Հաճախորդների սպասարկման մասնագետ

Offline I Full Time
Աշխատանքային ժամեր 14:00 – 22:00

Դիմել

Աշխատանքի նկարագրություն

Business Development Group-ում Support թիմակիցը համարվում է մեր այն մասնագետը, ում աշխատանքն ունի կարևոր դեր։ Երբեմն նրա շնորհիվ լուծվում են հարցեր, որոնց իրագործումն անհնար է թվում։ Նրանք տեխնիկական աջակցություն են տրամադրում՝ կառավարելով, պահպանելով և համակարգելով տեխնիկական բոլոր գործընթացները։
Այս պահին մենք փնտրում ենք մեր նոր support թիմակցին, ով միանալու է սպասարկման բաժնին ու դառնա դասերի անխափան ու որակյալ ընթացքի պատասխանատուն։

Աշխատանքային պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների հարցումներին ժամանակին և ճշգրիտ կերպով՝ հեռախոսի, էլ.փոստի կամ սոցիալական կայքերի նամակագրության միջոցով,
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և օգնել հաճախորդներին՝ օգտագործելով յուրահատուկ մոտեցումներ,
  • Թարմացնել ներքին տվյալների բազան տեխնիկական խնդիրների և հաճախորդների հետ օգտակար քննարկումների մասին տեղեկություններով,
  • Տեղեկացնել հաճախորդներին նոր հնարավորությունների և գործառույթների մասին,
  • Հետևել հաճախորդներին՝ համոզվելու, որ նրանց տեխնիկական խնդիրները լուծված են,
  • Հավաքագրել հաճախորդների կարծիքները և կիսվել մեր արտադրանքի, վաճառքի և մարքեթինգի թիմի հետ։

Պահանջվող հմտություններ

  • Պատասխանատվություն,
  • Պարտաճանաչություն,
  • Բազմակի առաջադրանքներ կատարելու ունակություն,
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
  • Հաղորդակցվելու ճկուն հմտություն,
  • Շփվող և իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողություն:
Դիմել