Business Development Group
Էդիտա Նազարյան

Դասընթացավար

Էդիտա Նազարյան

Lead Business Analyst/Product Owner, EPAM Systems

Ունենալով մեծ փորձ միջազգային կազմակերպություններում՝ Էդիտա Նազարյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ հասնելով մինչև նախագծերի և բաժնի կառավարում: Ներկայումս նա աշխատում է որպես գլխավոր բիզնես վերլուծաբան EPAM Systems ընկերությունում՝ ընկերությունում ղեկավարելով բարդ նախագծեր՝ որպես բիզնես վերլուծաբան, առաջարկելով նորարարական լուծումներ և սկիզբ դնելով նոր ու արժեքավոր պայմանագրերի: Թիմեր ղեկավարելու և զարգացնելու նրա կարողությունը բացառիկ է և խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և, իհարկե, աշխատանքի նվիրվածության մասին։

Նա ունեցել է մենթորներ, ովքեր եղել են բիզնեսի զարգացման և նախագծերի կառավարման ոլորտի փորձառու առաջնորդներ, և որոնց խորհուրդների շնորհիվ Էդիտան զարգացրել է իր ռազմավարական պատկերացումները և վերլուծական հմտությունները, որոնք էլ այժմ փոխանցում է իր ուսանողներին: Նրա ուսուցման մոտեցումը և մեթոդները շատ ինտերակտիվ և գործնական են՝ կենտրոնանալով իրական պրոյեկտներում գիտելիքների կիրառման վրա։

Էդիտայի մոտիվացիայի աղբյուրը կրթության միջոցով ուսանողներին զարգացնելն է: «Empower through education»՝ պատահական չէ, որ նա առաջնորդվում է հենց այս կարգախոսով։

Կրթություն

  • Տեխասի A&M համալսարան/Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)

    Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիր (MAB)

Փորձ

  • EPAM Systems, 2020- այժմ

    Lead Business Analyst/Product Owner

Վկայականներ

  • Certified Business Analysis Professional by International Institute of Business Analysis

  • Certified Scrum Master by Scrum Institute

  • Certified Product Owner by Scrum Institute

  • Certified Professional Agile Leader by Scrum Institute

  • Microsoft Certified: Azure Fundamentals

Ծրագրեր

Դասընթացներ՝ Էդիտա Նազարյան

Այս դասընթացավարի ծրագրերը շուտով հասանելի կլինեն։

Ցանկանո՞ւմ եք դառնալ BDG դասընթացավար

Եթե փորձառու մասնագետ եք և ցանկանում եք ձեր գործնական գիտելիքը կիսել մեր համայնքի հետ, սիրով կսպասենք ձեր արձագանքին։