Սոնա Յամուկյան

Ֆինանսական և հարկային հաշվետվությունների մենեջեր

Սոնայի մասնագիտական ուղին սկսել է որպես հաշվապահ՝ այնուհետև դառնալով նաև ՀՀ աուդիտորների և փորձաետ հաշվապահների պալատի անդամ։ Մասնագիտական ուղին նա անցել է EasyPay ընկերությունում՝ հաշվապահից մինչև հաշվետվությունների մենեջեր։ Սոնան ուսուցիչ է համարում ոչ միայն մարդկանց, այլև պրակտիկան, մարտահրավերները, քննարկումներն ու պատասխանատվությունը։ Շարունակական ինքնակրթությունն ու փորձի վրա հիմնված ուսուցման ձևաչափը շարունակաբար ձևավորել են նրա մասնագիտական մտածողությունը։ Սոնան ունի փորձ թիմի ներսում բանախոսություններ անցկացնելու։ Մասնագիտական թեմաները պարզեցված են և պատրաստ՝ պարզեցված ու կիրառելի ձևով ներկայացնելու։

Կրթություն

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, սոցիալական աշխատանք բաժին
բակալավր/մագիստրոս
Երևանի պետական հալասարանի տնտեսագիտության ֆակուլտետ, տնտեսագիտության տեսություն բաժին
բակալավր

Աշխատանքային փորձ

ԻզիՓեյ ՍՊԸ, հուլիս, 2021 - այժմ
Ֆինանսական և հարկային հաշվետվությունների մենեջեր
ԻզիՓեյ ՍՊԸ, սեպտեմբեր, 2020 - հունիս, 2021
Գլխավոր հաշվապահի տեղակալ
ԻզիՓեյ ՍՊԸ, հոկտեմբեր, 2019 - սեպտեմբեր, 2020
Ներքին հաշվապահության բաժնի առաջատար մասնագետ
ԻզիՓեյ ՍՊԸ, մայիս, 2019 - հոկտեմբեր, 2019
Ներքին հաշվապահության բաժնի մասնագետ
ԻզիՓեյ ՍՊԸ, մայիս, 2018 - հոկտեմբեր, 2019
Հաշվապահ

Սերտիֆիկատներ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ
Փորձագետ-հաշվապահի որակավորում

Ուզու՞մ եք միանալ մեզ