Business Development Group
Տիգրան Վարդանյան

Դասընթացավար

Տիգրան Վարդանյան

Yandex Delivery ընկերության՝ Հայաստանի և Վրաստանի մասնաճյուղերի կոմերցիոն տնօրեն

Տիգրանին միշտ հետաքրքրել է ռազմավարության կոնցեպտը, ծավալվող բանակցությունների հիմքում ընկած աշխատանքը, դրանց հետ կապված կանխատեսումները։
Համալսարանում բակալավրի և մագիստրատուրայի տարիներին նա աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան, նաև զբաղվել է հաշվապահությամբ։ Հետագայում իրականացնում էր World Bank, Usaid և այլ միջազգային ընկերությունների նախագծեր Հայաստանում։
Շատ կարևոր փաստ է մեծ պատկեր տեսնելու ունակությունը։
Ինեկոբանկում փորձը բեկումնային եղավ Տիգրանի համար, իսկ Yandex-ում նա արդեն դարձավ միջազգային մակարդակում արժեքավոր մասնագետ, որը փաստում է հենց Յանդեքսի ղեկավարությունը և Տիգրանի ունեցած հաջողությունները։ Յանդեքսում Տիգրանի թիմը նոր մոդելներ է ստեղծում և ներդնում պրոցեսներ միջազգային մի ամբողջ բիզնեսի համար։
Տիգրանին հաջողվել է 0-ից ստեղծել բիզնես, դառնալ առաջատարներից շուկայում, կիսել յուրաքանչյուր գիտելիք և ձեռքբերում թիմի հետ, տեսնել թիմի աճն ու լսել նրանց երախտագիտությունը։ Այս ամենում շատ կարևոր է նաև թիմակցի մասնագիտական կյանքի փոխակերպումը դեպի ավելի լավը։
Տիգրանն աշխատանքում մշտապես կենտրոնացած է արդյունքի, ռազմավարական աճի և այն աշխատանքում իմպլիմենտացնելու վրա։ Նաև շատ է կարևորում մշտական հետադարձ կապի պահպանումը թիմի բոլոր անդամների միջև։
Տիգրանն արդեն 2 տարի է՝ ինչ դասավանդում է, նաև դրանից առաջ միշտ քոուչինգ է արել իր ղեկավարած թիմերում։
Ըստ Տիգրանի, իրեն լավ դասընթացավար է դարձնում վստահությունը, հարգանքը, հաղորդակցական ուժեղ հմտությունները, անցած ճանապարհը և միջազգային փորձը։
Տիգրանն ունի «Ֆինանսական կառավարում», «Բիզնեսում ռիսկերի կառավարման» workshop-երի սերտիֆիկացումներ UCLA extension-ում։
Ըստ Տիգրանի, այս սեմինարը մեծ հնարավորություն է մասնագիտական նոր որակների ձեռքբերման և արդյունավետության բարձրացման համար։

Ծրագրեր

Դասընթացներ՝ Տիգրան Վարդանյան

Այս դասընթացավարի ծրագրերը շուտով հասանելի կլինեն։

Ցանկանո՞ւմ եք դառնալ BDG դասընթացավար

Եթե փորձառու մասնագետ եք և ցանկանում եք ձեր գործնական գիտելիքը կիսել մեր համայնքի հետ, սիրով կսպասենք ձեր արձագանքին։