Digital Ամառային Դպրոց
- ✓ Ծրագրավորման հիմունքներ
- ✓ Մարքեթինգի հիմունքներ
- ✓ Գրաֆիկ դիզայնի հմտություններ
- ✓ Անգլերենի կատարելագործում
Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում
Տևողություն
2 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մակարդակ
Սկսնակ
Մեկնարկ
05.06.2024
Վկայական
Ավարտից հետո
Վճարում
Յուրաքանչյուր մոդուլի համար (3 մոդուլ)
Գին
40,000 ֏
Ծրագիր
- Համակարգչային հիմնական հասկացություններ և տերմինաբանություն
- Սարքերի և ծրագրերի տարբերակում
- Ծանոթացում տարբեր օպերացիոն համակարգերի հետ
- Ընդհանուր ծանոթացում դիզայն գաղափարի հետ
- Գույներ, գույնի տեսակներ ու հատկություններ
- Ֆորմաներ
- Ինչ է մարքեթինգը
- Մարքեթինգի պատմություն
- Մարքեթինգի դերը և նշանակությունը
- Ով է մարքեթինգի մասնագետը, ինչ ֆունկցիաներ ունի նա
- Պարզ փաստաթղթերի, աղյուսակների և սլայդերի ստեղծում
- Google Drive, Docs, Sheets և Slides ծրագրերի ներածություն
- Օնլայն խմբագրիչների հնարավորությունների ներկայացում
- Խմբային աշխատանքներ փաստաթղթերի հետ
- Դիզայնի տեխնիկական կողմը
- Ոճավորում թղթի վրա
- Կերպարների մարմնի առանձնահատկություններ
- Սոցիալական հարթակների մարքեթինգ (SMM)
- Որոնողական համակարգերի մարքեթինգ (SEO)
- Mobile Marketing
- Email Marketing
- Ի՞նչ է ծրագրավորումը
- Ծրագրավորման դերը, կարևորությունը և հնարավորությունները
- Ծրագրավորման լեզուների տարբերակում
- Սեղանի խաղի նախագծման համար տիեզերքի, տիեզերական երևույթների ու օբյեկտների վերլուծություն
- Կերպարի դիզայն
- Կերպարի դիմագծերի առանձնահատկություններ
- Կերպարի բնավորության պատկերում ֆորմաների միջոցով
- Անձնական տվյալների անվտանգություն
- Ուժեղ գաղտնաբառերի ստեղծում
- Ինչպես զգոն լինել և խուսափել ֆիշինգից
- Հեղինակային իրավունքը թվային հարթակներում
- Prototype Challenge - Յուրաքանչյուր թիմին պատահականորեն տրվում է թեմա կամ ժանր իր խաղային կերպարի համար (օրինակ՝ ֆուտուրիստական ռոբոտ, կախարդական արարած):
- Թիմերը պետք է ընտրեն այնպիսի նյութեր (թուղթ, մարկեր, սոսինձ ), որոնք լավագույնս կներկայացնեն իրենց խաղային կերպարը:
- Թիմերը գաղափարներ են մշակում իրենց կերպարի համար՝ հաշվի առնելով նրա արտաքին տեսքը, անհատականությունը, ունակությունները, և ներկայացնում ենանգլերենով: Ամենակրեատիվ թիմը ստանում է փոքրիկ նվեր:
- Scratch ներածություն
- Scratch ծրագրում ստեղծել հաշիվ
- Scratch ծրագրի ինտերֆեյսի ուսումնասիրություն
- Նոր նախագծի ստեղծում և պահպանում
- Sprites-ի և Backgrounds-ի ավելացում
- Սեղանի խաղի, քարտերի ոճավորում՝ տիեզերական թեմատիկայով
- Ոճավորման կանոններ
- Աշխատանք պարզագույն և բարդ ֆորմաների հետ
- Թիմերը լրացնում են նախապես պատրաստված մարքեթինգային ձևանմուշների քարտերի վրա ներկայացված անգլերեն բառեր: Այս ձևանմուշները ներառելու են գովազդներ և ապրանքների նկարագրություններ:
- Word Chain Challenge - Բարելավում ենք բառապաշարը և ուղղագրական հմտությունները: Մասնակիցներից մեկը գրում է մի բառ: Հաջորդ` պետք է գրի մի բառ, որը սկսվում է նախորդ բառի վերջին տառով: Եթե խաղացողը կրկնում կամ սխալ է գրում բառը, նա դուրս է մնում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մնա մեկ խաղացող:
- Ծանոթանալ հիմնական բլոկների աշխատանքի հետ
- Sprites-ի օգնությամբ Stage-ով Motion բլոկների տեղափոխում
- Sprites-ի ուղղության և արագության փոփոխություն
- Կերպարի նախագծում ծրագրում 2D տիրույթում
- Flat characters, դրանց ուսումնասիրություն ու վերլուծություն հայտնի մուլտերից
- Միջավայրում կերպարի ադապտացիա
- Ի՞նչ է կոնտենտը
- Կոնտենտի տեսակներ
- Կոնտենտի դերը մարքեթինգում
- Կոնտենտի առանձնահատկությունները թվային հարթակներում
- Ստեղծում ենք կոնտենտ մեր պրոդուկտի համար
- Մասնակիցների սիրելի մուլտհերոսների և նրանց սուպեր կարողությունների նկարագրական խաղ
- Kahoot: Gameshow Quiz - Marvels, Power Rangers
- Event բլոկների օգտագործում
- Ինտերակտիվ պատմությունների ստեղծում՝ օգտագործելով Dialogue և Text sprites բլոկները
- Թվային գույներ ու անցումներ, գույնի հոգեբանություն, կերպարի առանձնահատկությունների ընդգծում գույնի միջոցով
- Գունային շրջաններ
- Փորձեր՝ թղթի վրա տարբեր տեխնիկաներով գույների ստացում
- Գույների խառնուրդներ
- Թղթի վրա գունային համադրությունների ստեղծում, դրանց թվայնացում
- Վիզուալային կոնտենտի դերը մարքեթինգում
- Գույները մարքեթինգում
- Վիզուալային կոնտենտի ստեղծման գործիքակազմ
- Ստեղծում ենք վիզուալային կոնտենտ մեր պրոդուկտի համար
- Հասկանալ խաղերի ստեղծման մեխանիզմը
- Խաղի տարրերի ստեղծում՝ օգտագործելով Sprite խմբագրիչը
- Միավորները պահել օգտագործելով փոփոխականներ
- Տուփերի տեսակներ
- Դիզայնը տուփի վրա, նախագծում, կիրառություն mockup-ի վրա
- Խաղային 2 միջավայրի նախագծում
- Ինչի համար է մարքեթինգային հետազոտությունը
- Մարքեթինգային հետազոտությունների տեսակներ
- Իրականացնում ենք հատազոտություն մեր պրոդուկտի համար
- Իլյուստրացիաների տեսակներ
- Ցանկացած 3 ոճերով իլյուստրացիաների ստեղծում՝ խաղի միջավայրների համար
- Թիմերն իրենց խաղային կերպարի համար գրում են սոցիալական մեդիայի գրառում։
- Նրանք պետք է ներառեն համապատասխան հեշթեգներ իրենց գրառումներում՝ տեսանելիությունը և ներգրավվածությունը մեծացնելու համար:
- Անիմացիաների ստեղծում՝ օգտագործելով անիմացիոն և կառավարման բլոկները
- Ձայնային էֆեկտների և ֆոնային երաժշտության ավելացում
- Տեսողական էֆեկտների ստեղծում՝ օգտագործելով գրաֆիկական էֆեկտների բլոկները
- Խաղի տարբերանշանի մշակում
- Տառի ստեղծման կանոններ
- Խաղային քարտերի վրա տեքստային մասի ստեղծում
- Խաղի տուփի վերջնականացում՝ տեքստերի համալրում
- Ինչ է մարքեթինգային արշավը
- Ծանոթացում միջազգային լավագույն փորձին
- Մարքեթինգային արշավի պլանի մշակում
- Մարքեթինգային արշավի պլանի մշակում սեփական պրոդուկտի օրինակով
- Թիմերն իրենց խաղային կերպարի համար ստեղծում են սեփական ապրանքանիշը՝ ներառյալ անունը, լոգոն և կարգախոսը
- Կարող են ներառել իրենց դիզայնի մեջ մի շարք տեսողական տարրեր (գույնը, ձևը)
- Օգտագործելով զգայական բլոկները հարցեր տալու և պատասխանելու համար՝ բազմակի ընտրությամբ հարցերի ստեղծում
- Վիկտորինայի համար միավորների համակարգի ստեղծում
- Ինչպես պատրաստել պրեզենտացիա
- Ինչ կոմպոնենտներ են պետք դրա ստեղծման համար
- Գունային գամմայի ընտրություն
- Աշխատանքները մեկ ոճով ներկայացնելու կանոնները
- Պրեզենտացիայի կառուցվածք
- Պրեզենտացիայի մշակում
- Պրեզենտացիայի ներկայացում
- Հանդիսատեսի հետ աշխատելու վարժություններ / eye-contact
- Խոսքի տեմպի և ռիիթմի կարգավորում
- Ձայնի կարգավորոում
- Ծանոթություն մաթեմատիկական բլոկների հետ
- Մաթեմատիկական բլոկների միջոցով պարզ հաշվիչի ստեղծում
- Քննարկում, վերլուծություն
- Թեմաների ընտրություն, որոնց հիման վրա կգեներացնեն կերպարներ
- Ինչ է բլոգինգը
- Հարթակի ընտրություն
- Բլոգի ստեղծում
- 3 հայկական ծագմամբ կերպարների նախագծում
- Keywords-երի միջոցով AI գեներացիա
- Ինչ է storytelling-ը
- Storytelling-ի կիրառությունը մարքեթինգում
- Զարգացնում ենք Storytelling-ի հմտությունները
- Ծանոթանալ Loops և Repetition օպերատորներին
- Loops օպերատորի օգնությամբ կրկնվող նախշերի ստեղծում
- Կրկնությունը շարունակել մինչև Break բլոկի հանդիպում
- Կերպարների համար միջավայրերի ստեղծում
- Գեներացնել միջավայրեր՝ հաշվի առնելով կերպարի ապրած ժամանակաշրջանը
- Դետալների ու գունային գամմաների համադրություն՝ AI միջոցով
- Մնջախաղ - համատեղում ենք անգլերեն սովորելը մնջախաղի միջոցով մարքեթինգային հասկացությունները հեշտ հիշելու և հաճախորդների վարքագիծը նկարագրելու համար:
- Kahoot - Gameshow Quiz - վիկտորինա
- Ծանոթություն պայամանական բլոկի հետ
- if-then-else պայմանական բլոկի օգտագործում
- Guessing խաղի ստեղծում
- Պրեզենտացիայի ոճի մշակում
- Կատարված աշխատանքների հավաքագրում
- Պրեզենտացիայի ստեղծում կայքում
- Գնորդի հոգեբանության ուսումնասիրություն
- Գնորդի կերպարի ստեղծում՝ սեփական պրոդուկտի օրինակով
- Հասկանալ ծրագրավորման սխալները
- Debugging և Troubleshooting տեխնիկա
- Թեստավորում և ճշգրտում
- Փոքր լսարանի համար պրեզենտացիա
- Նախապատրաստում թիմային ներկայացման
- Պորտֆոլիո
- Հասկանալ platformer խաղի կառուցվածքը
- Platformer խաղի տարրերի ստեղծում` օգտագործելով Sprite խմբագրիչը
- Խաղի ֆիզիկայի ստեղծում
- Դիզայներական վերլուծություն - քննարկում
- Աշխատանք կայքում պորտֆոլիոյի վրա
Ինչու՞ միանալ դասընթացին
Գրանցե՞լ երեխային ամառային դպրոցին, թե՞ ոչ
BDG-ի Digital Summer School-ը կրկին վերադառնում է՝ դեռահասների ամառային արձակուրդներն ավելի վառ, հետաքրքիր և բացահայտումներով լի դարձնելու համար։ Digital Summer School-ը դեռահասների մասնագիտական կողմնորոշման, ինքնաբացահայտման և զարգացման հարթակ է, որտեղ 2 ամիս շարունակ կսովորենք ծրագրավորման, դիզայնի, մարքեթինգի հիմունքները և կկատարելագործենք մասնակիցների անգլերենը։ Այն նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։ Մասնակիցները բաժանվելու են 2 տարիքային խմբի (11-14 և 14-16): Digital Summer School-ն ունի երեք հիմնական ուղղվածություն՝ ծրագրավորում, դիզայն և մարքեթինգ։ Մասնակիցները հետաքրքիր խաղային և պրակտիկ ֆորմատով կծանոթանան այս մասնագիտությունների հիմունքներին, կստեղծեն սեփական խաղերը, կմշակեն բրենդի էլեմենտներ, կհասկանան, թե ինչպես կարելի է ներկայացնել սեփական պրոդուկտը կամ հմտությունները։ Անգլերեն դասերի շնորհիվ նրանք կկատարելագործեն իրենց խոսակցական անգլերենը, կտիրապետեն մասնագիտական անգլերեն բառապաշարին։ Թրեյներները զուգահեռ աշխատելու են մասնակիցների հետաքրքրությունների բացահայտման, ինքնարտահայտման, հաղորդակցման և պրեզենտացիայի հմտությունների վրա։ Դպրոցականների հետ աշխատելու են փորձառու մասնագետներ, ովքեր ունեն երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ։ Digital Summer School-ի դասերը կազմակերպվում են երկուշաբթիից հինգշաբթի, 14։00-18։00։ Դասերը մեծամասամբ անցնում են BDG-ի գրասենյակում (Հ․ Քոչար 4)։ Ունենալու ենք թեմատիկ այցեր տարբեր կենտրոններ և ընկերություններ (Armath Lab, Գաֆեսճեան կենտրոն, Պլանետարիում և այլն)։Ստացե՛ք 5% քեշբեք
Վճարեք -ի QR կոդով
- 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
- 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
- 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
- 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։
Ու՞մ համար է այս դասընթացը
-
✓
11-16 տարեկան դպրոցականների
Digital Summer School-ի նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։
Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։
Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։
50+ դաս
3 մոդուլ
Հաճախ տրվող հարցեր
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ խորացված։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ Ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել Ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Վկայականներ, որոնք կարող եք ստանալ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
- ✓ Հաստատված BDG վկայական
- ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
- ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Համատեղ վկայական
Մասնակցության
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համարԱվարտի
Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համարԳերազանցության
Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
ԳերազանցությամբHR Drone
Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայականԴիզայն
Պատրա՞ստ եք սկսել «Digital Ամառային Դպրոց» դասընթացը
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։
2 ամիս · Մեկնարկ — Հունիսի 05, 2024
Շարունակեք ուսումնասիրել
Նմանատիպ դասընթացներ