Business Development Group
Սոնա Փարսյան

Դասընթացավար

Սոնա Փարսյան

Նախագծի ղեկավար AG Construct ընկերությունում

Սոնա Փարսյանը նախագծերի կառավարման ոլորտում է ավելի քան 10 տարի՝ վստահ լինելով, որ այս մասնագիտության մեջ առանցքային է մարդակենտրոն մոտեցումը և ճիշտ ձևավորված մտածելակերպը։
Տարիների ընթացքում Սոնան ղեկավարել է նախագծեր բարձր տեխնոլոգիաների, շինարարության, խորհրդատվության և NGO ոլորտում՝ հաստատելով մեկ պարզ ճշմարտություն․ ոլորտները տարբեր են, բայց նախագծերի ղեկավարի արժեքը նույնն է՝ հստակություն, միասնություն, ճիշտ հաղորդակցություն և արդյունքի ապահովում։
Սոնայի մասնագիտական ուղու զարգացման մեջ շրջադարձային է եղել BDG-ում ունեցած դասընթացը, որն օգնել է համակարգել փորձը, ուժեղացնել հմտությունները և ընտրել մասնագիտական ուղղությունը՝ որպես նախագծի ղեկավար։
Որպես դասավանդող՝ Սոնան առանձնահատուկ կարևորում է ամբողջական մոտեցումը, որը ուսանողին տալիս է ոչ միայն գիտելիք, փորձ, գործիքեր, այլ նաև ձևավորում է մասնագիտական մտածողություն և փափուկ հմտություններ: Ինչպես Սոնան է նշում, այս դասընթացը նվիրված է ձևավորելու նախագծերի ղեկավարի մտածելակերպ նրա համար, ով պատրաստ կլինի կիրառել գիտելիքը ամենատարբեր ոլորտներում:

Կրթություն

  • Yerevan State University

    International Relations, BA

  • Yerevan State University

    International Politics, MA

Փորձ

  • AG Construct, December 2025-Present

    Construction Project Manager

  • Green Rock Management Group, Mar 2025-September 2025

    Project Manager

  • People in Need (PIN), Oct 2023-Jun 2025

    Project Manager

  • CSIE, Sep 2022-Present

    Project Management Consultant

  • AeroDynamics, Jan 2022-Oct 2023

    Senior Project Manager

  • Brainstorm, Jan 2021-Jan 2022

    Project Manager

  • Digitain, Apr 2017-Jan 2021

    Problem Management Team Lead / Senior Incident Manager

  • CEIPES ETS, Oct 2015-Oct 2020

    Project Delivery Manager

Ծրագրեր

Դասընթացներ՝ Սոնա Փարսյան

Ցանկանո՞ւմ եք դառնալ BDG դասընթացավար

Եթե փորձառու մասնագետ եք և ցանկանում եք ձեր գործնական գիտելիքը կիսել մեր համայնքի հետ, սիրով կսպասենք ձեր արձագանքին։