Մարիամ Չթչյան

COO / Program Manager

Մարիամ Չթչյանը HackTech ընկերության գործադիր տնօրենն է (COO), որն ունի ավելի քան 9 տարվա փորձ` որպես Program և Delivery Manager։ Նա սկսել է իր կարիերան որպես կրտսեր ծրագրի ղեկավար, իսկ այսօր արդեն ղեկավարում է ընկերության Product Manager-ների և QA-ների թիմը։ Իր մասնագիտական ուղու ընթացքում Մարիամը աշխատել է նաև միջազգային ընկերություններում, ինչպիսիք են River Island-ը և Blink-ը, ինչը նրան հնարավորություն է տվել ձեռք բերել արժեքավոր փորձ միջազգային աշխատաշուկայում: Մարիամը PMI Agile Certified Practitioner (PMI-ACP)®, Project Management Professional (PMP)® և International Scrum Master (ISM) որակավորմամբ մասնագետ է։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական շարունակական զարգացմանը և սիրում ու արժևորում է գիտելիքներ և փորձի փոխանակումը ուսանողների հետ։ Նա այստեղ է՝ փոխելու ձեր տեսակետը նախագծերի կառավարման վերաբերյալ և ինչպես հենց ինքն է նշում՝ «Այս դասընթացը դարպաս է նախագծերի կառավարման աշխարհում իսկական առաջնորդ դառնալու համար»։

Կրթություն

Վ. Բրյուսովի անվան պետական ​​համալսարան
ՕԼՖ, մանկավարժ/ լեզվաբան

Աշխատանքային փորձ

HackTech LLC, 2016 - այժմ
Program Manager/ COO
Banzai, 2020 - այժմ
Delivery Manager
River Island, 2022 - 2024
Agile Delivery Manager
Blink, 2022 - 2024
Program Manager
Erasoft LLC, 2015 - 2016
Sales Manager

Սերտիֆիկատներ

PMI Agile Certified Practitioner (PMI-ACP)®
Project Management Professional (PMP)®
International Scrum Master (ISM)

Ուզու՞մ եք միանալ մեզ