Business Development Group
Design ·Օֆլայն

Digital Ամառային Դպրոց

Գրանցե՞լ երեխային ամառային դպրոցին, թե՞ ոչ  BDG-ի Digital Summer School-ը կրկին վերադառնում է՝ դեռահասների ամառային արձակուրդներն ավելի վառ, հետաքրքիր և բացահայտումներով լի դարձնե...

Ինչ կստանաք

  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մարքեթինգի հիմունքներ
  • Գրաֆիկ դիզայնի հմտություններ
  • Անգլերենի կատարելագործում

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում · Վկայականի պատրաստ · BDG՝ սկսած 2009

Դիզայն

Տևողություն

2 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մակարդակ

Սկսնակ

Մեկնարկ

հնս 05, 2024

Վկայական

Ավարտից հետո

BDG-ի էկոհամակարգ

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ով կարող եք դառնալ

Գրանցե՞լ երեխային ամառային դպրոցին, թե՞ ոչ 

BDG-ի Digital Summer School-ը կրկին վերադառնում է՝ դեռահասների ամառային արձակուրդներն ավելի վառ, հետաքրքիր և բացահայտումներով լի դարձնելու համար։    Digital Summer School-ը դեռահասների մասնագիտական կողմնորոշման, ինքնաբացահայտման և զարգացման հարթակ է, որտեղ 2 ամիս շարունակ կսովորենք ծրագրավորման, դիզայնի, մարքեթինգի հիմունքները և կկատարելագործենք մասնակիցների անգլերենը։    Այն նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։ Մասնակիցները բաժանվելու են 2 տարիքային խմբի (11-14 և 14-16):   Digital Summer School-ն ունի երեք հիմնական ուղղվածություն՝ ծրագրավորում, դիզայն և մարքեթինգ։ Մասնակիցները հետաքրքիր խաղային և պրակտիկ ֆորմատով կծանոթանան այս մասնագիտությունների հիմունքներին, կստեղծեն սեփական խաղերը, կմշակեն բրենդի էլեմենտներ, կհասկանան, թե ինչպես կարելի է ներկայացնել սեփական պրոդուկտը կամ հմտությունները։    Անգլերեն դասերի շնորհիվ նրանք կկատարելագործեն իրենց խոսակցական անգլերենը, կտիրապետեն մասնագիտական անգլերեն բառապաշարին։    Թրեյներները զուգահեռ աշխատելու են մասնակիցների հետաքրքրությունների բացահայտման, ինքնարտահայտման, հաղորդակցման և պրեզենտացիայի հմտությունների վրա։ Դպրոցականների հետ աշխատելու են փորձառու մասնագետներ, ովքեր ունեն երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ։    Digital Summer School-ի դասերը կազմակերպվում են երկուշաբթիից հինգշաբթի, 14։00-18։00։ Դասերը մեծամասամբ անցնում են BDG-ի գրասենյակում (Հ․ Քոչար 4)։ Ունենալու ենք թեմատիկ այցեր տարբեր կենտրոններ և ընկերություններ (Armath Lab, Գաֆեսճեան կենտրոն, Պլանետարիում և այլն)։

Անհատական խորհրդատվություն

դասընթացից առաջ և հետո

Ում համար է այս դասընթացը

  • 11-16 տարեկան դպրոցականների

    Digital Summer School-ի նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։

Ծրագիր

Դասընթացի մանրամասներ

🗓
Ժամանակացույց
Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի 14։00- 18։00
💳
Վճարում
Յուրաքանչյուր մոդուլի համար (3 մոդուլ)
🌱
Հարմար է սկսնակ մասնագետների համար
Այո
🎓
Վկայական
Ավարտից հետո
50+ դաս 3 մոդուլ

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • Հաստատված BDG վկայական
  • QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Design

Ready to start Digital Ամառային Դպրոց?

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։

40,000 ֏

2 ամիս · Մեկնարկ — հնս 05, 2024

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ