Ծրագրավորման դասընթացներ: Ինչպես ընտրել լավագույնը
Մինչ այս մենք խոսել ենք արդեն ծրագրավորման լեզուների, դրանց առանձնահատկությունների, լավ ու վատ կողմերի, թիրախների, ուղղությունների և մի շարք այլ առանձնահատկությունների մասին։ Այժմ անդրադառնանք ծրագրավորման դասընթացներ ընտրելու գործընթացին։
Ծրագրավորման լեզուներին ծանոթ լինելը երբեմն բավարար չի լինում ճիշտ լեզուն ընտրելու ու այն սովորելու համար։ Քանի որ շատերս նախընտրում ենք ինքնուսուցման փոխարեն՝ դիմել վարձու մասնագետների կամ դասընթացների՝ վստահ լինելով, որ նրանք կօգնեն մեզ ավելի հեշտ ու արագ կողմնորոշվել, սովորել ու հասկանալ։
Բայց այս փուլում էլ կարևոր է ճիշտ հասկանալ ու տիրապետել ծրագրավորման դասընթացներ ընտրելու բոլոր նրբություններին։
Հիմք ընդունելով մեր անվճար խորհրդատվությունները, դասընթացներին մասնակցող ուսանողների կարծիքները, իրենց ճանապարհին առաջացող խնդիրները և սկսնակների համար կարիերայի սկզբնական փուլում առաջացած խնդիրները՝ մենք այսօր ներկայացնելու ենք դասընթաց ընտրելու մի քանի կարևոր ու հիմնարար «օրենքներ»․
Արդյո՞ք այդ մասնագիտությունն իմն է
Մինչ որոշում կկայացնեք, թե որ դասընթացին եք մասնակցելու, նախ փորձեք հասկանալ, թե ինչու եք որոշել սովորել այդ մասնագիտությունը։
Մեր՝ 13 տարվա փորձը ցույց է տվել, որ շատերն ընտրում են ծրագրավորողի մասնագիտություն, որովհետև «մայրիկը, հորաքույրը կամ հարևանը լսել են, որ ծրագրավորողի մասնագիտությամբ նա կարող է աշխատել շատ գումար» կամ «փոքր ժամանակ հենց ինքն էր բոլորի համակարգիչները «ֆորմատ» անում ու, վստահաբար, ինքը կարող է դառնալ լավ ծրագրավորող»։ Արդարության համար նշենք, որ այս տեսակ դեպքերը կազմում են քիչ տոկոս։
Այստեղ խնդիրը բնավ այն չէ, որ այս մարդիկ չեն կարող դառնալ մասնագետ, այլ այն, որ մասնագիտություն ընտրելիս անհրաժեշտ է անձամբ գիտակցել ու հասկանալ, թե ինչ նպատակով եք որոշում սովորել ու ընտրել հենց այդ կարիերան։
Երբ կատարեք ուսումնասիրություններ, կարդաք նյութեր, դիտեք ուսուցողական տեսանյութեր ու հստակ կողմնորոշվեք, որ ուզում եք դառնալ ծրագրավորող և սովորել ծրագրավորման լեզուներից որևէ մեկը, ապա արդեն ժամանակն է հասկանալու, թե ինչ ֆորմատով եք ցանկանում սովորել՝ ինքնուս, թե՝ մասնակցելով որևէ դասընթացի։
Այս որոշումը կայացնելուց հետո սկսում է բուն դասընթացի փնտրտուքների շրջանը։
Խոսենք այն մասին, թե ինչ կարևոր կետեր կան, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ծրագրավորման դասընթացներ ընտրելիս։
Ինչպե՞ս գտնել ծրագրավորման ճիշտ դասընթաց, որը կբավարարի հենց Ձեր հատուկ կարիքները
Ճշմարտությունն այն է, որ չկա իդեալական դասընթաց, որը հարմար կլինի բոլորին։
Ամեն ինչ կախված է այն նպատակներից ու նախասիրություններից, որոնք սահմանում եք ծրագրավորում սովորելիս:
Պատասխանեք այս հարցերին:
- Ցանկանու՞մ եք սովորել ծրագրավորում՝ աշխատանքը փոխելու համար, թե հմտություն եք զարգացնում
- Որքա՞ն ժամանակ կարող եք տրամադրել ծրագրավորման դասընթացներին:
- Ցանկանու՞մ եք լինել ֆրիլանսեր, թե աշխատել գրասենյակից:
- Դասընթացի ի՞նչ ֆորմատ եք նախընտրում՝ օնլայն, օֆլայն, բութքեմփ, թե ակադեմիկ դասեր։
- Տեղանքը կարևոր է, թե ցանկացած վայրի դեպքում էլ կարող եք մասնակցել դասերին
Ծրագրավորման ո՞ր լեզուն եմ ուզում սովորել
Մեր օրերում ծրագրավորման ուղղությունները գնալով շատանում են, իսկ դրանց վերաբերյալ ինֆորմացիանների ահռելի հոսքը երբեմն խանգարում է մեզ հասկանալու համար, թե որ դասըթնացն է լավագույնս համապատասխանում մեզ, արդյո՞ք նպատակահարմար է տալ այդքան գումար, թե ոչ և արդյո՞ք նույն դասընթացն ավելի ճիշտ է անցնել օնլայն, թե օֆլայն ֆորմատով։
Այս ամենը հստակ հասկանալու և որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ։
Նախ՝ ընտրեք ծրագրավորման Ձեզ համապատասխան լեզուն՝ լավագույնս ուսումնասիրելով բոլոր լեզուները։
Այդ թվում՝ մանրակրկիտ ուսումնասիրություններ այն մասին, թե ո՞ր լեզուն ինչ նպատակով կարող եք օգտագործել։
Միայն լեզվի հարցում հստակ կողմնորոշվելու դեպքում արդեն կարող եք որոշել, թե ինչ ձևով եք ցանկանում սովորել՝ ինքնուս՝ փնտրելով բլոգեր, նյութեր, գրքեր ու տեսանյութեր, թե ցանկանում եք միանալ խմբակային դասերի։
Երբ որոշում կայացնեք, որ ցանկանում եք մասնակցել դասընթացին, արդեն կարող եք սկսել փնտրել դասընթացներ հենց այդ լեզվի համար։
Դասընթացները կարող եք փնտրել ու գտնել գրեթե ամենուր՝ համացանցում, հանդիպակաց շենքում կամ որևէ ուսուցողական կենտրոնում։
Այնուհետև անհրաժեշտ է ընտրել դասընթացի ֆորմատը։
Նախընտրում եք սովորել օնլայն, օֆլայն, թե հիբրիդային ֆորմատով։
Երբ այս հարցում կայացնեք որոշում, կկարողանաք արդեն ավելի թիրախային կերպով գտնել դասընթացներ։
Օնլայն նախընտրելու դեպքում՝ գտնում եք լոկալ կամ միջազգային օնլայն դասեր ու սկսում ուսումնասիրել դրանք՝ հասկանալու համար, թե որքանով են համապատասխանում Ձեր պահանջներին։
Օֆլայն նախընտրելու դեպքում՝ անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել՝ ելնելով տեղական դասերի միջև։
Հաջորդը քայլը կոնկրետ կենտրոնի ընտրությունն է
Այս հարցում կարևոր հանգամանքները մի քանիսն են՝ կենտրոնի տեղանքը, դասընթացավարը, դասընթացի ծրագիրը, լսարանների հարմարավետությունը, դասընթացի մասին նախկինում մասնակցած ուսանողների կարծիքները, դասընթացի գին-որակ հարաբերակցությունը և այլ հանգամանքներ, որոնք առանցքային նշանակություն ունեն Ձեզ համար որոշում կայացնելու համար։
Երբ վերջնական ընտրություն կատարեք, մասնակցեք առաջին՝ փորձնական դասին և վերջնական կկողմնորոշվեք։
Եթե հասել եք այս փուլին ու որոշել, որ Ձեր կրթությունը վստահելու եք BDG-ին բոլոր ՝ օնլայն, օֆլայն կամ հիբրիդ ֆորմատներով, ապա ծանոթացեք մեր ծրագրավորման դասընթացներին և նախապես ամրագրեք Ձեր տեղը։
Python
Ի՞նչ եք սովորում
Python-ը բարձր պահանջարկ վայելող, ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու է, որն օգտագործվում է տվյալների վերլուծության, արհեստական բանականության (AI), կայքերի և ծրագրաշարերի ստեղծման, առաջադրանքների ավտոմատացման
և մի շարք այլ ֆունկցիաների իրականացման համար:
Այս դասընթացի ժամանակ ամբողջովին կտիրապետեք Python-ի նրբություններին, տեխնիկաներին ու գործիքակազմին։
Ֆորմատ
Օֆլայն
Դասընթացավար
Խաչատուր Խաչատրյան
Որակավորված մասնագետ 3+ տարվա մասնագիտական փորձով։
Էլեն Ղազարյան
Որակավորված մասնագետ 4+ տարվա մասնագիտական փորձով։
Django: Python Web Framework
Ի՞նչ եք սովորում
Դասընթացը նրանց համար է, ովքեր ունեն գիտելիքներ Python-ից, ուզում են գիտելիքներ ձեռք բերել վեբ ծրագրավորումից, ցանկանում են զարգացնել գիտելիքները ամենաարագ զարգացող լեզվից՝ Python-ից։
Դասընթացի ավարտին կտիրապետեք վեբ մշակման առանցքին, կզարգացնեք architectural thinking-ը, կհասկանաք Django backend-ը՝ ռենդերինգով, կիմանաք, թե ինչ են API-ներն ու Rest API-ները, կտիրապետեք տվյալների բազաների հետ աշխատանքին։
Ֆորմատ
Օֆլայն
Դասընթացավարներ
Խաչատուր Խաչատրյան
Որակավորված մասնագետ 3+ տարվա մասնագիտական փորձով։
Սամվել Դանիելյան
Որակավորված մասնագետ 3+ տարվա մասնագիտական փորձով։
Manual QA
Ի՞նչ եք սովորում
Թեստավորման հիմունքները, հմտություններն ու գաղտնիքները կսովորես 2 ամիս տևողությամբ դասընթացի ընթացքում։ Դասընթացը օգնելու է լիարժեք պատկերացում կազմել Manual QA-ի մասին, ստանալ որակյալ ու ժամանակին համընթաց կրթություն ու տիրապետել կարիերան ճիշտ սկսելու հմտություններին։
Ֆորմատ
Օնլայն կամ օֆլայն
Դասընթացավարներ
Հովսեփ Շամամյան
Որակավորված մասնագետ 3+ տարվա մասնագիտական փորձով։
Անի Հովհաննիսյան
Որակավորված մասնագետ 5+ տարվա մասնագիտական փորձով։
Automation QA with Python
Ի՞նչ եք սովորում
Այս դասընթացը ամբողջական ներածություն է տրամադրում Python scripting լեզվի մասին, որը լավագույնս հարմարեցված է Automation QA հմտությունների զարգացմանը։
Ուսանողները կսովորեն ծրագրավորել՝ օգտագործելով Python-ի բոլոր հնարավորությունները, ինչպես նաև framework-երը և GUI-ի ավտոմատացումը Selenium-ով: Python-ի առարկայական և ֆունկցիոնալ ասպեկտները մանրամասնորեն ընդգրկված են դասընթացի ծրագրում։ Դասընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն Manual QA testing-ի գիտելիքներ և ցանկանում են ավելի խորանալ QA մասնագիտության մեջ՝ սովորելով նաև Automation QA և ունենալ ավելի կայուն ու որակյալ կարիերա։
Ֆորմատ
Օնլայն և օֆլայն
Դասընթացավար
Թամարա Հովհաննիսյան
Որակավորված մասնագետ 5+ տարվա մասնագիտական փորձով։
Հայկ Համբարձումյան
Որակավորված մասնագետ 6+ տարվա մասնագիտական փորձով։
Անուշ Լալազարյան
Որակավորված մասնագետ 5+ տարվա մասնագիտական փորձով։
Տաթև Ուլիխանյան
Որակավորված մասնագետ 4+ տարվա մասնագիտական փորձով։
DevOps for Beginners
DevOps Intermediate
Ի՞նչ եք սովորում
Դասընթացի ժամանակ կսովորեք փուլերը, որոնց միջով անցնում են ծրագրային փոփոխությունները՝ ծրագրավորողի համակարգչից օգտվողներին հասնելու համար, ավանդական օպերացիոն թիմի դերն ու պարտականությունները, ժամանակակից ծրագրային համակարգում scalability-ի, դիտելիության և անկայունության դերը,
կուսումնասիրեք DevOps-ի հիմնական պրակտիկաները՝ կապված մշակույթի, գործընթացների և ավտոմատացման հետ, կսովորեք DevOps մեթոդոլոգիան և դրա համար կիրառվող հայտնի գործիքները, կհասկանաք, թե ինչպես են DevOps-ի պրակտիկաները ավտոմատացնում գործընթացները, պատկերացում կկազմեք շարունակական ինտեգրման – շարունակական տեղակայման (CI/CD), ավտոմատացված թեստավորման մասին և ոչ միայն։
Ֆորմատ
Օնլայն և օֆլայն
Դասընթացավար
Բագրատ Հարությունյան
Որակավորված մասնագետ` 6+ տարվա մասնագիտական փորձով։
Տիգրան Գևորգյան
Որակավորված մասնագետ` 5+ տարվա մասնագիտական փորձով։
Հայկ Ժամհարյան
Որակավորված մասնագետ` 7+ տարվա մասնագիտական փորձով։
Կարեն Կոստանյան
Որակավորված մասնագետ` 3+ տարվա մասնագիտական փորձով։
Արթուր Դավթյան
Որակավորված մասնագետ` 3+ տարվա մասնագիտական փորձով։
JavaScript for Beginners
Ի՞նչ եք սովորում
3 ամիս տևողությամբ դասընթացի ընթացքում ուսումնասիրելու ենք JavaScript լեզուն, դրա հիմնական հասկացություններն ու գործնական կիրառությունները, ծրագրավորման, web ծրագրավորման, JavaScript լեզվի հիմունքները, այնուհետև՝ խորացված JavaScript մոտեցումներն ու դրանց գործնական կիրառումը: Բացի այդ՝ 1 ամիս շարունակ ուսումնասիրելու ենք Html, CSS ծրագրավորման լեզուները։
Կարող են մասնակցել սկսնակ ծրագրավորողներ, ովքեր ցանկանում են սովորել JavaScript-ը զրոյից և հետագայում շարժվել դեպի Frontend կամ Backend ուղղություններով։
Մասնակցության համար անհրաժեշտ նվազագույն հմտություններն ու գիտելիքները՝
Համակարգիչներից և web-browser-ներից օգտվելու կարողություն
Տրամաբանական և ալգորիթմական մտածողություն։
Ֆորմատ
Օֆլայն
Դասընթացավար
Սիփան Սահակյան
Որակավորված մասնագետ` 5+ տարվա մասնագիտական փորձով։
Դավիթ Շահբազյան
Որակավորված մասնագետ` 4+ տարվա մասնագիտական փորձով։
React JS
Ի՞նչ եք սովորում
React JS-ը ինտերակտիվ և ճկուն է՝ համեմատած այլ գործիքների մեծ մասի: Այն ընդգրկում է React-ով ծրագրավորելու բոլոր գործնական ասպեկտները, Redux-ի օգնությամբ տվյալների կառավարման և սերվերի հետ հաղորդակցությունը:
Այս դասընթացն օգնելու է ամբողջապես հասկանալ React JS-ն ու սովորել React-ի հիմունքները։ Այդ թվում նաև՝ սովորել, թե ինչպես օգտագործել ReactJS-ը՝ նոր սերնդի վեբ հավելվածներ ստեղծելու համար: Ուսումնասիրելու ենք React-ով ծրագրավորելու ամենատարածված տեխնիկաները։ Կվերլուծենք React-ի առանձնահատկությունները, որի շնորհիվ հստակ կկարողանաք կողմնորոշվել, թե որքանով է React JS-ը Ձեզ համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ JavaScript գիտելիքներ։
Ֆորմատ
Օնլայն և օֆլայն
Դասընթացավար
Սուրեն Գորգոյան
Որակավորված մասնագետ 4+ տարվա մասնագիտական փորձով։
Java for Beginners
Ի՞նչ եք սովորում
Ինտենսիվ ու խորացված կրթություն + թիմային գործընթացներին ներգրավվելու հմտությունների զարգացում + երաշխավորված աշխատանք = կայուն ու ամուր կարիերա։
Դասընթացի ժամանակ խորապես սովորելու ենք Java ծրագրավորման լեզուն, ինչն օգնելու է ամբողջությամբ օգտագործել Java-ն ու կիրառել այն աշխատանքում, որից հետո մենք օգնելու ենք անցնել աշխատանքի մեր գործընկեր կազմակերպություններում։
Նախագծին կարող են մասնակցել նրանք, ովքեր ունեն անգլերենի իմացություն (նվազագույնը՝ B1), համակարգչային տարրական գիտելիքներ (օրինակ՝ microsoft office 365), մաթեմատիկական գիտելիքներ, պարտաճանաչություն, տրամաբանություն, թիմի հետ աշխատանք, սթրեսակայունություն, աշխատասիրություն։
Ֆորմատ
Օֆլայն
Դասընթացավար
Արեն Մայիլյան
Որակավորված մասնագետ` 10+ տարվա մասնագիտական փորձով։
Տիգրան Հովսեփյան
Որակավորված մասնագետ` 7+ տարվա մասնագիտական փորձով։
Data Analytics
Ի՞նչ եք սովորում
Տվյալների վերլուծությունը տվյալների ստուգման, պարզեցման, փոխակերպման և մոդելավորման գործընթաց է՝ նպատակ ունենալով գտնել օգտակար տեղեկատվություն, տեղեկացնել եզրակացությունների մասին և աջակցել որոշումների կայացմանը։
Տվյալների վերլուծությունն ունի բազմաթիվ մոտեցումներ, որոնք ներառում են տարբեր մեթոդներ և օգտագործվում են բիզնեսի, գիտության և սոցիալական գիտությունների տարբեր ոլորտներում: Ժամանակակից բիզնես աշխարհում տվյալների վերլուծությունը դեր է խաղում ավելի գիտական որոշումներ կայացնելու և բիզնեսին ավելի արդյունավետ գործելու հարցում։
Այս դասընթացն ամբողջական, հագեցած և շուկայի պահանջներին հարմարեցված 5-ամսյա դասընթաց է, որի ընթացքում ամբողջապես սովորում եք տվյալների վերլուծության գաղտնքիներն ու անհրաժեշտ բոլոր գործիքները։
Ֆորմատ
Օֆլայն
Դասընթացավար
Անի Հարությունյան
Որակավորված մասնագետ 10+ տարվա մասնագիտական փորձով։
Արմեն Պետրոսյան
Որակավորված մասնագետ 12+ տարվա մասնագիտական փորձով։
Անդրանիկ Սիլանյան
Որակավորված մասնագետ 15+ տարվա մասնագիտական փորձով։
Հայկ Ղալեչյան
Որակավորված մասնագետ 12+ տարվա մասնագիտական փորձով։
Սմբատ Հարությունյան
Որակավորված մասնագետ 3+ տարվա մասնագիտական փորձով։
SQL
Ի՞նչ եք սովորում
SQL-ը ստանդարտ լեզու է տվյալների շտեմարանների հետ աշխատելու համար: Այն կարող է օգտագործվել տվյալների բազայի գրառումները տեղադրելու, որոնելու, թարմացնելու և ջնջելու համար: SQL-ը կարող է կատարել բազմաթիվ այլ գործողություններ, ներառյալ տվյալների բազաների օպտիմալացումը և սպասարկումը: Գրեթե յուրաքանչյուր խոշոր ընկերություն օգտագործում է SQL: Այն լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տոմսերի ամրագրումը, բանկային գործունեությունը, սոցիալական մեդիա հարթակները, տվյալների փոխանակումը, էլեկտրոնային առևտուրը և այլն, ուստի SQL մշակողի համար հսկայական հնարավորություններ կան՝ մասնագիտորեն զարգանալու ու կատարելագործվելու։
Դասընթացին կարող են մասնակցել նրանք, ովքեր պլանավորում են աշխատել տվյալների բազաների հետ, համակարգի ադմինիստրատոր և հավելվածների մշակողներ են, տվյալների վերլուծաբաններ, բիզնես վերլուծաբաններ:
Ֆորմատ
Օֆլայն
Դասընթացավար
Անդրանիկ Սիլանյան
Որակավորված մասնագետ 15+ տարվա մասնագիտական փորձով։
Դե ինչ՝ Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես է պետք ընտրել ծրագրավորման դասընթացներ, որոշել նախընտրելի լեզուն, հասկանալ, թե որ դասընթացն է համապատասխանում Ձեզ և մնացած բոլոր առանցքային ու կարևոր նրբությունները։
Միացե՛ք մեկնարկող դասընթացներին ու սկսեք Ձեր մասնագիտական ուղին մեզ հետ։