Շուշան Ղանդիլյան

Մարքեթինգի ավագ մասնագետ

Շուշան Ղանդիլյանը VOLO ընկերությունում Մարքեթինգի ավագ մասնագետ է և LinkedIn հարթակում կոնտենտ ստեղծող, ով վերջերս ճանաչվել է որպես “Top 1% Creator”։ Նրա հետաքրքրությունը անձնային բրենդավորման նկատմամբ ձևավորվել է դեռ մանկուց՝ այն ժամանակ, երբ Հայաստանում այդ գաղափարը լայնորեն չէր քննարկվում։ Տարիներ անց, ԱՄՆ-ում ուսանելու ընթացքում, որտեղ առաջին անգամ տեսել է, թե ինչպես են մասնագետները գիտակցաբար կառուցում իրենց տեսանելիությունն ու ազդեցությունը: Հետագայում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, նա խորացել է բրենդավորման տեսական հիմքերում՝ մարքեթինգի և հաղորդակցության ուսումնառության շրջանակում։ Ինչպես նաև վերջերս ԱՄՆ-ում Lehigh-ի համալսարանում առաջնորդության և ձեռնարկատիրության ծրագրին մասնակցության ընթացքում նա հնարավորություն ունեցավ համադրելու տեսությունը և փորձը։ Սակայն իր ամենախորքային գիտելիքը ձևավորվել է պրակտիկ փորձի միջոցով։ Վերջին վեց ամիսների ընթացքում Շուշանը զարգացրել է իր LinkedIn հարթակը՝ հասցնելով այն ավելի քան 11,000 հետևորդի, կառուցելով իր անձնային բրենդը զրոյից՝ ռազմավարական storytelling-ի, կոնտենտի թեստավորման և վստահություն ձևավորող հաղորդակցության միջոցով։ Այսօր, երբ անձնային բրենդավորումը շարունակում է աճել վստահության վրա հիմնված միջավայրում, նա համադրում է ակադեմիական գիտելիքը, մարքեթինգային փորձն ու իր անձնական ճանապարհը՝ օգնելու մյուսներին կառուցել տեսանելի, վստահելի և հնարավորություններ ստեղծող անձնային բրենդ։

Կրթություն

Հայաստանի ամերիկյան համալսարան
Հաղորդկացություն և հանրային կապեր

Աշխատանքային փորձ

VOLO, 2025 - այժմ
Մարքեթինգի ավագ մասնագետ
LIT Club, 2023 - 2025
Հաղորդակցության մենեջեր
Nebraska Extension, ապրիլ 2023 - սեպտ 2023
Ձեռնարկատիրության հետազոտման (ESI) թրեյներ
ՀԱՀ, մայիս 2022 - նոյ 2022
Հաղորդակցության և ադմինստրատիվ հարցերով կոորդինատոր Ձեռնարկատիրական և Պրոդուկտի Իննովացիոն կետրոն
BANA, 2021 - 2022
Թվային մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ
Wearify, 2021 - 2024
Հիմնադիր անդամ և ապրանքային մարքեթինգի ղեկավար
Volterman, 2019 - 2021
Թվային մարքեթինգի մասնագետ

Սերտիֆիկատներ

Lehigh University
Best Collaboration Opportunity Award
LinkedIn
Content Strategy in the Era of AI
LinkedIn
Artificial Intelligence for Marketing
LinkedIn
Generative AI for Digital Marketers
Microsoft
Generative AI for Marketing with Microsoft 365 Copilot Professional Certificate
Microsoft
Marketing Strategy with Microsoft Copilot

Ուզու՞մ եք միանալ մեզ