14.09.2021
5 րոպե

8+1 հմտություն DevOps մասնագետի համար

DevOps-ը 2 մասնագիտությունների խառնուրդ է՝ Development և Operations:

Այն շուկայում քննարկման առարկա է դարձել դեռևս 2009-ին։ Այդ ժամանակ այն կոչվում էր՝ DevOps շարժում։

Ի սկզբանե այն ստեղծվել էր ծրագրավորման և օպերացիոն խմբերի միջև աշխատանքը կարգավորելու, համակարգելու ճիշտ ու որակյալ աշխատանք կազմակերպելու համար։

Նույն թվականին Բելգիայում սկսվեցին «DevOps Days» խորագրով միջոցառումներ։
2021 թվականին աշխարհում DevOps-ն արդեն ունի մեծ ճանաչում ու պահանջարկ։

Այն արագորեն զարգանում է ու գրավում է շատ մասնագետների սրտերը, այդ թվում՝ ծրագրավորողներ և օպերացիոն մասնագետների։


Լավ ու որակյալ մասնագետ դառնալու համար բացի որակյալ կրթությունից, անհրաժեշտ է նաև ունենալ հմտություններ, որոնք կօգնեն աշխատանքային հարաբերությունների ճիշտ կառավարման, որպես մասնագետ արագ ու պրոֆեսիոնալ զարգանալու ու աշխատանքային որակյալ կարիերա ստեղծելու համար։

Այսօր որոշել ենք ներկայացնել DevOps մասնագետի 9 հիմնական հմտությունները։ Գնացինք։

1. Linux- ի իմացություն

Կազմակերպությունների մեծ մասն արդեն օգտագործում է Linux-ի վրա հիմնված օպերացիոն համակարգերը՝ որպես զարգացման հիմնական միջավայր:

DevOps-ի գործողությունների մեծ մասը հիմնված է Linux-ի վրա: Linux-ի լավագույն մասն այն է, որ այն հարմարեցված է, ինչը մշակողներին տալիս է շատ ավելի մեծ ազատություն` այն փոփոխելու` իրենց կարիքներին և պահանջներին համապատասխան, դրանով իսկ ապահովելով ճկունություն:

Linux-ը հայտնի է նաև իր անվտանգությամբ և լայնածավալությամբ:

Հետևաբար, այս Linux-ի լավ գործնական փորձը DevOps-ին տիրապետելու բանալին է:

Linux-ի որոշ բաշխումներ, ինչպիսիք են RHEL-ը, CentOS-ը, SUSE Linux-ը, նախընտրելի են` իրենց ինտեգրման աջակցության շնորհիվ:

Ինչպես նաև կրիտիկական գործողությունների համապատասխանությունը, համատեղելիությունը և անվտանգությունը:

2. Թեստավորման հմտություններ

Մինչ DevOps-ն արագացնում է հավելվածների առաքումը, զուգահեռաբար այն Ձեր կոդի մեջ մտցնում է սխալներ:

Քանի որ շեշտը դրված է հավելվածի որակի վրա, անհրաժեշտ է փորձարկում ՝ դրանք բացահայտելու և շտկելու համար:

Հետևաբար՝ թեստավորումը DevOps-ի կարևոր մասն է, և պետք է դրան լավ տիրապետեք, եթե դիմում եք DevOps-ի ինժեներ դառնալու համար:

Թեստավորում նշանակում է ոչ միայն հատկությունների կամ ֆունկցիոնալ թեստերի ստուգում, այլև կատարման թեստավորում: Ինչպես նաև գործողությունների շարունակական փորձարկում:

3․ CI / CD

Շարունակական ինտեգրման (continuous integration-CI) և շարունակական առաքման (continuous deployment-CD) լավ ընկալումը կենսական նշանակություն ունի DevOps-ի համար, քանի որ այն օգնում է Ձեզ արագ մշակել և Ձեր հաճախորդին մատուցել որակյալ ծրագրակազմ:

Շարունակական ինտեգրումը ենթադրում է ավարտված ֆունկցիոնալության կամ նոր կոդի ինտեգրում մնացորդային կոդի հետ:

Սա արդյունավետորեն խնայում է ժամանակը, որը կծախսվի ամբողջ ծրագրի ինտեգրման վրա:

4. Անձնական որակներ

DevOps Engineer-ը բացի բարձր մասնագիտական հատկանիշներից, պետք է նաև ունենա հետևյալ անձնական որակները․

  • համակարգային մտածողություն,
  • ուշադրության բարձր կենտրոնացում,
  • լավ հիշողություն,
  • մարդամոտություն,
  • տեխնիկական հմտությունների լայն շրջանակներ,
  • արդյունավետություն:


Առանց այս հատկանիշների՝ ցանկացած լավ ու պրոֆեսիոնալ մասնագետ, չի կարող հասնել հաջողության։

Զարգացրեք ու կատարելագործեք Ձեր անձնական հատկանիշները՝ ոլորտում հաջողելու համար։

5․Ավտոմատացման հմտություններ

DevOps մասնագետի համար շատ կարևոր է ավտոմատացման գոնե մինիմալ գիտելիքներ ունենալը։

Իր աշխատանքի ընթացքում DevOps մասնագետը բազմիցս է օգտագործում դրանք ու դրանց հիմնական գործիքները։

Ինչպես CI / CD, շարունակական փորձարկումներ, կատարողականի մոնիտորինգ և այլն: Ավտոմատացումը կարևոր է DevOps-ով ծրագիր մշակելիս:

Դա պայմանավորված է նրանով, որ առաքումն արագացնելու համար ձեռքով կրկնվող գործընթացները պետք է նվազագույն ժամանակ պահանջեն և պետք է իրականացվեն առանց որևէ մարդու միջամտության:

Ավտոմատացումը ոչ միայն մեծացնում է արագությունը, այլև բարելավում է ճշգրտությունը՝ նվազեցնելով սխալները և ապահովելով պրոդուկտի բարձր մակարդակ:

6. Կոդավորում և սկրիպտավորում


Բազմաթիվ լեզուների փորձը կոդավորումը դարձնում է հիմնական հմտություն, որն անհրաժեշտ է ունենալ DevOps ինժեներ կոչվելու համար:

Եթե չունեք փորձ ծրագրավորման ոլորտում, չեք տիրապետում լեզուների, ապա կարող եք պարզապես սկսել ուսումնասիրել դրանք։

Այդ լեզուներից մի քանիսն են՝ Python, Golang, Ruby, JavaScript, Perl, Java, Bash, PHP և այլն:

Սրանք ավտոմատացման համար ամենահարմար լեզուներն են:

Ձեռքով գործընթացները փոխարինելու համար պահանջվում են կոդավորման լավ հմտություններ, նույնիսկ ամենափոքր սխալը հետագայում կարող է հանգեցնել հսկայական խնդիրների, ուստի զարգացրեք Ձեր կոդավորման հմտությունները՝ որակյալ մասնագետ դառնալու համար:

7․Անգլերենի իմացություն

Եթե մի պահ մտածենք, որ DevOps-ը տեխնիկական ու օպերացիոն մասնագիտություն է, չի ենթադրում կրեատիվություն ու ստեղծագործական միտք, ապա կսխալվենք, քանի որ այն այնքան ծավալուն ու ընդգրկուն է, որ իր մեջ ներառում է ավելին, քան մենք պատկերացնում ենք։

Ինչպես IT ոլորտի յուրաքանչյուր ճյուղ ու մասնագիտություն, այնպես էլ՝ DevOps-ը իրենից ենթադրում է անգլերենի իմացություն, քանի որ աշխատանքների մեծ մասն իրականացվում է անգլերենով։

Առանց անգլերենի, մասնագետը չի կարողանա հասկանալ մասնագիտական տերմիններն ու դժվար կհաղորդակցվի թիմի մնացած անդամների հետ։ Եթե ավելի գլոբալ, ապա չի կարողանա աշխատել դրսի շուկայի հետ։

8․ Թիմային աշխատանք

DevOps մասնագետները ունեն ոչ պակաս դեր թիմում, քան թիմի մնացած անդամները։

Եթե նրանք օժտված չլինեն թիմային աշխատակցի հմտություններով, չեն կարողանա ստեղծել որակյալ ու պրոդուկտիվ համագործակցություն։

9․ Ամփոփում + խորհուրդ

Երբ սկսում ես ճանապարհդ դեպի DevOps աշխարհ ու չես հասկանում, թե ինչից արժե սկսել, ապա աշխատիր այն ուղղությամբ, որպեսզի զարգացնես ծրագրավորման ու հաղորդակցման հմտություններդ։

Առաջնային այս երկու կոմպոնենտները կօգնեն քեզ զարգացնել DevOps մասնագետ դառնալու հմտություններդ։

Ավելին՝ եթե հետաքրքրված ես այս երկու ուղղություններով, ապա դու ունես մեծ պոտենցիալ դառնալու DevOps մասնագետ։
Հաջորդ կարևոր խորհուրդը ծրագրավորողներին է ուղղված։

Ըստ էության՝ եթե բացել եք այս նյութը, ամենայն հավանականությամբ, հետաքրքրվում եք DevOps-ով կամ ուզում եք անցում կատարել դրան։

DevOps մուտք գործելու մեծ շանսեր ունեն այն ծրագրավորողները, ովքեր հետաքրքրվում են deployment-ով ու networking-ով։

Սա չի նշանակում, որ մնացած ծրագրավորողները չեն կարող մուտք գործել DevOps աշխարհ, պարզապես deployment-ով ու networking-ով հետաքրքրվողներն ավելի հեշտությամբ կինտեգրվեն։
DevOps դառնալու շանսեր ունեն նաև որակի ապահովման մասնագետները, ովքեր հոգնել են իրենց աշխատանքից կամ աշխատաքային պարտականություններն արդեն թվում են քիչ ու անհետաքրքիր։

Հիշեք, չկա մի որևէ մասնագիտություն կամ աշխատանք, որի բաղադրիչը լինեն միայն մասնագիտական հմտությունները։ Ցանկացած soft skill ունի իր ուրույն ու կարևոր դերը աշխատանքի, աշխատանքային հարաբերությունների, դրանց կատարելագործման ու առողջ մթնոլորտի համար։ Բացի թիմից, այս հմտությունները հարկավոր են սեփական մտքերն ու աշխատանքները կարգավորելու համար։ Պարզապես զարգացեք միշտ, աճեք ու կատարելագործվեք և մի օր հասնելու եք ամենահեռու բարձունքների։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն