Օպերացիոն ղեկավար
Կրթական օպերացիոն գործընթացները համակարգելու և զարգացնելու համար մենք փնտրում ենք օպերացիոն ղեկավարի, ով ունակ է կառուցել արդյունավետ պրոցեսներ, զարգացնել բիզնեսի կառուցվածքը և ապահովել ընկերության կայուն աճը։
Հիմնական պարտականությունները՝
- Օպերացիոն աշխատանքների ամբողջական կառավարում և գործընթացների համակարգում,
- Թիմերի արդյունավետ ղեկավարում, նպատակների և KPI-ների սահմանում,
- Բիզնես գործընթացների ձևավորում, օպտիմալացում և վերահսկում,
- Ֆինանսական հոսքերի վերահսկում՝ բյուջեների պլանավորում և կատարման ապահովում,
- Բիզնես գործընթացների փաստաթղթավորում և ստանդարտների ներդրում,
- Ծառայությունների որակի մշտադիտարկում և հաճախորդների գոհունակության բարձրացում,
- Կազմակերպության օպերացիոն հաշվետվողականության ձևավորում և իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ՝
- Առնվազն 3 տարվա ղեկավարման փորձ կառավարման ոլորտում,
- Համակարգային և վերլուծական մտածողություն, ամբողջական պատկերը տեսնելու ունակություն,
- Առաջնորդության, հաղորդակցման և որոշումների կայացման բարձր հմտություններ,
- Արդյունքների վրա կենտրոնացում, կազմակերպված և նպատակասլաց աշխատանքային մոտեցում։
Վայրը՝ Երևան, Հրաչյա Քոչար 4, «Բարեկամություն բիզնես կենտրոն»
Դիմելու համար ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը [email protected] հասցեին: