Գրաֆիկ Դիզայն Սկսնակների Համար
- ✓ Կոմպոզիցիա, գույն, տիպոգրաֆիա և վիզուալ հիերարխիա
- ✓ Adobe Illustrator, Adobe Photoshop և ԱԲ-ի կիրառություն
- ✓ Բրենդինգ, լոգո և վիզուալ ինքնություն
- ✓ Սոցիալական մեդիայի ու գովազդային նյութերի դիզայն
Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում
Տևողություն
3 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մեկնարկ
18.12.2026
Վկայական
Ավարտից հետո
Դասեր
24 դաս
Գին
63,000 ֏
Դասացուցակ
- Երեքշաբթի · 11:00–13:30
- Ուրբաթ · 11:00–13:30
Ինչու՞ միանալ դասընթացին
Դասընթացին միանալով՝ դուք ձեռք կբերեք գրաֆիկ դիզայնի գործնական հիմք և կստեղծեք ձեր առաջին ամբողջական աշխատանքները՝ բրենդի վիզուալ ինքնության նախագիծ և փաթեթավորման նախագիծ։ Այստեղ դուք կսովորեք ոչ միայն մշակել վիզուալ լուծումներ, այլև հիմնավորել դրանք, պատրաստել կիրառման համար և ներկայացնել հաճախորդին կամ գործատուին։
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք գաղափարից անցնել դիզայնի մակետի, պատրաստել տպագրության համար անհրաժեշտ ֆայլերը և ներկայացնել ձեր աշխատանքը պորտֆոլիոյում։
Դասընթացն ավարտելուց հետո կարող եք դիմել հետևյալ հաստիքների համար՝ գրաֆիկ դիզայնի ինթերն, սկսնակ գրաֆիկ դիզայներ, դիզայների օգնական, սոցիալական մեդիայի սկսնակ դիզայներ, փաթեթավորման դիզայների օգնական կամ պրակտիկանտ։
Ստացե՛ք 5% քեշբեք
Վճարեք -ի QR կոդով
- 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
- 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
- 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
- 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։
Ու՞մ համար է այս դասընթացը
-
✓
Գրաֆիկ դիզայնի ոլորտ մուտք գործող մասնագետների համար
-
✓
Ուսանողների և մասնագիտությունը փոխել ցանկացողների համար
-
✓
Ինքնուրույն սովորող կամ սկսնակ դիզայներների համար
-
✓
Մարքեթինգի կամ SMM-ի սկսնակ մասնագետների համար
Ի՞նչ կսովորեք
- ✓Կոմպոզիցիա, գույն, տիպոգրաֆիա և վիզուալ հիերարխիա
- ✓Adobe Illustrator, Adobe Photoshop և ԱԲ-ի կիրառություն
- ✓Բրենդինգ, լոգո և վիզուալ ինքնություն
- ✓Սոցիալական մեդիայի ու գովազդային նյութերի դիզայն
- ✓Փաթեթավորման դիզայն
- ✓Տպագրության նախապատրաստում
Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։
Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։
Հաճախ տրվող հարցեր
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ խորացված։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ Ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել Ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Վկայականներ, որոնք կարող եք ստանալ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
- ✓ Հաստատված BDG վկայական
- ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
- ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Համատեղ վկայական
Մասնակցության
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համարԱվարտի
Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համարԳերազանցության
Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
ԳերազանցությամբHR Drone
Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայականԴիզայն
Պատրա՞ստ եք սկսել «Գրաֆիկ Դիզայն Սկսնակների Համար» դասընթացը
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։
3 ամիս · Մեկնարկ — Դեկտեմբերի 18, 2026
30% ամրագրված է
Շարունակեք ուսումնասիրել
Նմանատիպ դասընթացներ
Նոր