Գրաֆիկ Դիզայն Սկսնակների Համար — BDG
Դիզայն ·Օֆլայն

Գրաֆիկ Դիզայն Սկսնակների Համար

  • ✓ Գրաֆիկ դիզայնի հիմունքները
  • ✓ Իրական պրոդուկտի գովազդային արշավների ստեղծում
  • ✓ Դիզայնի պատմությունը, կապը ժամանակակից դիզայնի հետ
  • ✓ Սոցմեդիայի դիզայնի կանոնները և ռազմավարությունը

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում

Դիզայն

Տևողություն

3 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մակարդակ

Սկսնակ

Մեկնարկ

07.10.2026

Վկայական

Ավարտից հետո

Դասեր

24 դաս

Գին

55,000 ֏ / ամիս

Դասացուցակ

  • Երկուշաբթի · 11:00–13:30
  • Չորեքշաբթի · 11:00–13:30

Ինթերնշիփի հնարավորություն

Լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները կարող են պրակտիկայի հնարավորություն ստանալ։

Ծրագիր

Ինչու՞ միանալ դասընթացին

Ինչու՞ միանալ «Գրաֆիկ դիզայն սկսնակների համար» դասընթացին
Գրաֆիկ դիզայնն այսօր միայն գեղեցիկ վիզուալներ ստեղծելը չէ։ Այն բիզնես խնդիրներ լուծելու, մարդկանց որոշումների վրա ազդելու և բրենդների աճին նպաստելու գործիք է։

Այս դասընթացին դուք ոչ միայն կսովորեք աշխատել ժամանակակից դիզայներական գործիքներով, այլև կհասկանաք, թե ինչու է յուրաքանչյուր դիզայներական որոշում կարևոր։ Կուսումնասիրեք դիզայնի պատմությունը՝ հասկանալու, թե ինչպես են ձևավորվել այսօրվա լավագույն պրակտիկաները, կբացահայտեք տպագրության և դիզայնի անբաժանելի կապը, ինչպես նաև կսովորեք ստեղծել սոցիալական մեդիայի ռազմավարական և արդյունավետ վիզուալներ, որոնք ծառայում են բիզնես նպատակներին։

Դասընթացի ընթացքում կաշխատեք պատրաստի նախագծի (ready-made project) վրա, թիմային ձևաչափով կմշակեք իրական կոմերցիոն մարքեթինգային արշավ, կստեղծեք իրական պրոդուկտի գովազդային պոստերների ամբողջական շարք և կանցնեք այն նույն գործընթացով, որով աշխատում են դիզայներները գործակալություններում և ընկերություններում։

Արդյունքում դուք կունենաք ոչ միայն գիտելիք, այլև իրական աշխատանքային փորձ, ուժեղ պորտֆոլիո և գործնական հմտություններ, որոնք կօգնեն վստահությամբ սկսել կամ զարգացնել ձեր կարիերան որպես գրաֆիկ դիզայներ։

Ստացե՛ք 5% քեշբեք

Վճարեք easypay-ի QR կոդով

  1. 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
  2. 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
  3. 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
  4. 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։

Ու՞մ համար է այս դասընթացը

  • ✓

    Կարիերա սկսող անհատների

    Դասընթացը չի պահանջում մասնագիտական գիտելիքներ, քանի որ այն սկսնակ մակարդակի է։ Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միայն ջանասիրություն և դետալների վրա աշխատելու կարողություն։

  • ✓

    Այլ ոլորտի մասնագետների համար

    Դիզայնի աշխարհ մտնել միշտ էլ հնարավոր է։ Եթե քեզ հետաքրքրում է դիզայների աշխատանքը և ցանկանում ես ձեռք բերել նոր մասնագիտություն, ապա կարող ես մասնակցել այս դասընթացին՝ անկախ ներկա մասնագիտությունից։

Ի՞նչ կսովորեք

  • ✓Գրաֆիկ դիզայնի հիմունքները
  • ✓Իրական պրոդուկտի գովազդային արշավների ստեղծում
  • ✓Դիզայնի պատմությունը, կապը ժամանակակից դիզայնի հետ
  • ✓Սոցմեդիայի դիզայնի կանոնները և ռազմավարությունը
  • ✓ԱԲ գործիքների կիրառումը դիզայնում
  • ✓Adobe Illustrator և Adobe Photoshop գործիքների կիրառում

Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։

Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։

Դասընթացավարը

Շուշան Տոնոյան

Շուշան Տոնոյան

Ավագ Գրաֆիկ Դիզայներ

«Իմ մոտիվացիան ուրիշներին մոտիվացնելն է: Շատ հետաքրքիր է, երբ կարողանում ես մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել նոր մասնագիտության հանդեպ: Շատ եմ սիրում, երբ ուսանողներս հաջողում են: Դա իմ ն...

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • ✓ Հաստատված BDG վկայական
  • ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Դիզայն

Պատրա՞ստ եք սկսել «Գրաֆիկ Դիզայն Սկսնակների Համար» դասընթացը

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։

55,000 ֏ / ամիս

3 ամիս · Մեկնարկ — Հոկտեմբերի 07, 2026

Ինթերնշիփի հնարավորություն

97% ամրագրված է

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ