Արմեն Վիրաբյան

Գործադիր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն

Ունենալով ավելի քան 9 տարվա փորձ ֆինանսական ոլորտում՝ Արմեն Վիրաբյանը ներկայումս զբաղեցնում է «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Նրա մասնագիտական ուղին ընդգրկում է ֆինանսական կառավարման, բիզնես վերլուծության և ֆինանսական գործընթացների կազմակերպման պատասխանատու դերեր։ Արմենը կարևորում է շարունակական կրթությունն ու մասնագիտական աճը՝ դիտարկելով ֆինանսական վերլուծության և կառավարման դասընթացները որպես երկարաժամկետ ներդրում։ Նա հավատում է, որ այդպիսի կրթությունը զարգացնում է մասնակիցների վերլուծական մտածողությունը, կայացվող որոշումների որակը և կարիերայի աճի հնարավորությունները։ Դասավանդումը Արմենի համար ոչ միայն մասնագիտական, այլև անձնական ներշնչման աղբյուր է. գիտելիքների և փորձի փոխանցումը նրա համար արժեքային գործընթաց է։

Կրթություն

Յորքի համալսարան, Մեծ Բրիտանիա
Executive MBA
• Երևանի Պետական Մանկավարժական Համալսարան
Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ, Մաթեմատիկա և տնտեսագիտություն բաժին

Աշխատանքային փորձ

Իզի Փեյ ՍՊԸ, 03․2025— մինչ օրս
Գործադիր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն
Իզի Փեյ ՍՊԸ, 02․2023 – 03․2025
Ֆինանսական տնօրեն
Իզի Փեյ ՍՊԸ, 04․2021 – 01․2023
Գործառնական հաշվապահության բաժնի ղեկավար
Իզի Փեյ ՍՊԸ, 07․2020 – 03․2021
Գործառնական հաշվապահության բաժնի գլխավոր մասնագետ
Սովռանո ՍՊԸ, 09.2017 – 07.2020
Ֆինանսական գործառույթների բաժնի ղեկավարի տեղակալ

Սերտիֆիկատներ

Հայաստանի աուդիտորների և փորձագենտ հաշվապահների պալատ
Փորձագետ- հաշվապահի որակավորում

Ուզու՞մ եք միանալ մեզ