Գործնական ԱԲ ամենօրյա աշխատանքում
- ✓ ԱԲ հիմունքներ և աշխատանքի սկզբունքներ
- ✓ Արդյունավետ փրոմփթերի ստեղծում և բարելավում
- ✓ Փաստաթղթերի և աղյուսակների հետազոտություն
- ✓ Սեփական ԱԲ օգնականի ստեղծում
Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում
Տևողություն
4 շաբաթ
Ձևաչափ
Օֆլայն
Մեկնարկ
17.12.2026
Վկայական
Ավարտից հետո
Դասեր
8 դաս
Գին
65,000 ֏
Դասացուցակ
- Երեքշաբթի · 11:00–13:30
- Հինգշաբթի · 11:00–13:30
Դասընթացի ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով։
Ծրագիր
Ի՞նչ են արհեստական բանականությունը (AI) և գեներատիվ ԱԲ-ն
Համառոտ պատմություն․ կանոնների վրա հիմնված համակարգերից մինչև մեքենայական ուսուցում և ChatGPT
Ի՞նչ է ԱԲ մոդելը և ինչպե՞ս է այն ուսուցանվում
Թոքեններ և կանխատեսումներ․ ինչո՞ւ է ԱԲ-ն վստահ պատասխաններ տալիս, նույնիսկ երբ սխալվում է
Մոդել, հավելված և ընկերություն․ GPT-ի, Claude-ի և Gemini-ի տարբերությունները
ԱԲ-ի ժամանակակից էկոհամակարգը․ տեքստային, պատկերային, տեսանյութերի և ձայնային մոդելներ
Claude-ի, ChatGPT-ի և Gemini-ի համեմատություն իրական ժամանակում
Հաշիվների ստեղծում և առաջին փրոմփթների կազմում
Ինչո՞ւ է ԱԲ-ն տալիս ընդհանրական պատասխաններ և ինչպե՞ս խուսափել դրանից
Արդյունավետ փրոմփթի բաղադրիչները․ համատեքստ, առաջադրանք, օրինակներ, ձևաչափ և սահմանափակումներ
Ստացված պատասխանի բարելավում՝ ամեն անգամ զրոյից սկսելու փոխարեն
Դերերի և հաղորդակցման ոճի սահմանում, հայերեն և անգլերեն լեզուներով աշխատանք
Համատեքստ և հիշողություն․ ի՞նչ է հիշում ԱԲ-ն և ի՞նչ է մոռանում
Փրոմփթների անձնական գրադարանի ստեղծում
Աշխատանքային առաջադրանքի ընտրություն՝ ավարտական նախագծի շրջանակում ավտոմատացնելու համար
Աշխատանք PDF, Word ֆայլերի, պրեզենտացիաների և պատկերների հետ
Փաստաթղթերի ամփոփում, տվյալների դուրսբերում, համեմատություն և թարգմանություն
Էլեկտրոնային աղյուսակների վերլուծություն և գրաֆիկների ստեղծում՝ առանց բանաձևերի կիրառման
Վեբ որոնում և խորքային հետազոտություն (Deep Research)՝ ԱԲ-ի օգնությամբ
ԱԲ-ի աշխատանքի ստուգում․ հորինված պատասխանների բացահայտում, աղբյուրների ստուգում և տեղեկատվության համադրում
Տվյալների գաղտնիություն․ ի՞նչ տեղեկատվություն չի կարելի փոխանցել ԱԲ-ին, անձնական և կորպորատիվ հաշիվների տարբերությունները
Էլեկտրոնային նամակների, հրապարակումների և առաջարկների կազմում՝ սեփական հաղորդակցման ոճի պահպանմամբ
Փաստաթղթերի և ներկայացումների ստեղծում՝ հակիրճ առաջադրանքի նկարագրության հիման վրա
Պատկերների գեներացում և խմբագրում
Ձայն և տեսանյութ․ խոսքի տեքստավորում, ձայնային ուղեկցության ստեղծում, ԱԲ տեսանյութեր և ավատարներ
Հեղինակային իրավունք, դիփֆեյքեր (Deepfakes) և համաձայնության կարևորությունը
Ե՞րբ և ինչպե՞ս նշել, որ կոնտենտը ստեղծվել է ԱԲ-ի օգնությամբ
Չաթից մինչև ԱԲ օգնական․ Claude Projects, Custom GPTs և Gemini Gems
ԱԲ օգնականի համար հրահանգների կազմում
Գիտելիքների բազայի համալրում․ փաստաթղթերի, ձևանմուշների և օրինակների ավելացում
Skills․ ԱԲ-ին կրկնվող աշխատանքային գործընթացների կատարման ուսուցում
ԱԲ օգնականի թեստավորում և կատարելագործում
ԱԲ օգնականի հասանելիության տրամադրում թիմի անդամներին
Չատային միջավայրում ԱԲ-ի կիրառման սահմանափակումները
Connectors․ Gmail, Calendar, Google Drive, Notion և Slack
MCP-ի (Model Context Protocol) պարզ և հասկանալի բացատրություն
ԱԲ գործակալներ, որոնք կարող են որոնումներ կատարել համացանցում, լրացնել ձևաթղթեր և իրականացնել առաջադրանքներ
Հասանելիության թույլտվություններ․ կարդալու և փոփոխություններ կատարելու իրավունքներ, գործողությունների հաստատում՝ նախքան տվյալների ուղարկումը
ԱԲ գործակալների կիրառման անվտանգության ռիսկերը և դրանցից պաշտպանվելու միջոցները
Ավտոմատացված աշխատանքային գործընթացի կառուցվածքը․ գործարկման պայման (Trigger), քայլերի հաջորդականություն և գործողություն
ԱԲ-ի դերը աշխատանքային գործընթացներում․ դասակարգում, տվյալների դուրսբերում, տեքստերի կազմում և ամփոփում
Zapier, Make և n8n․ ո՞ր գործիքն ընտրել և ե՞րբ
Առաջին ավտոմատացման քայլ առ քայլ ստեղծում
Մարդկային վերահսկողության ապահովում՝ գործողությունների հաստատման միջոցով
Հնարավոր խնդիրներ․ սխալներ, սահմանափակումներ և ծախսեր
Ավտոմատացման նախագծի վերջնական մշակում՝ մենթորի աջակցությամբ
Առաջադրանքների պլանավորում՝ ամենօրյա կամ շաբաթական ավտոմատ կատարման համար
Թեստավորում իրական օրինակների հիման վրա և խնայված ժամանակի գնահատում
Demo Day․ ավարտական նախագծի ներկայացում
Ինչպե՞ս շարունակել հետևել ԱԲ ոլորտի զարգացումներին դասընթացի ավարտից հետո
Ինչու՞ միանալ դասընթացին
Այս դասընթացին կսովորեք ԱԲ գործիքների գիտակցված և գործնական կիրառումը առօրյա աշխատանքում՝ ճիշտ հարցում ձևակերպելուց ու պատասխանները ստուգելուց մինչև սեփական օգնականի և պարզ ավտոմատացման ստեղծում։ Ավարտին կփորձարկեք աշխատանքային խնդրի համար կառուցած լուծումը և կներկայացնեք դրա արդյունքը։
Դասընթացի ավարտին կունենաք ձեր մասնագիտոթւյանը կամ թեմային համապատասխան prompt-երի հավաքածու, կսովորեք ստեղծել սեփական ԱԲ օգնական և կպատրաստեք փոքր ավտոմատացման ավարտական նախագիծ։ Գործնական արժեքը կրկնվող աշխատանքի մի մասը պարզեցնելն է՝ պահպանելով արդյունքի ստուգումն ու մարդու վերահսկողությունը։
Ստացե՛ք 5% քեշբեք
Վճարեք -ի QR կոդով
- 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
- 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
- 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
- 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։
Ու՞մ համար է այս դասընթացը
-
✓
ԱԲ-ից նոր օգտվող կամ օգտվել ցանկացող ուսանողներ/մասնագետներ
-
✓
ՄՌԿ-ի, վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների սպասարկման մասնագետներ
-
✓
Ձեռնարկատերեր, ֆրիլանս մասնագետներ
Ի՞նչ կսովորեք
- ✓ԱԲ հիմունքներ և աշխատանքի սկզբունքներ
- ✓Արդյունավետ փրոմփթերի ստեղծում և բարելավում
- ✓Փաստաթղթերի և աղյուսակների հետազոտություն
- ✓Սեփական ԱԲ օգնականի ստեղծում
- ✓Պարզ ավտոմատացումներ
Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։
Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։
Հաճախ տրվող հարցեր
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ խորացված։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ Ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել Ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Վկայականներ, որոնք կարող եք ստանալ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
- ✓ Հաստատված BDG վկայական
- ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
- ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Համատեղ վկայական
Մասնակցության
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համարԱվարտի
Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համարԳերազանցության
Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
ԳերազանցությամբHR Drone
Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայականAI Octopus
Պատրա՞ստ եք սկսել «Գործնական ԱԲ ամենօրյա աշխատանքում» դասընթացը
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։
4 շաբաթ · Մեկնարկ — Դեկտեմբերի 17, 2026
33% ամրագրված է
Շարունակեք ուսումնասիրել
Նմանատիպ դասընթացներ
Նոր
Vibe Coding և ագենտային մշակում
Սովորեք կառուցել իրական ծրագրային լուծումներ ԱԲ կոդ գրող ագենտների օգնությամբ՝ փրոմփթավորումից և համատեքստի նախագծումից...
ՇՈՒՏՈՎ