Տիգրան Կռոյան — Դասընթացավար · BDG
Տիգրան Կռոյան

Դասընթացավար

Տիգրան Կռոյան

Առաջատար աուդիտոր

Տիգրանը հաշվապահության և աուդիտի ոլորտում է 2006 թվականից։ Նա ունի ավելի քան 20 Տարվա աշխատանքային փորձ, մասնագիտացած է աուդիտի, հաշվետվությունների կազմման, պլանավորման, բյուջետավորման և վերլուծությունների բնագավառներում։

Կարիերայի ընթցքում Տիգրանը զբաղեցրել է ավագ հաստիքներ և իրեն շատ է դուր գալիս, որ կարողանում է նոր աշխատակիցներին փոխանցել տեխնիկական և փափուկ հմտություններ։ 

Որպես առանցքային շրջադարձային կետ՝ նա առանձնացրեց Գերմանիայում (Ֆրանկֆուրտ)՝ «ՊրոԿրեդիտ» բանկերի խմբում որպես պլանավորման և վերահսկողության մասնագետ աշխատելու որոշումը․ այդ ընթացքում նրան վստահված էր 17 տարբեր երկրների բանկերի բյուջետավորման, պլանավորման և հաշվետվողականության գործընթացների կազմումն ու կոորդինացումը։ Ընթացքում նա հաջողությամբ հաղթահարել է լեզվական և մշակութային լուրջ տարբերությունները խոշոր միջազգային միջավայրում:



Կրթություն

  • Առաջնորդության դպրոց, սեպտ 2024 - հունիս 2025

  • Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, Տնտեսագիտության ֆակուլտետ, Ֆինանսներ, վարկ և դրամաշրջանառություն, Մագիստրատուրա, 2005 - 2007

  • Երևանի Պետական Համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Ընդհանուր տնտեսագիտություն, բակալավր, 2001 - 2005

Փորձ

  • Բադալյան եղբայրների ընկերությունների խումբ (FastCredit UK, Fast Bank, FastShift վճարային համակարգ), Երևան, Հայաստան, հուլիս 2025 – այժմ

    Առաջատար աուդիտոր

  • Digitain ՍՊԸ, Երևան, Հայաստան, հուլիս 2023 – հունիս 2025

    Աուդիտի ղեկավար

  • Digitain ՍՊԸ, Երևան, Հայաստան, դեկտեմբեր 2020 – հունիս 2023

    Ավագ ֆինանսական աուդիտոր

  • Digitain ՍՊԸ, Երևան, Հայաստան, հունիս 2018 – դեկտեմբեր 2020

    Հաշվետվությունների գծով ավագ մասնագետ

  • Burger King, Երևան, Հայաստան, ապրիլ 2017 – մայիս 2018

    Ֆինանսական վերլուծաբան

  • ProCredit Holding AG & Co. KGaA, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա, օգոստոս 2016 – դեկտեմբեր 2016

    Ֆինանսական վերահսկողության մասնագետ՝ հաշվետվությունների և վերահսկողության բաժնում

  • ProCredit Bank ՓԲԸ, Երևան, Հայաստան, մարտ 2015 – մայիս 2016

    Բյուջետավորման, վերահսկողության, հաշվետվությունների և կառավարման տեղեկատվական համակարգերի (MIS) ստորաբաժանման ղեկավար

  • ProCredit Bank ՓԲԸ, Երևան, Հայաստան, դեկտեմբեր 2012 – փետրվար 2015

    Հաշվետվությունների գծով ավագ մասնագետ՝ բյուջետավորման, վերահսկողության, հաշվետվությունների և կառավարման տեղեկատվական համակարգերի (MIS) ստորաբաժանումում

  • HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ, Երևան, Հայաստան, սեպտեմբեր 2010 – դեկտեմբեր 2012

    Ֆինանսական վերահսկող՝ ֆինանսական վերահսկողության բաժնում

  • Ինեկոբանկ ՓԲԸ, Երևան, Հայաստան, նոյեմբեր 2006 – սեպտեմբեր 2010

    Հաշվետվությունների գծով գլխավոր մասնագետ՝ հաշվետվությունների բաժնում

Վկայականներ

  • ACCA (Association of Chartered Certified Accountants), F1 - Accountant in Business, F2 - Management Accounting, F3 - Financial Accounting, F4 - Corporate and business law, F5 - Performance Ma

Ծրագրեր

Դասընթացներ՝ Տիգրան Կռոյան

Ցանկանո՞ւմ եք դառնալ BDG դասընթացավար

Եթե փորձառու մասնագետ եք և ցանկանում եք Ձեր գործնական գիտելիքը կիսել մեր համայնքի հետ, սիրով կսպասենք Ձեր արձագանքին։