Business Development Group
Ռուբեն Մալայան

Դասընթացավար

Ռուբեն Մալայան

Գեղանկարիչ, դասախոս

Ռուբեն Մալայանը մրցանակակիր գեղարվեստական ղեկավար և վիզուալ նկարիչ է։ Գրաֆիկական դիզայնի իր կարիերան հաշվում է արդեն ավելի քան քսանհինգ տարի՝ տեսողական ինքնության ձևավորման, տպագրության և գեղագրության ոլորտներում:

Ավելի քան մեկ տասնամյակ Ռուբենն աշխատել է մասնագիտացված գրագրության արվեստի վերաբերյալ հետազոտությունների վրա և մշակել է հայկական եզակի գեղագրության պորտֆոլիո:

Տարիների ընթացքում նա դասավանդել է ակադեմիական գծագրություն, գրաֆիկական դիզայն և գեղագրություն ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և Հայաստանում: Ռուբենի ստեղծագործությունները տպագրվել են աշխարհի մի շարք գրքերում և ամսագրերում։ 2019 թ․ նշանակվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդի անդամ և ներկայումս հանդիսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կցված դասախոս։

Կրթություն

  • Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա

    Գրաֆիկա

  • Թերլեմեզյանի անվան ուսումնարան, Երևան

    Նկարչություն

Փորձ

  • Հայաստանի Ամերիկյան Համալսարան, 2019-այժմ

    Վիզուալ կոմունիկացիա և դիցաբանություն, Վիզուալ արվեստ

  • Հայաստանի Ամերիկյան Համալսարան, 2018-այժմ

    Դասախոս / Անգլերեն և հաղորդակցություն (CHSS)/Վիզուալ կոմունիկացիա

  • Թերլեմեզյանի անվան ուսումնարան - 2016-այժմ

    Դասախոս, գծանկարչություն

  • TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 2015-2017

    Դասախոս, Motion Design, Typography

  • Ռուս-հայկական Սլավոնական Համալսարան, 2013

    Ստեղծարար գովազդի դասընթաց

  • TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 2012

    Ուսուցման ծրագրի մշակում (դիզայն, անիմացիա, ֆիլմ)

Ծրագրեր

Դասընթացներ՝ Ռուբեն Մալայան

Այս դասընթացավարի ծրագրերը շուտով հասանելի կլինեն։

Ցանկանո՞ւմ եք դառնալ BDG դասընթացավար

Եթե փորձառու մասնագետ եք և ցանկանում եք ձեր գործնական գիտելիքը կիսել մեր համայնքի հետ, սիրով կսպասենք ձեր արձագանքին։