06.04.2023
5 րոպե

AI, VR, AR տեխնոլոգիաների ազդեցությունը կրթության վրա։ Օնլայն կրթության ապագան

Վերջին շրջանում ամենահաճախը հանդիպած կլինեք այն մտքերին, որ նոր տեխնոլոգիաները սկսելու են հեղափոխել օնլայն կրթությունն ու այդ ոլորտը դարձնեն առաջատարներից մեկը։

Եթե փորձենք ամփոփել սոցիալական էջերում օգտատերերի կողմից գրվող կարծիքներն ու վերլուծությունները, ապա ընդհանուր պատկերը կլինի այսպիսին․

«Արհեստական ​​ինտելեկտը և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները (VR, AR) կփոխեն կամ արդեն իսկ փոխում են կրթությունը՝ առաջարկելով անհատականացված և խորը ուսուցման նոր մեթոդներ ու ձևաչափեր:

Այնուամենայնիվ, դրանց կիրառման հաջող իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք առանցքային հարցեր, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել մարդկանց միջև փոխգործակցությանն ու փոխհարաբերություններին»։

Գոյություն ունի ուսուցման 7 տարբեր ոճ՝ բանավոր, տեսողական, երաժշտական/լսողական, ֆիզիկական/կինեստետիկ, տրամաբանական/մաթեմատիկական, սոցիալական, ինդիվիդուալ։ Օգտագործելի է նաև դրանցից մի քանիսի համադրությունը։
Առհասարակ՝ յուրաքանչյուրn անձամբ է ընտրում, թե այս բոլոր մոտեցումներից որն է իրեն հարմար կամ որ համադրությունը։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրերում դպրոցներում, համալսարաններում կամ ոչ ֆորմալ կրթական հաստատություններում գնալով ուսուցչի կամ թրեյների դերը մեծանում է՝ կարիքը կա նոր գործիքների, որոնք կօգնեն արդիականացնել ուսուցման գործընթացը։

Նոր մոտեցումններն անպայմանորեն օգնելու են կրթությունն ու կրթական համակարգն ավելի մոտեցնել աշակերտի հետաքրքրություններին և հարմարեցնել այն այնպես, որ տարբեր նապխընտրություններ ունեցող մարդիկ կարողանան համատեղ սովորել նոր մասնագիտություն կամ զարգացնել հմտություն։ 

Ուսուցման մեթոդներում AI, VR, AR տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս կրթական հաստատություններում հասնել ավելի մեծ ու կարևոր նպատակների:

Ահա թե ինչու են շատերն այսօր AI, VR, AR-ի համար լուսավոր ապագա կանխատեսում կրթության ոլորտում:

Օնլայն կրթությունն ու AI (Artificial Intelligence), VR (Virtual Reality), AR (Augmented Reality) տեխնոլոգիաների ազդեցությունը կրթության վրա 

Առցանց կրթության ոլորտն արդեն արագ տեմպերով զարգացում է ապրում և ուղիներ է փորձում գտնել բարելավելու ուսուցման փորձը առաջատար տեխնոլոգիաների միջոցով, որոնք շատերի կողմից պահանջված են:

Վերջերս eLearning հարթակները սկսել են ինտենսիվ կերպով կիրառել AR,VR տեխնոլոգիան, որը գնալով փոխում է ուսուցման ողջ դինամիկան:

Այս տեխնոլոգիայի միջոցով մարդիկ կարող են սկսել հեշտությամբ սովորել ցանկացած մասնագիտություն կամ հմտություն, ինչպես նաև՝ կիրառել անձնական պահանջներին համապատասխան մի շարք մեթոդներ ու մոտեցումներ։ 

Ինչ է AR/VR տեխնոլոգիան

Նկատած կլինեք, որ վերջին շրջանում խաղային կետերում, բացի սեղանի կամ համակարգչային խաղերից, մեծ պահանաջարկ են վայելում նաև VR-ային ակնոցները։

Դրանց միջոցով մարդիկ կարողանում են հայտնվել վիրտուալ ու, երբեմն անգամ, գոյություն չունեցող աշխարհում։

Դրանց վառ օրինակը հայկական արտադրության 10X VR ակնոցներն են, որոնք օգնում են երեխաներին բժշկական միջամտությունների ժամանակ շեղվել ու վայելել խաղային միջավայրը։
Վիրտուալ իրականությունը ստիպում է մեզ հավատալ, որ այլ տեղում ենք՝ մեր սմարթֆոնի կամ ականջակալի միջոցով կենդանի իրավիճակի իմիտացիա անելով:

Այս տեխնոլոգիան գրավում տանում է 360 աստիճանով տարբեր մի տարածություն, որն իրական չէ ու պարզապես իր շուրջն է կատարվում:

AR սարքի օրինակ.
Պատկերացրեք, որ ոչ միայն կարող եք դիտել, թե ինչ տեսք կարող է ունենալ մի զույգ կոշիկը ձեր ոտքերի վրա, այլև ինչպիսին կարող են դրանք լինել քայլելիս կամ վազելիս:

Adidas-ը դա հնարավոր դարձրեց AR-ի միջոցով իր iOS հավելվածով:

AR, AI l Օնլայն կրթություն

Երբ համաճարակը դադարեցրեց խանութներից գնումները ԱՄՆ-ի շատ վայրերում, սպառողները սկսեցին ապավինել այս տեխնոլոգիաին՝ իրենց գնման որոշումները տեղեկացնելու համար:

Այս երկու տեխնոլոգիաները շատ առումներով լրացնում են միմյանց։ Մինչ VR-ն ամբողջությամբ փոխում է իրականությունը, AR-ն ավելացնում է դրան նոր տարրեր:

Այժմ եկեք վերծանենք, թե այս տեխնոլոգիան ինչպես կարող է օգտակար լինել էլեկտրոնային ուսուցման ոլորտին:

Ինչպե՞ս AR/VR-ն ու AI-ը կնպաստեն էլեկտրոնային ուսուցմանը ապագայում

Ըստ ոչ պաշտոնական վերլուծությունների՝ AR/VR կրթական ծրագրերի եկամուտը 2025 թվականին կաճի 700 միլիոն դոլարով:

5 պատճառ, թե ինչպես կարող են AR/VR-ն ու AI-ը օգնել օնլայն կրթությանը․ 

1․ Ներգրավվածության զարգացում

Այս տեխնոլոգիաները կարող են բարելավել մարդկանց ճանաչողական հմտությունները և ստիպել նրանց արագ ընկալել բարդ տեղեկատվությունը՝ առանց որևէ դժվարության:

Կրթվել ցանկացող մարդկանց համար կարևոր է ոչ միայն ստացված տեղեկատվության որակն այլև մատուցման մեթոդնները։

Այս տեխնոլոգրիաները այս հարցում լավագույն աջակիցներն են։ Դրանք կօգնեն մարդկանց մշտապես կապված լինել կրթության հետ։ 

2․ Թիմային աշխատանքի ավելի լավ մոտեցումներ 

Օնլայն կրթություն ստացողների համար բացասական կետն այն է, որ նրանք չեն կարողանում ֆիզիկապես զգալ դիմացինին ու ընկալել նյութն այդկերպ:

AR/VR-ի ներդրման շնորհիվ նրանք կարող են հավաքվել և քննարկել, կարծես իրականում միասին նստած կլինեն:

Այս տեխնոլոգիան կարող է սերմանել համատեղ նախագծերի իրականացմանն ու թիմային աշխատանքի բարելավմանը։

3․ Ավելի կայուն մասնագիտական ուսուցում

Այս մոտեցումները լավագույն հնարավորությունն են նոր բան սովորելու, այն ընկալելու և կիրառելու համար։

AI գործիքներն այսօր օգնում են շատերին իրենց աշխատանքային գործընթացներն ավտոմատացնելու և արագացնելու հարցերում։ 

Անկախ մասնագիտության ընտրությունից՝ այս գործիքների կիրառմանը պետք է մոտենալ միայն այն ժամանակ, երբ արդեն ոլորտում կանեք վստահ քայլեր։ 

4․ Հեշտ ու արագ կենտրոնացում

Որևէ նոր բան սովորելիս մարդիկ դժվարանում են կենտրոնանալ և հաճախ բախվում են ոչ միայն այն խնդրին, որ չեն կարողանում են սովորել, այլև՝ հոգեկան առողջության այլ խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան և անհանգստությունը: 

AR/VR տեխնոլոգիաները դասերի ընթացքում օգնում են ուսանողներին կենտրոնանալ բառացիորեն իրենց աչքի առաջ եղածի վրա:

Ինչ-որ իմաստով «ստիպում են» վերացնել հնարավոր կողմնակի իրերի կամ երևույթների վրա շեղվելու հանգամանքը:

Այս տեխնոլոգիաները դարձնում են դասերը, գրքերը և աշխատանքներն ավելի ինտերակտիվ ու դրա շնորհիվ գրավում են ուսանողների ուշադրությունը:

5․ Կենտրոնացում պրակտիկայի վրա

Հատկապես AR-ի միջոցով ուսանողները դառնում են ավելի ինտերակտիվ, քանի որ նրանք սկսում են կենտրոնանալ պրակտիկայի վրա և ոչ միայն տեսության:

Եթե ավանդական դասերը կենտրոնանում են տեսության վրա, ապա VR-ում և AR-ում շեշտը դրվում է պրակտիկայի միջոցով սովորելու վրա:

Սա էլ ավելի է մեծացնում ուսանողների հետաքրքրությունը։

Օգտագործելով այս տեխնոլոգիան՝ ուսանողները հնարավորություն են ստանում ոչ միայն լսել նյութը, այլև՝ զգալ, ինչը նրանց դարձնում է ավելի հետաքրքրասեր։ 

AI, VR, AI տեխնոլոգիաների կիրառման օրինակներն օնլայն կրթության ոլորտում այսօր 

Forbes-ը ներկայացրել է AI, VR, AR տեխնոլոգիաների կիրառման օրինակներ, որոնք օգնում են նոր բան սովորելու գործընթացն ավելի հեշտ ընկալելի։
Եկեք ծանոթանանք այդ օրինակներից 9-ին և գուցե որոշում կայացնեք դրանք կիրառել Ձեր մասնագիտական կամ առօրյա կյանքում։  

  • Այսօր կարող ենք օգտագործել ընդլայնված իրականությունը տորնադոներ ստեղծելու համար կամ AR շրջայց կատարել մեղվի փեթակում՝ տեսնելու դրա ներքին աշխատանքը և ուսումնասիրելու, թե ինչպես են մեղուները միասին աշխատում։ 
  • SkyView հավելվածը հնարավորություն է տալիս սովորողներին ուսումնասիրել տիեզերքը՝ օգտագործելով գիշերային երկնքի AR պատկերները՝ աստղեր, համաստեղություններ, մոլորակներ և նույնիսկ արբանյակներ հայտնաբերելու համար:
  • Froggipedia հավելվածը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսումնասիրել գորտի ներքին օրգանները՝ օգտագործելով հավելվածի AR տեխնոլոգիան:
  • Microsoft HoloLens-ի միջոցով ուսանողները կարող են շարժվել արյան հոսքով, մեկուսացնել, մեծացնել և նույնիսկ քայլել մարդու մարմնի բաղադրիչների ներսում՝ ոչ միայն անատոմիան հասկանալու, այլև տարբեր հիվանդություններ բուժելու սովորելու համար:
  • BBC-ի համար ստեղծված Immersive VR Education-ի 1943 Berlin Blitz in 360°-ը օգտագործում է նացիստական Գերմանիայի արշավանքի իրական կադրերը՝ օգնելու ուսանողներին զգալ  նշանակալի պատմական իրադարձության պահի զգացողությունները:
  • Google Expeditions-ի միջոցով կարելի է էքսկուրսիա կազմակերպել հենց դասարանում՝ գնալ Էվերեստ լեռ կամ Լուվր։ 
  • VirtualSpeech-ը օգնում է բարելավել հանրային խոսքի հմտությունները հետաքրքիր, իրատեսական վիրտուալ իրականության իմիտացիաների միջոցով:
  • Վիրտուալ կերպարվեստի թանգարան Steam-ը թույլ է տալիս օգտվողներին մոտիկից դիտել համաշխարհային կարգի նկարներ և քանդակներ՝ առանց ամբոխի կամ պաշտպանիչ ապակու բախվելու:
  • Mondly-ի VR աշխարհներում դուք կարող եք իրական զրույցներ ունենալ իրական մարդկանց հետ, ինչը լեզվի ուսումնասիրությունն ավելի արդյունավետ է դարձնում և օգնում ավելի արագ ընկալել նոր լեզուն և ամրապնդել այն։ 

BDG-ն, AI/VR, AI տեխնոլոգիաներն ու օնլայն կրթությունը

Ըստ elearningindustry.com-ի՝ այս պահին շուրջ 145 ընկերություն կիրառում է այս տեխնոլոգիաները կրթական ոլորտում, հատկապես՝ առցանց կրթության։

BDG-ի հանդեպ տարեցտարի մեծացող հետաքրքրությունը ոչ միայն Երևանում, այլև դրա սահմաններից դուրս, դեռևս 2020 թվականին պատճառ դարձան ստեղծելու կրթության հնարավորություն նաև Երևանից դուրս գտնվողների համար։

Այսօր արդեն անցկացվում են օնլայն դասընթացներ բոլոր ուղղություններով ու մակարդակներով։  

Այսօր արդեն BDG-ն անցկացնում է լսարանային դասընթանցեր Երևանում, Գյումրիում ու Վանաձորում (մնացած մարզերում բնակվողների համար դեռ ունի օնլայն և հիբրիդային ֆորմատով դասընթացներ) և քաղաքների շարքերը գնալով համալրվում են։ 


Շատ շուտով BDG-ն համալրելու է այն ընկերությունների շարքերը, ովքեր կիրառում են այս տեխնոլոգիաները օնլայն կրթության մեջ ու դրանով իսկ դարձնելու է իր կրթական մոտեցումներն ավելի հասանելի ու վստահելի։ 

Սպասե՛ք կարևոր ու առանցքային փոփոխությունների և կդարձնե՛ք Ձեր առցանց կրթությունն ավելի որակյալ, պրոֆեսիոնալ և հեռանկարային։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն