կամ Կայքի այլ տեղեկություններին այնքան ժամանակ քանի դեռ հղումը (ա) որևէ կերպ մոլորեցնող չէ, (բ) զարտուղի ճանապարհներով չի ակնարկում հովանավորություն, հաստատում կամ համաձայնություն հղում կատարող կողմին և դրա պրոդուկտներին կամ ծառայություններին, և (գ) համապատասխանում է հղում կատարող կողմի կայքի բովանդակությանը։
Մենք կարող են դիտարկել և հաստատել միմյայն մեր հայեցողությամբ հղում կատարելու այլ առաջարկներ կազմակերպությունների հետևյալ տեսակներին․
հանրահայտ սպառողական և/կամ ձեռնարկատիրական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրների, ինչպես Առևտրի պալատներն են, Սպառողների միությունները, dot.com համայնքի կայքերը, ասոցիացիաները կամ այլ խմբեր, որոնք ներկայացնում են բարեգործություն՝ ներառյալ բարեգործություն իրականացնող կայքերը, առցանց տեղեկատվություն սփռողները, ինտերնետային պորտալները, հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական կազմակերպությունները, որոնց անմիջական հաճախորդները ձեռնարկություններն են, նաև ուսումնական հաստատությունները և առևտրային միությունները։
Մենք կհաստատենք յաս կազմակերպությունների հղում կատարելու հայտերը, եթե համոզված ենք, որ (ա) հղումը անցանկալի ազդեցություն չի ունենա մեր կամ մեր հավատարմագրված ձեռնարկություններին (օրինակ՝ առևտրային կազմակերպություններ կամ այլ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի իսկապես կասակծելի տեսակներ, ինչպիսին է «աշխատանք տնից» հնարավորությունները, պետք է չունենան հղում կատարելու թույտվություն), (բ) կազմակերպությունը մեզ հետ կապված անբավարար համագործակցության պատմություն, (գ) երբ հղումը ընդհանուր ռեսուրսային տեղեկատվության համատեքստում է կամ այլ կերպ կազմակերպության առաքելությանը նպաստող խմբագրային բովանդակության բաղկացուցիչն է շրջաբերականի կամ նմանատիպ պրոդուկտի մեջ։
Նմանատիպ կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր հիմնական էջին, հրապարակումներին կամ կայքի այլ տեղեկություններին այնքան ժամանակ քանի դեռ հղումը (ա) որևէ կերպ չի մոլորեցնում, (բ) զարտուղի ճանապարհներով չի ակնարկում հովանավորություն, հաստատում կամ համաձայնություն հղում կատարող կողմին և դրա պրոդուկտներին կամ ծառայություններին, և (գ) համապատասխանում է հղում կատարող կողմի կայքի բովանդակությանը։
Եթե Դուք վերը նշված 2-րդ պարբերության մեջ թվարկված կազմակերպությունների ցանկում եք և հետաքրքրված եք մեր կայքին հղում կատարելով, պետք է նախապես տեղեկացնեք մեզ՝ էլ․ նամակ ուղարկելով [email protected] հասցեին։
Խնդրում ենք նշել Ձեր անունը, Ձեր կազմակերպության անունը, կոնտակտային տվյալները (ինչպիսիք են՝ հեռախոսահամար, և/կամ էլ․ փոստի հասցե), ինչպես նաև Ձեր կայքի URL-ը, այն բոլոր URL-ների ցանկը, որոնցից մտադրվում եք հղում կատարել մեր կայքին, և մեր կայքի այն բոլոր URL-(ներ)ի ցանկը, որոնց ցանկանում եք հղում կատարել։ Պատասխանի համար անհրաժեշտ կլինի սպասել 2-3 շաբաթ։
Հաստատված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր կայքին հետևյալ կերպ․
Օգտագործելով մեր կորպորատիվ անվանումը, կամ
Օգտագործելով միասնական ռեսուրսի ցուցիչը (կայքի հասցեն) կատարված հղմամբ, կամ
Օգտագործելով մեր կայքի ցանկացած այլ նկարագրություն կամ հղում կատարած նյութ, որը նշանակություն ունի համատեքստում կամ բովանդակության ձևաչափում հղում կատարող կողմի կայքում։
Business Development Group-ի լոգոյի կամ այլ բրենդային նյութի օգտագործումը չի թույլատրվում հղում կատարելու ընթացքում համաձայնության բացակայության պարագայում։
Iframe-ներ
Առանց նախնական հաստատման և գրավոր թույլատրության, Ձեզ չի թույլատրվում frame-ներ պատրաստել մեր Կայքերի շուրջ կամ օգտագործել այլ տեխնիկաներ, որոնք այս կամ այն կերպ կփոփոխեն մեր կայքի վիզուալ ներկայությունը կամ արտաքին տեսքը։
Իրավունքների վերապահում
Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և բացառապես մեր հայեցողությամբ պահանջել, որպեսզի հեռացնեք մեր կայքի բոլոր հղումները կամ ցանկացած առանձին հղում։ Դուք համաձայնում եք հեռացնել մեր կայքի բոլոր հղումները նման պահանջի դեպքում։ Մենք նաև իրավունք ենք վերապահում փոփոխության ենթարկել սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները և դրա հղում կատարելու քաղաքականությունը ցանկացած ժամանակ։ Շարունակելով հղում կատարել մեր Կայքին, Դուք համաձայնում եք պարտավորված լինել և ենթարկվել հղում կատարելու մասին այս դրույթներին ու պայմաններին։
Մեր կայքից հղումների հեռացումը
Եթե մեր կայքում որևէ հղում կամ հղում արված կայք եք գտնում, որն այս կամ այն պատճառով առարկելի է, կարող եք կապ հաստատել մեզ հետ դրա վերաբերյալ։ Մենք հաշվի ենք առնում հղումները հեռացնելու վերաբերյալ հայտերը, սակայն որևէ պարտավորություն չենք կրում այդ անելու կամ ուղղակիորեն Ձեզ պատասխանելու։
Թեև մենք ձգտում ենք երաշխավորել, որ այս կայքում տեղ գտած տեղեկատվությունը ճիշտ է, սակայն չենք երաշխավորում դրա ամբողջականությունը կամ ճշգրտությունը, ինչպես նաև մեզ իրավունք չենք վերապահում երաշխավորելու, որ կայքը հասանելի կմնա, կամ որ դրանում առկա նյութերը թարմացված կլինեն։
Բովանդակային պարտավորությունները
Մենք որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում Ձեր կայքում հայտնվող որևէ կոնտենտի համար։ Դուք համաձայնություն եք տալիս փոխհատուցել և պաշտպանել մեզ Ձեր Կայքում և դրանից դուրս ի հայտ եկած ցանկացած բողոքներից։ Որևէ հղում Ձեր կայքի որևէ էջում կամ որևէ համատեքստում կամ նյութերում չի կարող հայտնվել, եթե դրանք կարող են մեկնաբանվել որպես զրպարտական, անբարոյական կամ քրեական, կամ եթե խախտում, ինչ-որ կերպ ոտնահարում են կամ հորդորում խախտել կամ ոտնահարել որևէ երրորդ կողմի իրավունքները։
Հրաժարում պատասխանատվությունից
Կիրառվող օրենքի առավելագույն թույլատվությամբ՝ մենք բացառում ենք մեր կայքին վերաբերող բոլոր ներկայացուցչությունները, երաշխիքներն ու պայմանները և այս կայքի օգտագործումը (ներառյալ առանց սահմանափակումների, օրենքով կիրառվող յուրաքանչյուր երաշխիք բավարար որակի, նպատակին համապատասխանության և/կամ համապատասխան հմտության վերաբերյալ)։ Այս հրաժարման մեջ որևէ բան
Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր պատասխանատվությունը անզգուշությամբ պատճառած մահվանից կամ անձնական վնասից,
Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր պատասխանատվությունը խարդախությունից կամ ապակողմնորոշումից,
Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր որևէ պատասխանատվություն կիրառվող օրենքով չթույլատրվող ձևով, կամ
Չի բացառում մեր կամ Ձեր որևէ պատասխանատվություն, որը կիրառվող օրենքի համաձայն բացառելի չէ։
Սույն բաժնում կամ առհասարակ սույն փաստաթղթում առաջ բերված սահմանափակումներն ու բացառությունները (ա) ենթակա են նախորդ պարբերությանը, և (բ) կարգավորում են սույն հրաժարումից բխող կամ դրան վերաբերող պատասխանատվություններից, ներառյալ պայմանագրից, օրինազանցությունից (ներառյալ անփութությամբ կատարված) և պարտադիր պարտականությունների խախտումից բխող պատասխանատվությունները։
Հաշվի առնելով, որ կայքը և դրանում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում են անվճար, մենք պատասխանատվություն չենք կրում որևէ տեսակի կորստի կամ վնասի համար։
Պատկանելությունը և կոնտակտային տվյալները
Եթե մեր պայմանների հետ կապված որևէ հարց ունեք, կապ հաստատեք մեզ հետ։
Cookie-ներ
Ընդհանուր դրույթներ և պայմաններ. Cookie-ներ
Մենք կիրառում ենք cookie-ներ։ Օգտվելով Business Development Group-ի կայքից՝ Դուք համաձայնություն եք տալիս cookie-ների օգտագործմանը համաձայն ընկերության Գաղտնիության քաղաքականությանը։ Ժամանակակից ինտերակտիվ կայքերի մեծամասնությունն օգտագործում է cookie-ներ, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերի տվյալներն ստանալ յուրաքանչյուր այցից։ Մեր կայքի որոշ հատվածներում cookie-ներն օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունն ապահովելու և դրանք այցելող մարդկանց կողմից օգտագործումը հեշտացնելու նպատակով։ Մեր մասնաճյուղերի/գովազդային գործընկերների կողմից նույնպես կարող են cookie-ներ օգտագործվել։
Գաղտնիության քաղաքականություն. Cookie-ներ
Ձեր առցանց փորձառությունը հարստացնելու և կատարելագործելու համար Business Development Group-ը կիրառում է «Cookie»-ներ, ուրիշների կողմից տրամադրվող նմանատիպ տեխնոլոգիաներ և ծառայություններ անձնականցված բովանդակություն, նպատակային գովազդ ցուցադրելու և Ձեր համակարգչի վրա Ձեր նախասիրությունները պահպանելու նպատակով։
Cookie-ն տեղեկատվության այն կապն է, որը կայքը պահպանում է այցելուի համակարգչի վրա և որն այցելուի բրաուզերը տրամադրում է կայքին ամեն անգամ, երբ այցելուն վերադառնում է։ Business Development Group-ը կիրառում է cookie-ներ, որպեսզի նույնականացնի ու հետևի այցելուներին, https://bdg.am-ից նրանց օգտվելու ձևին, և կայք մուտք գործելու նրանց նախասիրություններին։ Ընկերության այն այցելուները, ովքեր չեն ուզում իրենց համակարգչի մեջ cookie-ներ պահպանել, պետք է իրենց բրաուզերների կարգավորումներով հրաժարվեն cookie-ներից նախքան Business Development Group-ի կայքերից օգտվելը՝ գիտակցելով, որ այդ կայքերի որոշ գործառույթներ կարող են թերի աշխատել առանց cookie-ների օգնության։
Շարունակելով օգտվել մեր կայքից առանց cookie-ների կարգավորումները փոխելու՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ համաձայն եք դրանց կիրառմանը Business Development Group-ի կողմից։