SMM և թարգեթինգի մասնագետ

Դիմել

BDG նորարար կրթական հարթակը փնտրում է փորձառու և արդյունքներին միտված SMM և Թիրախավորման մասնագետ, ով կմիանա մեր դինամիկ թիմին։ Դուք պատասխանատու կլինեք շուկայական և մրցակցային հետազոտությունների իրականացման, բրենդի ճիշտ դիրքավորման ապահովման և արդյունավետ գովազդային արշավների կազմակերպման համար։
Դուք կվարեք Meta Ads Manager-ը, կսկսեք և կկառավարեք թիրախավորված արշավներ՝ համապատասխանեցնելով դրանք յուրաքանչյուր դասընթացին, ինչպես նաև կապահովեք արդյունավետ օպտիմալացում բոլոր սոցիալական հարթակներում։
Պաշտոնը հնարավորություն է տալիս աշխատելու բազմազան թիրախային լսարանների և համագործակցելու տարբեր ոլորտների ավագ մասնագետների հետ:

Պարտականությունները՝

  • Իրականացնել շուկայական և մրցակցային հետազոտություններ՝ բացահայտելու միտումները և հնարավորությունները
  • Պլանավորել, գործարկել և կառավարել գովազդային արշավները սոցիալական հարթակներում
  • Կիրառել Ads Manager-ը որպես հիմնական գործիք՝ արշավների կառավարման և օպտիմալացման համար
  • Ապահովել ճշգրիտ թիրախավորում՝ ելնելով դասընթացների առանձնահատկություններից և հարթակների ալգորիթմներից
  • Ուսումնասիրել և ներդնել նոր մարքեթինգային միտումներ և լավագույն պրակտիկաներ
  • Զարգացնել և իրականացնել email marketing ռազմավարություններ ներգրավվածությունն ու կոնվերսիան բարձրացնելու նպատակով

Ձեր դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր СV-ն և մոտիվացիոն կարճ նամակ՝ «Ինչու՞ ես, և ինչու՞ BDG-ն»։

Դիմել