Design Series Workshop: Visual Storytelling — BDG
Դիզայն ·Օֆլայն

Design Series Workshop: Visual Storytelling

  • ✓ Բրենդի գաղափարից՝ հստակ պատկերներ
  • ✓ Բրենդի դիրքավորման ազդեցությունը
  • ✓ Աշխատանք իրական օրինակների վրա
  • ✓ Էմոցիանոլ դիրքավորում, կայունություն, վիզուալ լեզու

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում

Դիզայն

Տևողություն

3 ժամ

Ձևաչափ

Օֆլայն

Մեկնարկ

21.03.2026

Վկայական

Ավարտից հետո

Գին

Անվճար

Ինչու՞ միանալ դասընթացին

Ինչու՞ միանալ «Visual Storytelling» վորքշոփին

Visual Storytelling-ը այս վորքշոփում ներկայացվում է որպես բրենդի և գովազդի կառուցման գործիք։ Խոսքը միայն գեղեցիկ վիզուալների մասին չէ։ Խոսքը այն մասին է, թե ինչպես է բրենդի գաղափարը վերածվում հստակ պատկերների, որոնք փոխանցում են զգացողություն և ձևավորում հիշողություն։

Վորքշոփի ընթացքում խոսնակ Շուշան Տոնոյանի հետ կքննարկեք, թե ինչպես է բրենդի դիրքավորումը (positioning) ազդում գույնի, լույսի, կոմպոզիցիայի և ընդհանուր մթնոլորտի վրա, ինչպես է յուրաքանչյուր վիզուալ որոշում օգնում ուժեղացնել բրենդի ինքնությունը, ոչ թե պարզապես լրացնել ֆիդը։

Կվերլուծեք իրական օրինակներ՝ հասկանալու համար, թե ինչու որոշ գովազդներ ճանաչելի են առանց լոգոյի, իսկ մյուսները թվում են ընդհանուր և փոխարինելի։ Կվերլուծեք consistency-ն, էմոցիոնալ դիրքավորումը և վիզուալ լեզուն։

Գործնական հատվածում մասնակիցները կսահմանեն բրենդի էմոցիոնալ ուղղությունը և դրա հիման վրա կստեղծեն մեկ գովազդային կադրի կոնցեպտ, որը կարտացոլի ամբողջական բրենդային մտածողություն։ Շեշտը լինելու է այն բանի վրա, որ յուրաքանչյուր վիզուալ որոշում պետք է կապված լինի ռազմավարության հետ։

Վորքշոփի ավարտին մասնակիցները կունենան ավելի հստակ պատկերացում, թե ինչպես կառուցել բրենդ, որը պարզապես չի հրապարակում բովանդակություն, այլ ձևավորում է իր սեփական աշխարհը և այդ աշխարհում հետևողականորեն հաղորդակցվում լսարանի հետ։

 

Ստացե՛ք 5% քեշբեք

Վճարեք easypay-ի QR կոդով

  1. 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
  2. 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
  3. 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
  4. 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։

Ու՞մ համար է այս դասընթացը

  • ✓

    Գրաֆիկ, UX/UI դիզայներները

    Վորքշոփին կարող են միանալ դիզայներները՝ վիզուալ դիզայնում իրենց փորձն ու գիտելիքը ամրապնդելու և ավելացնելու։ Դասընթացը կօգնի մտածել առավել ռազմավարական և ձեռք բերել վերլուծական մտածելակերպ։

  • ✓

    Մարքեթինգի (PPC, SEO, SMM) մասնագետները

    Վորքշոփին կարող են միանալ նաև մարքեթինգի մասնագետները, ովքեր հնարավորություն կունենան առավել իրական գիտելիք ձեռք բերելու ստորիթելինգի մասին, կապը դիզայնի և դրա թիրախի միջև։

  • ✓

    Հարակից ոլորտի մասնագետները

    Վորքշոփին կարող են միանալ նաև հարակից ոլորտի մասնագետները, ովքեր աշխատում են գովազդների հետ, իրականացնում են վերլուծություն, ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում են դիզայն թիմերի կամ դիզայն մասնակիցների հետ։

Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։

Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • ✓ Հաստատված BDG վկայական
  • ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Դիզայն

Պատրա՞ստ եք սկսել «Design Series Workshop: Visual Storytelling» դասընթացը

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։

Անվճար

3 ժամ · Մեկնարկ — Մարտի 21, 2026

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ