Նարեկ Տեր-Մարտիրոսյան

Ավագ QA Automation ինժեներ

Նարեկն իր կարիերան սկսել է Globbing ընկերությունում՝ որպես զանգերի կենտրոնի աշխատակից։ Խորությամբ տիրապետելով ծրագրերին և հետաքրքրվելով համակարգերին՝ որոշ ժամանա անց նա անցնում է Manual QA-ի աշխատանքի։ Մասնագիտության մեջ նա շատ է կարևորում դետալային մտածողությունը և վերլուծական կարողությունները։ Մասնագիտական հիմնական գիտելիքները Նարեկը ձեռք է բերել ինքնակրթությամբ, ինչպես նաև այն մասնագետներից, ում հետ աշխատել է և ում շնորհիվ կարողացել է հետագայում առավել լավ համակարգել և կազմակերպել իր աշխատանքը։ Նարեկն ունի դասընթացավարի փորձ և սիրում է կիսվել իր գիտելիքով և հմտություններով։ Սիրում է գտնել ու լուծել խնդիրներ, բայց առավել ևս՝ կիսվել այդ փորձով, որպեսզի ուրիշները հեշտությամբ հաղթահարեն այն, ինչը ինքը դժվարությամբ է սովորել։ Նարեկը սիրում է նաև ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել և ունի հատուկ սեր մեքենաների և մոտոցիկլերի հանդեպ։

Կրթություն

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ
Բանկային գործ

Աշխատանքային փորձ

ServiceTitan Armenia, 2024 օգոստոս - այժմ
Որակի ավտոմատ ապահովման ավագ ինժեներ
ServiceTitan Armenia, 2022 հունվար - 2024 օգոստոս
Որակի ավտոմատ ապահովման ինժեներ
Energize Global Services, 2021 հոկտեմբեր - 2022 հունվար
Որակի ավտոմատ ապահովման ինժեներ
Գլոբբինգ, 2019 հոկտեմբեր - 2021 հոկտեմբեր
Որակի ապահովման մասնագետ/ Որակի ավտոմատ ապահովման մասնագետ
Գլոբբինգ, 2019 փետրվար - 2019 օգոստոս
Խնդիրների լուծման մասնագետ

Դասընթացներ

Ուզու՞մ եք միանալ մեզ