Business Development Group
Կարեն Կարապետյան

Դասընթացավար

Կարեն Կարապետյան

Ավագ պրոդուկտ դիզայներ

Կարեն Կարապետյանը դիզայնի ոլորտում է արդեն 8+ տարի՝ որպես UX/UI դիզայներ։ Սկսած 2022 թվականից՝ աշխատում է Էվոկաբանկում՝ որպես UX/UI դիզայնի ավագ մասնագետ։ Մինչ դա ևս եղել է դիզայնի ոլորտում՝ որպես գրաֆիկ դիզայներ: Երբ սկսել է ուսումնասիրել UX/UI դիզայնի առանձնահատկությունները, հասկացել է, որ այս մասնագիտությունը հենց իր համար է նախատեսված:
Կարենը հաջողում է ստեղծել պարզ լուծումներ բարդ խնդիրների համար, ինչը նա համարում է դիզայների գլխավոր մեկը: Նրա լուծումները օգնել են ընկերությանը ներգրավել նոր հաճախորդներ:
Կարենի համար իրական ուսուցիչները հաճախ եղել են գործընկերները և օգտատերերը: Սովորել է հասկանալ նրանց կարիքներն ու սպասումները, փորձել բավարարել դրանք՝ միաժամանակ դրանից առավելագույնը սովորելով ու քաղելով:
Կարենը դասավանդում է արդեն գրեթե 3 տարի։ Նա համբերատար է, լսում և աջակցում է ուսանողներին՝ հասկանալու նրանց կարիքները: Իր մենթորական փորձը, հաղորդակցության և առաջնորդական հմտությունները նրան դարձնում են արդյունավետ դասընթացավար, ով կարող է աջակցել ուսանողներին և օգնել նրանց զարգացնել իրենց հմտությունները։
Կարենը նշում է, որ այս դասընթացը տալիս է համապարփակ և ժամանակակից հայացք UX/UI դիզայնի ոլորտի մասին , ինչը կարևոր է նաև ցանկացած նորագույն տեխնոլոգիաներին և տենդենցներին ծանոթանալու համար:
Կարենը զբաղվում է սպորտով, ընթերցանությամբ, սիրում է շախմատ խաղալ: Նաև գրում է մասնագիտական նյութեր, որոնք հնարավոր է գտնել իր Լինկդինյան էջում: Այս հոդվածները նաև շատ օգտակար են ուսանողների համար:

Կրթություն

  • State Academy of Fine Arts of Armenia

    Computer Graphics

Փորձ

  • Relcu, Oct 2025 - present

    Senior Product Designer

  • Evocabank, 2022 oct - 2025 oct

    Senior UX/UI designer

  • New Vision, Germany, 2020 oct -2022 nov

    Senior UX/UI designer

  • WEB Apricot, 2016 oct -2020 nov

    UI/UX designer

Վկայականներ

  • Coursera

    Google UX Design

  • Awwwards Academy

    Course about building UX design

Ծրագրեր

Դասընթացներ՝ Կարեն Կարապետյան

Այս դասընթացավարի ծրագրերը շուտով հասանելի կլինեն։

Ցանկանո՞ւմ եք դառնալ BDG դասընթացավար

Եթե փորձառու մասնագետ եք և ցանկանում եք ձեր գործնական գիտելիքը կիսել մեր համայնքի հետ, սիրով կսպասենք ձեր արձագանքին։