Տիգրան Դանիելյան

Python ծրագրավորող

Տիգրանը կարիերան սկսել է որպես ծրագրավորող այն պատճառով, որ հասկացել է՝ ծրագրավորումն ավելի հոգեհարազատ է իրեն։ Նա մասնագիտական կարևոր ձեռքբերում է համարում գիտելիքի ոչ ակտուալ դառնալը․ երբ հաջորդ պահին ստացածդ գիտելիքն այլևս կիրառելի չի կարող լինել։ Մասնագիտության մեջ լավագույն ուսուցիչները, ըստ Տիգրանի, համացանցն ու թիմն են, ում հետ աշխատում ես, կիսում գիտելիքներդ։ Տիգրանն ունի 3 տարի դասավանդման փորձ BITC-ում։ Նրա համար աշխատանքի լավագույն մոտիվացիան աշխատասիրությունն ու ժամանակն են։ Տիգրանը նաև սիրում է և կարևորում ճանապարհորդությունը։

Կրթություն

ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետ
բանկային գործ

Աշխատանքային փորձ

Volo, մարտ 2021 - այժմ
Ավագ Python ծրագրավորող
Basic IT, 2020 սեպտեմբեր- 2023 սեպտեմբեր
Python թրեյներ
Sophron Engineering, հունիս 2020 - մարտ 2021
Python ծրագրավորող
Solvee, հունվար 2020 - հունիս 2020
Python/Django ծրագրավորող
Արմսոֆթ ՍՊԸ, հունվար 2018 - մարտ 2020
Manual QA մասնագետ

Սերտիֆիկատներ

PYTHON / DJANGO DEVELOPMENT (2019-2020 4 ամիս)
ISTC Foundation

Ուզու՞մ եք միանալ մեզ