25.10.2025
6 րոպե

Ինչպե՞ս ստեղծել կոնտենտ և՛ մարդկանց, և՛ որոնման համակարգերի համար

SEO օպտիմալացված կոնտենտը կարևոր է ոչ միայն վեբկայքի տեսանելիության և օրգանիկ թրաֆիք ապահովելու համար, այլ նաև որոնողական համակարգերի բարձր հորիզոնականներում հայտնվելու համար։ Այն կարող է օգնել լսարանի մոտ ձևավորելու վստահություն, շուկայում հաստատելու տվյալ կազմակերպության անունը և համբավը, ավելի լավացնելու օգտատերերի փորձը (UX)՝ այդպիսով մեծացնելով on-site փոխակերպումները։

SEO օպտիմալացված կոնտենտը կարող է նաև ուղղորդել կոնտենտ ստեղծելու ավելի լավ փորձերի ձեր կայքի այցելուների համար, անի որ այդպիսով նրանք կարող են իրենց ցանկալի տեղեկությունը շատ ավելի արագ գտնել։

Ձեզ ենք ներկայացնում 10 կարևոր քայլեր, որոնք կօգնեն ձեր կոնտենտին լինել օպտիմալացված և գրավի ավելի մեծ լսարանին։

  1. Նախևառաջ ստեղծե՛ք կոնտենտ, որը մարդկանց համար է

SEO օպտիմալացված կոնտենտը պետք է ընթերցողին հաղորդի միտքը պարզ, մատչելի կերպով, այնպիսին, ինչպիսին նրանց կցանկանային դա տեսնել։ Այսինքն՝ անհրաժեշտ է լիովին հասկանալ ձեր ընթերցողների նպատակն ու սպասելիքները, որպեսզի կարողանաք ստեղծել բովանդակություն, որը իսկապես համապատասխանում է նրանց պահանջներին։
Թիրախային հիմնաբառը օգտագործելը ճիշտ է, եթե այն ուղղորդում է ձեր բովանդակությունը, սակայն դա պետք է արվի «բնական» ձևով։
Այսինքն՝ պետք է խուսափել «հիմնաբառերի կուտակումից»։ Եթե ձեր տեքստը կարդացվի այնպես, կարծես այն գրել է ռոբոտ, ընթերցողները, ամենայն հավանականությամբ, արագ կփակեն էջը։ Իսկ դա երկարաժամկետ հեռանկարում կարող է բացասաբար ազդել ձեր կայքի որոնողական արդյունքների (SERP) վրա։ Եվ գուցե դա պահանջի «վերադառնալ հիմունքներին»՝ մեկ թեմայի շուրջ խորությամբ հոդված գրելով՝ փոխարենը միաժամանակ մի քանի հիմնաբառ ընդգրկելու փորձի, բայց դա բացարձակապես նորմալ է։

  1. Ստեղծե՛ք կոնտենտ ընթերցողների հարցերի հիման վրա

Լավ SEO բովանդակություն գրելու հիմնական բանալին այն է, որ ձեր հոդվածում պատասխանեք բոլոր այն հարցերին, որոնք ընթերցողները ունեն տվյալ թեմայի վերաբերյալ։
Դուք կարող եք ուսումնասիրել, թե ինչ հարցեր են ընթերցողները տալիս որոնման ընթացքում՝ օգտագործելով, օրինակ, Google-ի «People Also Ask գործիքը»։ Օգտագործե՛ք ստացած տեղեկատվությունը՝ ձեր կայքում ստեղծվող կամ թարմացվող բովանդակությունը ձևավորելու համար՝ յուրաքանչյուր որոնողական հարցին հնարավորինս ամբողջական պատասխան տալով։

  1. Ձեր ստեղծած կոնտենտը դարձրե՛ք հնարավորինս հասկանալի և հեշտ ընկալվող ընթերցողների համար

Դա կարող եք ապահովել հետևյալ ձևերով․

  1. Բովանդակությունը բաժանել հստակ բաժինների՝ ենթավերնագրերով,
  2. Այդ բաժինները դասավորել տրամաբանական հերթականությամբ,
  3. Օգտագործել կարճ պարբերություններ և նախադասություններ,
  4. Անհրաժեշտության դեպքում կիրառել նշագծված (bullet) ցուցակներ,
  5. Կարևոր մտքերը շեշտելու համար որոշ բառեր կամ նախադասություններ ներկայացնել տարբեր ձևաչափելով՝ օրինակ, թավատառով։

4. Գրե՛ք հիմնաբառերով հարուստ մետա նկարագրություն (Meta Description)

Գրե’ք համապատասխան մետա նկարագրություններ, որոնք կխրախուսեն ընթերցողներին սեղմել և բացել ձեր բովանդակությունը որոնման արդյունքներից։

Նշե՛ք, թե ձեր կոնտենտը թեմայի ինչ կողմեր է լուսաբանում, և ինչ օգտակար տեղեկություն է ընթերցողը ստանալու։

Փորձեք օգտագործել գործողություն արտահայտող բայեր՝ օրինակ՝ «սովորեք», «բացահայտեք», «կարդացեք», որպեսզի խթանեք որոնողներին անցում կատարել ձեր էջ։

  1. Ավելացրե՛ք alt text բոլոր նկարների համար

«Alt տեքստը» որոնողական համակարգերի ռոբոտներին տրամադրում է պատկերների բովանդակության և նկարագրության ավելի հստակ համատեքստ, ինչն օգնում է պատկերը ճիշտ ինդեքսավորել և դասակարգել պատկերային որոնման մեջ։
Այս կարճ նկարագրությունները կարևոր են ոչ միայն որոնողական համակարգերի համար, այլև նպաստում են, որ ձեր կայքի բովանդակությունը դառնա ավելի մատչելի այն մարդկանց համար, ովքեր ունեն տեսողական խնդիրներ (և, հետևաբար, կարող են օգտագործել էկրանի ընթերցիչ կամ նման գործիք՝ հասկանալու համար այն բովանդակությունը, որը դիտում են առցանց)։

  1. Օգտագոծե՛ք հոմանիշներ և մոտ տարբերակներ

Նույն տերմինների կամ արտահայտությունների կրկնությունը լավ գաղափար չէ․ այն ստեղծում է բարդ և միապաղաղ բովանդակություն, որը կարող է ընթերցողին թվալ ոչ վստահելի։

Օպտիմալացրե՛ք ձեր բովանդակությունը՝ կրկնվող բառերը փոխարինելով դրանց համարժեք տարբերակներով։ Այս մոտեցումը ձեր տեքստը կդարձնի ավելի հետաքրքիր և ներգրավող։

Բացի այդ, այն որոնողական համակարգերին կտա ավելի հստակ համատեքստային տեղեկատվություն և կօգնի խուսափել որոշակի հիմնաբառերի չափազանց օգտագործումից, որը կարող է վնասել որոնողական արդյունքներին։

Հոմանիշների օգտագործումը ամրապնդում է այն թեման, որի մասին գրում եք՝ ապահովելով տարբեր դիտանկյուններ և հղման կետեր։ Սա նաև հնարավորություն է տալիս ձեր բովանդակությանը լայն շրջանակով հայտնվել որոնման արդյունքներում։

  1. Համակարգե՛ք ձեր կոնտենտը

Համոզվե՛ք, որ ձեր բովանդակությունը կառուցված է տրամաբանական և հաջորդական ձևով։ Սա այն ավելի հեշտ է դարձնում ընթերցողների համար՝ ընկալելու, իսկ որոնողական համակարգերի համար՝ վերլուծելու և հասկանալու։ Այստեղ շատ կարևոր է heading-ների օգտագործումը։

Արդյունավետ վերնագրային կառուցվածքը կարևոր է ինչպես մարդկանց, այնպես էլ որոնողական համակարգերի համար։

Հստակ և նկարագրական վերնագրերը օգնում են զբաղված ընթերցողներին արագ սկանավորել տեքստը կամ անմիջապես անցնել այն հատվածներին, որոնք նրանց հետաքրքրում են։

Ճիշտ կառուցված վերնագրերը նաև կարևոր դեր ունեն մատչելիության տեսանկյունից։ Դրանք օգտագործվում են օժանդակ տեխնոլոգիաների կողմից, ուստի լավ ձևակերպված վերնագրերը հնարավորություն են տալիս էկրանային ընթերցիչների օգտատերերին հեշտությամբ կողմնորոշվել և ճիշտ ընկալել բովանդակությունը։

Ինչպես մարդիկ, այնպես էլ որոնողական համակարգերը սիրում են հստակ վերնագրեր։

  1. Կառուցե՛ք ճիշտ տեքստ վերնագրերով

Արդյունավետ վերնագրային կառուցվածքը կարևոր է ինչպես մարդկանց, այնպես էլ որոնողական համակարգերի համար։

Հստակ և նկարագրական վերնագրերը օգնում են զբաղված ընթերցողներին արագ սկանավորել տեքստը կամ անմիջապես անցնել այն հատվածներին, որոնք նրանց հետաքրքրում են։

Ճիշտ կառուցված վերնագրերը նաև կարևոր դեր ունեն մատչելիության տեսանկյունից։ Դրանք օգտագործվում են օժանդակ տեխնոլոգիաների կողմից, ուստի լավ ձևակերպված վերնագրերը հնարավորություն են տալիս էկրանային ընթերցիչների օգտատերերին հեշտությամբ կողմնորոշվել և ճիշտ ընկալել բովանդակությունը։

Ինչպես մարդիկ, այնպես էլ որոնողական համակարգերը սիրում են հստակ վերնագրեր։

Պարզ H1, H2 և ստորին մակարդակի վերնագրերը որոնողական համակարգերին օգնում են հասկանալ, թե ինչի մասին է էջը, ինչ է ընդգրկում յուրաքանչյուր պարբերություն, որոնք են հիմնական թեմաները և ինչպես են դրանք փոխկապակցված։

Mordy Oberstein-ը վերջերս ներկայացրել է հետաքրքիր տվյալներ այն մասին, թե ինչպես ոչ հստակ վերնագրերի բարելավումը նպաստել է նրա ավելի շատ բովանդակության ինդեքսացմանը։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր են հստակ և տեղեկատվական վերնագրերը բովանդակության հաջողության համար։

  1. Օգտագործե՛ք նկարներ ավելի լավ հասկանալու համար

Մարդիկ բնույթով տեսողական սովորողներ են, ուստի փորձե՛ք ձեր բովանդակությունը օպտիմացնելու համար թարմացնել կամ ավելացնել պատկերները։

Որակյալ վիզուալները նպաստում են նաև որոնողական արդյունքներում ձեր դիրքերի բարելավմանը․ դրանք կարող են բարձրացնել անցումային (click-through) ցուցանիշը, հայտնվել պատկերների որոնման մեջ և մեծացնել ձեր էջի տեսանելիությունը որոնման արդյունքներում (SERP)։

Կարևորն այն է, որ պատկերները իրականում արժեք ավելացնեն բովանդակությանը։ Դրանք օգնում են պարզաբանել բարդ հասկացությունները և միտքը դարձնում են ավելի հիշվող կամ զգայական։ Այդպիսով դրանք հարստացնում են ձեր հաղորդագրությունը։

  1. Բերե՛ք համապատասխան օրինակներ

Բովանդակությունն առավել արժեքավոր դարձնելու լավագույն միջոցներից մեկը իրական օրինակներ ներկայացնելն է։ Կա՞ն արդյոք հատվածներ, որոնք կարելի է ավելի հստակ բացատրել՝ ցույց տալով, թե ինչպես է ինչ-որ բան գործում, փոխարենը՝ պարզապես խոսքերով նկարագրելու։

Օրինակները ուժեղացնում են ներկայացված միտքերը՝ ցույց տալով դրանց կիրառությունը գործնականում, ինչի շնորհիվ դուք էլ ավելի հեշտ կկարողանաք կիրառել դրանք ձեր բովանդակության մեջ։

Ձեր գաղափարի գործնական արտացոլումը ոչ միայն բարձրացնում է վստահությունը, այլև բովանդակությունը դարձնում է ավելի օգտակար և հետաքրքիր։

SEO օպտիմալացված բովանդակությունը ոչ միայն տեխնիկական պահանջ է որոնողական համակարգերի համար, այլ նաև արժեքավոր գործիք՝ մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու համար։ Երբ ձեր բովանդակությունը ստեղծվում է ընթերցողի կարիքներն ու որոնողական ալգորիթմները միաժամանակ հաշվի առնելով, այն դառնում է երկակի արդյունավետ․ հասկանալի և օգտակար մարդկանց համար, և հասանելի ու բարձր վարկանիշ ունեցող՝ որոնման արդյունքներում։

Ձեզ ներկայացված քայլերը նպատակ ունեն օգնել ձևավորել այնպիսի բովանդակություն, որը կհաղորդի հստակ գաղափար, կփոխանցի վստահություն և կխթանի գործողություն։ Հիշե՛ք, հաջող SEO-ն սկսվում է ոչ թե հիմնաբառերից, այլ մարդկանց համար ստեղծված որակյալ կոնտենտից։ Իսկ եթե ձեր բովանդակությունը միաժամանակ խոսում է և մարդկանց, և որոնողական համակարգերի լեզվով՝ ձեր հաջողությունը պարզապես ժամանակի հարց է։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն