Ինչու՞ մասնակցել «Advanced Product Management & Analytics» դասընթացին
Ամբողջական դասընթաց բոլոր այն մասնագետների համար, ովքեր աշխատում են պրոդուկտի հետ և ցանկանում են առավել հ...
BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։
Կարիերայի խորհրդատվություն
Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։
Անձնական բրենդինգ
Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։
Անվճար վեբինարներ և սեմինարներ
Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Մեծ համայնք
Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։
Քովորքինգ տարածքներ
Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։
Գրադարան
Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։
Ով կարող եք դառնալ
Ինչու՞ մասնակցել «Advanced Product Management & Analytics» դասընթացին
Ամբողջական դասընթաց բոլոր այն մասնագետների համար, ովքեր աշխատում են պրոդուկտի հետ և ցանկանում են առավել համապարփակ և ամբողջական գիտելիք ստանալ պրոդուկտի ղեկավարման և դրա վերլուծության ամբողջ պրոցեսի վերաբերյալ։ Դասընթացի շրջանակում կաշխատեք շուկայի առաջատար 3 մասնագետի հետ, կսովորեք՝ ինչպես իրականացնել պրոդուկտի վերլուծություն, ինչպես բացահայտել և վերլուծել հաճախորդին, կսովորեք շուկայի ուսումնասիրության հիմնական կանոնները։Կիրականացնեք շարունակական բացահայտումներ և պարզաբանումներ պրոդուկտ-շուկա կապի մասին, կիմանաք օգտագործողի փորձի դերի մասին, ինչ դեր է խաղում պրոդուկտ դիզայնը պրոդուկտի ձևավորման և առաջխաղացման վրա։
Անհատական խորհրդատվություն
դասընթացից առաջ և հետո
Ում համար է այս դասընթացը
✓
Պրոդուկտի ղեկավարման գիտելիքով մասնագետների համար
Բոլոր նրանք, ովքեր ունեն product management-ի հիմնարար և ամբողջական գիտելիք, ապա կարող են միանալ դասընթացին և առաջխաղացնել իրենց հմտությունները և մասնագիտական գիտելիքն ու փորձը։
✓
Product Manager-ների և Product Owner-ների համար
Ներկայումս աշխատող պրոդուկտի մենեջերների և ղեկավարների հետ, ովքեր ցանկանում են ձեռք բերել էլ ավելի ամբողջական և ինտենսիվ գիտելիք, ինչպես նաև ձեռք բերեն պրոդուկտի վերլուծության մասին պրակտիկ գիտելիք։
✓
Կից ոլորտի մասնագետների համար
Ծրագրավորողների և կից ոլորտի այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիք պրոդուկտ մենեջմենթի մասին, հասկանալ համագործակցության նրբությունները։ Ինչպես նաև այն կարևոր գիտելիքը, որն անհրաժեշտ է ցանկանցած մասնագետի, ով աշխատում է պրոդուկտի հետ։
Reinforcing the product’s strategic direction with robust data evidence
Participant Showcases
Integrating monetization planning, continuous discovery insights, rigorous experiments, scaling frameworks, and metrics into a cohesive product strategy
Demonstrating advanced storytelling to communicate ROI, user impact, and roadmapping decisions
Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։
Ամրագրեք ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը ձեր մասնագիտական աճի ուղում։
Հաճախ տրվող հարցեր
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ առաջադեմ։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Վկայականներ, որոնք կարող եք ստանալ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
✓
Հաստատված BDG վկայական
✓
QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
✓
Հայերեն և անգլերեն ձևավորում
Համատեղ վկայական
Մասնակցության
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համար
Ավարտի
Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համար
Գերազանցության
Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
Գերազանցությամբ
HR Drone
Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայական
Management
Ready to start Advanced Product Management & Analytics?
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։