Կարիերայի խորհրդատվություն
Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։
Ինչ կստանաք
✓ Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում
Տևողություն
2 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մակարդակ
Առաջադեմ
Մեկնարկ
հկտ 26, 2026
Վկայական
Ավարտից հետո
Դասեր
18 դաս
Դասացուցակ
Դասընթացի ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով։
BDG-ի էկոհամակարգ
BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։
Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։
Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։
Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։
Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։
Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։
Դասընթացը մշակված է հաշվապահների, ֆինանսական հաշվետվություններով զբաղվող մասնագետների համար։ Հաշվետվություններ կազմելն այսօր ոչ միայն պահանջ է, այլ նաև մրցակցային առավելություն յուրաքանչյուր հաշվապահի կամ ֆինանսական հաշվետվություն կազմող մասնագետի համար։
Այս դասընթացը կօգնի մասնակիցին ձևավորել համակարգված պատկերացում ՖՀՄՍ կիրառման տրամաբանության շուրջ, սովորել՝ ինչպես տեսական պահանջները վերածել գործնական գործողությունների, զարգացնել վերլուծական մտածողություն և պրոֆեսիոնալ դատողություն ֆինանսական հաշվետվություններում և վստահությամբ աշխատել ստանդարտներով պայմանավորված իրավիճակներում՝ թե՛ հաշվապահությունում, թե՛ աուդիտում, թե՛ խորհրդատվական դաշտում։
Դասընթացը նաև հարթակ է մասնագիտական կապեր ստեղծելու, փորձ փոխանակելու և ինքնավստահորեն առաջ շարժվելու ոլորտում՝ որպես ժամանակակից և միջազգային չափանիշներին համահունչ մասնագետ։
Գործող և փորձառու հաշվապահները
Ովքեր ցանկանում են թարմացնել կամ ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) շրջանակում:
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստմամբ զբաղվող մասնագետները,
Ովքեր ձգտում են կատարելագործել իրենց աշխատանքը՝ հիմնվելով ՖՀՄՍ-ի պահանջների վրա։
ՖՀՄՍ-ի բազային գիտելիքներով մասնագետները
Ովքեր ցանկանում են խորացնել իրենց տեսական և կիրառական պատրաստվածությունը։ (Օրինակ՝ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում 1–2 տարվա փորձ ունեցողներ կամ ուսումնական հիմքով պատրաստված մասնագետները)։
Հայեցակարգային հիմունքներ
ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»
ՀՀՄՍ 34 «Միջանկյալ հաշվետվություններ»
ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ
հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ»
ՀՀՄՍ 10 «Հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»
ՀՀՄՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ»
ՀՀՄՍ 2 «Պաշարներ»
ՀՀՄՍ 23 «Փոխառության ծախսումներ»
ՀՀՄՍ 32 «Ֆինանսական գործիքներ, ներկայացումը»
ՖՀՄՍ 7 «Ֆինանսկական գործիքներ․բացահայտումներ»
ՖՀՄՍ 5 «Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ և ընդհատված
գործառնություններ»
ՀՀՄՍ 20 «Պետական շնորհներ»
ՀՀՄՍ 27 «Առանձին ֆինանսական հաշվետվություններ»
ՖՀՄՍ 3 «Բիզնեսի միավորումներ»
Ամրագրեք ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը ձեր մասնագիտական աճի ուղում։
Ֆինանսական և հարկային հաշվետվությունների մենեջեր
Սոնայի մասնագիտական ուղին սկսել է որպես հաշվապահ՝ այնուհետև դառնալով նաև ՀՀ աուդիտորների և փորձաետ հաշվապահների պալատի անդամ։ Մասնագիտական ուղին նա անցել է EasyPay ընկերությունում՝ հաշվապահից մինչև հա...
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ առաջադեմ։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
Համատեղ վկայական
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համարՈւսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համարՈւսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
ԳերազանցությամբՀամատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայականՖինանսներ և հաշվապահություն
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։
2 ամիս · Մեկնարկ — հկտ 26, 2026
23% ամրագրված է
Շարունակեք ուսումնասիրել
Ինթերնշիփի հնարավորություն
Մեկնարկ հլս 2026
53% ամրագրված է