Մոտակա Դասընթացներ

Sales DNA

Անդրեյ Գոլովանով /
2020-06-26

Agile Project Management Essentials

Արման Գրիգորյան /
2020-06-19

Ֆինանսական մոդելավորում. պրակտիկ դասընթաց

Հայկ Ղալեչյան և Արմեն Պետրոսյան /
2020-06-09

Graphic Design

Շուշան Տոնոյան /
2020-06-11

Automation QA

Հայկ Համբարձումյան /
2020-06-06

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Բարի գալուստ Business Development Group

Սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները սահմանում են Business Development Group-ի կայքից օգտվելու կանոններն ու կարգավորումները։ 

Business Development Group-ը տեղակայված է․ 

ՀՀ, ք․ Երևան 0033, Հր․ Քոչարի փ․ 4 հասցեում։

Մենք ենթադրում ենք, որ Դուք լիովին ընդունում եք սույն ընդհանուր դրույթներն ու պայմանները մուտք գործելով կայք։ Մի շարունակեք օգտվել Business Development Group-ի կայքից, եթե այս էջում շարադրված բոլոր ընդհանուր դրույթների ու պայմանների հետ համաձայն չեք։

Սույն Ընդհանուր դրույթներին ու պայմաններին, Գաղտնիության հայտարարագրին և Պարտավորություններից հրաժարման ծանուցմանն են վերաբերում հետևյալ եզրույթները․ «Հաճախորդ», «Դուք» և «Ձեզ/Ձեր» բառերը վերաբերում են Ձեզ՝ կայք մտնող և Ընկերության ընդհանուր դրույթներն ու պայմաններն ընդունող անձանց։ «Ընկերություն», «Մենք», «Մեր» և «Մեզ» բառերը վերաբերում են մեր Ընկերությանը։ «Կողմ», «Կողմեր» կամ «Մեզ» բառերը վերաբերում են կա՛մ Հաճախորդներին, կա՛մ մեզ, կամ և՛ Հաճախորդներին, և՛ մեզ։ Բոլոր դրույթները վերաբերում են մեր կողմից Հաճախորդին աջակցելու գործընթացի իրականացման համար անհրաժեշտ առաջարկին, վճարման ընդունմանն ու  քննարկմանը լավագույն կերպով, լինեն դրանք հստակ սահմանված տևողությամբ պաշտոնական հանդիպումներ, թե այլ միջոցներ, Հաճախորդի պահանջները շտապ բավարարելու նպատակով՝ Ընկերության սահմանված ծառայությունների/պրոդուկտների տրամադրման կանոնների համաձայն, համաձայն ՀՀ Օրենքի գերակայության։ Վերը նշված տեքստում օգտագործվող եզրույթների կամ այլ բառերի՝ եզակի, հոգնակի, հատուկ կամ նա/նրանք, օգտագործումը համարվում է փոխարինելի և, հետևաբար, վերաբերում է նույնին։

Cookie-ները

Մենք կիրառում ենք cookie-ներ։ Օգտվելով Business Development Group-ի կայքից՝ Դուք համաձայնություն եք տալիս cookie-ների օգտագործմանը համաձայն ընկերության Գաղտնիության քաղաքականությանը։  Ժամանակակից ինտերակտիվ կայքերի մեծամասնությունն օգտագործում է cookie-ներ, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերի տվյալներն ստանալ յուրաքանչյուր այցից։ Մեր կայքի որոշ հատվածներում cookie-ներն օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունն ապահովելու և դրանք այցելող մարդկանց կողմից օգտագործումը հեշտացնելու նպատակով։ Մեր մասնաճյուղերի/գովազդային գործընկերների կողմից նույնպես կարող են cookie-ներ օգտագործվել։

Արտոնագիր

Քանի դեռ այլ բան նշված չէ, Business Development Group-ին և/կամ դրա արտոնագիրը տիրապետողներին է պատկանում ընկերության ողջ նյութերի մտավոր սեփականության իրավունքը։ Մտավոր սեփականության բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կարող եք դիտել և/կամ տպել էջեր  http://bdg.am-ից Ձեր անձնական օգտագործման համար՝ համաձայն այս Ընդհանուր դրույթներում և պայմաններում սահմանված սահմանափակումների։

Ձեզ արգելվում է․

Վերահրապարակել նյութեր http://bdg.am-ից,

Վաճառել, վարձակալել կամ ենթաարտոնագրել http://bdg.am-ի նյութերը,

Վերամշակել, կրկնօրինակել կամ պատճենել http://bdg.am-ի նյութերը,

Վերաբաշխել Business Development Group-ի բովանդակությունը (եթե տվյալ բովանդակությունը նախատեսված չէ վերաբաշխման համար)։

Օգտատերերի մեկնաբանությունները

Սույն համաձայնագիրն սկսվում է սույն օրը։

Սույն կայքի որոշակի հատվածներ օգտատերերին հնարավորություն են տալիս հրապարակելու և փոխանակելու կարծիքներ, տեղեկություններ, նյութեր և տվյալներ («Մեկնաբանություններ») կայքի շրջանակներում։ Business Development Group-ը դիտարկում, խմբագրում, հրապարակում կամ ստուգում Մեկնաբանությունները նախքան դրանց հայտնվելը կայքում և Մեկնաբանությունները չեն արտացոլում Business Development Group-ի, դրա աշխատակիցների կամ գործընկերների տեսակետները կամ կարծիքները։ Մեկնաբանություններն արտացոլում են այն անձի տեսակետն ու կարծիքը, ով հրապարակում է նման տեսակետ կամ կարծիք։ Կիրառելի օրենքի թույլատրության սահմաններում Business Development Group-ը պատասխանատվություն և պարտավորություն չի կրում Մեկնաբանությունների կամ որևէ արժեզրկման, պարտավորության, պատճառած և կամ կրած վնասների կամ ծախսերի համար, որոնք ի հայտ են եկել այս կայքում Մեկնաբանությունների որևէ օգտագործման և/կամ հրապարակման և/կամ հայտնվելու արդյունքում։ 

Business Development Group-ն իրավունք է վերապահում վերահսկելու բոլոր Մեկնաբանությունները և հեռացնելու բոլոր այն Մեկնաբանությունները, որոնք իր բացարձակ հայեցողությամբ անհարիր են, վիրավորական կամ ինչ-որ կերպ հակասում են սույն Ընդհանուր դրույթներին ու պայմաններին։

Դուք գիտակցում և երաշխավորում եք, որ

իրավունք ունեք Մեկնաբանություն թողնելու մեր կայքում և ունեք դրա համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերն ու համաձայնագրերը,

Մեկնաբանությունները չեն խախտում մտավոր սեփականության որևէ օրենք՝ ներառյալ հեղինակային իրավունքի, պատենտավորման կամ ապրանքանիշի հետ կապված սահմանափակումները, կամ որևէ երրորդ կողմի այլ սեփականության իրավունքները,

Մեկնաբանությունները չեն ներառում որևէ զրպարտական, դաժան, վիրավորական, անպարկեշտ կամ այլ անօրինական նյութեր կամ այնպիսի նյութեր, որոնք համարվում են գաղտնիության խախտում,

Մեկնաբանությունները չեն օգտագործվի բիզնեսի, կամ գնումների առաջխաղացման կամ միջնորդության, կամ կոմերցիոն կամ հակաօրինական գործողությունների համար։

Սույնով Դուք Business Development Group-ին արտոնում եք ոչ բացառիկ անհատույյց իրավունք օգտագործելու, վերահրապարակելու, խմբագրելու և ուրիշներին թույլ տալու օգտագործել, վերահրապարակել և խմբագրել Ձեր Մեկնաբանություններից յուրաքանչյուրը ցանկացած և ամեն ձևով, ձևաչափով կամ լրատվամիջոցով։

Հղում կատարել մեր Կոնտենտին

Հետևյալ կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր Կայքին առանց նախնական գրավոր հաստատման․

Կառավարության գործակալությունները;

Որոնողական համակարգերը;

Լրատվական կազմակերպությունները։

Առցանց տեղեկատուները, երբ մեզ ներառում են իրենց տեղեկագրերում կարող են հղում կատարել մեր Կայքին նույն ձևով, ինչպես հղում են կատարում նմանատիպ այլ բիզնեսների կայքերին, նաև Systemwide Accredited ձեռնարկությունները, բացառությամբ միջնորդային շահույթ չհետապնդող կազմակերպությունների, բարեգործական առևտրի կենտրոնների, բարեգործական դրամահավաք խմբերի, որոնք չեն կարող հղում կատարել մեր Կայքին։ 

Վերը նշված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր հիմնական էջին, հրապարակումներին կամ Կայքի այլ տեղեկություններին այնքան ժամանակ քանի դեռ հղումը (ա) որևէ կերպ մոլորեցնող չէ, (բ) զարտուղի ճանապարհներով չի ակնարկում հովանավորություն, հաստատում կամ համաձայնություն հղում կատարող կողմին և դրա պրոդուկտներին կամ ծառայություններին, և (գ) համապատասխանում է հղում կատարող կողմի կայքի բովանդակությանը։

Մենք կարող են դիտարկել և հաստատել միմյայն մեր հայեցողությամբ հղում կատարելու այլ առաջարկներ կազմակերպությունների հետևյալ տեսակներին․

հանրահայտ սպառողական և/կամ ձեռնարկատիրական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրների, ինչպես Առևտրի պալատներն են, Սպառողների միությունները, dot.com համայնքի կայքերը, ասոցիացիաները կամ այլ խմբեր, որոնք ներկայացնում են բարեգործություն՝ ներառյալ բարեգործություն իրականացնող կայքերը, առցանց տեղեկատվություն սփռողները, ինտերնետային պորտալները, հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական կազմակերպությունները, որոնց անմիջական հաճախորդները ձեռնարկություններն են, նաև ուսումնական հաստատությունները և առևտրային միությունները։

Մենք կհաստատենք յաս կազմակերպությունների հղում կատարելու հայտերը, եթե համոզված ենք, որ (ա) հղումը անցանկալի ազդեցություն չի ունենա մեր կամ մեր հավատարմագրված ձեռնարկություններին (օրինակ՝ առևտրային կազմակերպություններ կամ այլ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի իսկապես կասակծելի տեսակներ, ինչպիսին է «աշխատանք տնից» հնարավորությունները, պետք է չունենան հղում կատարելու թույտվություն), (բ) կազմակերպությունը մեզ հետ կապված անբավարար համագործակցության պատմություն, (գ) երբ հղումը ընդհանուր ռեսուրսային տեղեկատվության համատեքստում է կամ այլ կերպ կազմակերպության առաքելությանը նպաստող խմբագրային բովանդակության բաղկացուցիչն է շրջաբերականի կամ նմանատիպ պրոդուկտի մեջ։ 

Նմանատիպ կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր հիմնական էջին, հրապարակումներին կամ կայքի այլ տեղեկություններին այնքան ժամանակ քանի դեռ հղումը (ա) որևէ կերպ չի մոլորեցնում, (բ) զարտուղի ճանապարհներով չի ակնարկում հովանավորություն, հաստատում կամ համաձայնություն հղում կատարող կողմին և դրա պրոդուկտներին կամ ծառայություններին, և (գ) համապատասխանում է հղում կատարող կողմի կայքի բովանդակությանը։

Եթե Դուք վերը նշված 2-րդ պարբերության մեջ թվարկված կազմակերպությունների ցանկում եք և հետաքրքրված եք մեր կայքին հղում կատարելով, պետք է նախապես տեղեկացնեք մեզ՝ էլ․ նամակ ուղարկելով [email protected] հասցեին։

Խնդրում ենք նշել Ձեր անունը, Ձեր կազմակերպության անունը, կոնտակտային տվյալները (ինչպիսիք են՝ հեռախոսահամար, և/կամ էլ․ փոստի հասցե), ինչպես նաև Ձեր կայքի URL-ը, այն բոլոր URL-ների ցանկը, որոնցից մտադրվում եք հղում կատարել մեր կայքին, և մեր կայքի այն բոլոր URL-(ներ)ի ցանկը, որոնց ցանկանում եք հղում կատարել։ Պատասխանի համար անհրաժեշտ կլինի սպասել 2-3 շաբաթ։

Հաստատված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր կայքին հետևյալ կերպ․

Օգտագործելով մեր կորպորատիվ անվանումը, կամ

Օգտագործելով միասնական ռեսուրսի ցուցիչը (կայքի հասցեն) կատարված հղմամբ, կամ

Օգտագործելով մեր կայքի ցանկացած այլ նկարագրություն կամ հղում կատարած նյութ, որը նշանակություն ունի համատեքստում կամ բովանդակության ձևաչափում հղում կատարող կողմի կայքում։

Business Development Group-ի լոգոյի կամ այլ բրենդային նյութի օգտագործումը չի թույլատրվում հղում կատարելու ընթացքում համաձայնության բացակայության պարագայում։

Iframe-ներ

Առանց նախնական հաստատման և գրավոր թույլատրության, Ձեզ չի թույլատրվում frame-ներ պատրաստել մեր Կայքերի շուրջ կամ օգտագործել այլ տեխնիկաներ, որոնք այս կամ այն կերպ կփոփոխեն մեր կայքի վիզուալ ներկայությունը կամ արտաքին տեսքը։

Իրավունքների վերապահում

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և բացառապես մեր հայեցողությամբ պահանջել, որպեսզի հեռացնեք մեր կայքի բոլոր հղումները կամ ցանկացած առանձին հղում։ Դուք համաձայնում եք հեռացնել մեր կայքի բոլոր հղումները նման պահանջի դեպքում։ Մենք նաև իրավունք ենք վերապահում փոփոխության ենթարկել սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները և դրա հղում կատարելու քաղաքականությունը ցանկացած ժամանակ։ Շարունակելով հղում կատարել մեր Կայքին, Դուք համաձայնում եք պարտավորված լինել և ենթարկվել հղում կատարելու մասին այս դրույթներին ու պայմաններին։

Մեր կայքից հղումների հեռացումը

Եթե մեր կայքում որևէ հղում կամ հղում արված կայք եք գտնում, որն այս կամ այն պատճառով առարկելի է, կարող եք կապ հաստատել մեզ հետ դրա վերաբերյալ։ Մենք հաշվի ենք առնում հղումները հեռացնելու վերաբերյալ հայտերը, սակայն որևէ պարտավորություն չենք կրում այդ անելու կամ ուղղակիորեն Ձեզ պատասխանելու։ 

Թեև մենք ձգտում ենք երաշխավորել, որ այս կայքում տեղ գտած տեղեկատվությունը ճիշտ է, սակայն չենք երաշխավորում դրա ամբողջականությունը կամ ճշգրտությունը, ինչպես նաև մեզ իրավունք չենք վերապահում երաշխավորելու, որ կայքը հասանելի կմնա, կամ որ դրանում առկա նյութերը թարմացված կլինեն։

Բովանդակային պարտավորությունները

Մենք որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում Ձեր կայքում հայտնվող որևէ կոնտենտի համար։ Դուք համաձայնություն եք տալիս փոխհատուցել և պաշտպանել մեզ Ձեր Կայքում և դրանից դուրս ի հայտ եկած ցանկացած բողոքներից։ Որևէ հղում Ձեր կայքի որևէ էջում կամ որևէ համատեքստում կամ նյութերում չի կարող հայտնվել, եթե դրանք կարող են մեկնաբանվել որպես զրպարտական, անբարոյական կամ քրեական, կամ եթե խախտում, ինչ-որ կերպ ոտնահարում են կամ հորդորում խախտել կամ ոտնահարել որևէ երրորդ կողմի իրավունքները։

Հրաժարում պատասխանատվությունից

Կիրառվող օրենքի առավելագույն թույլատվությամբ՝ մենք բացառում ենք մեր կայքին վերաբերող բոլոր ներկայացուցչությունները, երաշխիքներն ու պայմանները և այս կայքի օգտագործումը (ներառյալ առանց սահմանափակումների, օրենքով կիրառվող յուրաքանչյուր երաշխիք բավարար որակի, նպատակին համապատասխանության և/կամ համապատասխան հմտության վերաբերյալ)։ Այս հրաժարման մեջ որևէ բան

Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր պատասխանատվությունը անզգուշությամբ պատճառած մահվանից կամ անձնական վնասից,

Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր պատասխանատվությունը խարդախությունից կամ ապակողմնորոշումից,

Չի սահմանափակում կամ բացառում մեր կամ Ձեր որևէ պատասխանատվություն կիրառվող օրենքով չթույլատրվող ձևով, կամ

Չի բացառում մեր կամ Ձեր որևէ պատասխանատվություն, որը կիրառվող օրենքի համաձայն բացառելի չէ։

Սույն բաժնում կամ առհասարակ սույն փաստաթղթում առաջ բերված սահմանափակումներն ու բացառությունները (ա) ենթակա են նախորդ պարբերությանը, և (բ) կարգավորում են սույն հրաժարումից բխող կամ դրան վերաբերող պատասխանատվություններից, ներառյալ պայմանագրից, օրինազանցությունից (ներառյալ անփութությամբ կատարված) և պարտադիր պարտականությունների խախտումից բխող պատասխանատվությունները։

Հաշվի առնելով, որ կայքը և դրանում տեղադրված տեղեկատվությունը տրամադրվում են անվճար, մենք պատասխանատվություն չենք կրում որևէ տեսակի կորստի կամ վնասի համար։

Պատկանելությունը և կոնտակտային տվյալները

Եթե մեր պայմանների հետ կապված որևէ հարց ունեք, կապ հաստատեք մեզ հետ։