Նոր
Մարդկային Ռեսուրսների Կառավարում
- ✓ ՄՌԿ էությունը ու դերը ժամանակակից աշխարհում
- ✓ Հավաքագրում և ադապտացում
- ✓ Տեխնիկական հավաքագրում
- ✓ ՄՌ մետրիկաներ
Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում
Տևողություն
2 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մակարդակ
Սկսնակ
Մեկնարկ
21.11.2025
Վկայական
Ավարտից հետո
Վճարում
Ամսական
Գին
63,000 ֏
Ծրագիր
- ՄՌԿ դերը կազմակերպությունում /գործնական իրավիճակի վերլուծության միջոցով/
- ՄՌԿ գործառույթները
- Հարց ու պատասխան ՄՌԿ ոլորտի վերաբերյալ
- Մշակույթի էությունը և ազդեցությունը գործատուի բրենդի (employer brand) վրա
- Մշակույթի տեսակները
- Մշակույթի զարգացման փուլերը
- Կազմակերպական կոմունիկացիաները՝ որպես մշակույթի ձևավորման և պահպանման գործիք
- Կոմպետենտությունների էությունը և տեսակները
- Կոմպետենտությունների կառուցվածքը
- Կոմպետենտությունների մոդելի կառուցում
- Պաշտոնի պահանջների սահմանում և աշխատանքի նկարագրության կազմում
- Հավաքագրման փուլերը և տեսակները
- Աշխատակիցների ընտրության մեթոդները
- Արդյունավետ հարցազրույցների անցկացում
- Ընտրության գործիքներ և մեթոդներ
- Աշխատակիցների ադապտացման գործընթացը և դերը
- Ադապտացման հիմնական գործիքները և մեթոդները
- Տեխնիկական հավաքագրման առանձնահատկությունները
- Տեխնիկական հավաքագրման գործիքները
- Տեխնիկական հավաքագրման գործնական աշխատանք
- Հավաքագրման, ընտրության և ադապտացման թեմաների գործնական ամրապնդում
- Հարցազրույցների կազմման և անցկացման գործնական օրինակներ
- Կատարողականի գնահատման գործընթացը եւ սկզբունքները
- KPI-ների եւ նպատակների սահմանում
- Գնահատման ժամանակակից մեթոդները
- Ուսուցման և զարգացման գործընթացը
- Զարգացման եղանակները և մեթոդները
- Ղեկավարների զարգացման առանձնահատկությունները
- Մոտիվացիային տեսակները
- Մոտիվացիայի տեսություններ
- Առաջնորդի դերը
- Հետադարձ կապի տրամադրում
- Կարիերայի զարգացում և գրեյդավորում
- Վարձատրության կառուցվածք
- Ֆինանսական և ոչ ֆինանսական արտոնություններ
- Աշխատակիցների ներգրավում
- Ժամանակակից ավտոմատացված լուծումները HR գործընթացների արդյունավետության բարձրացման համար
- Ավտոմատացված համակարգերի ներդրման քայլերը կազմակերպությունում
- ՄՌԿ գործընթացների գնահատման ցուցանիշները (հավաքագրման, ներգրավվածության, վարձատրության, ուսուցման և զարգացման)
- Տվյալների հիման վրա որոշումների կայացում
- Էննեագրամայի կառուցվածքը, թևերը
- Էննեագրամայի երեք կենտրոնները
- Էննեագրամայի տեսակները ( 1 ից 9ը տիպերը)
- Ջոհարրի պատուհանը
- Ոլորտային հրավիրված HR ղեկավարների հետ գործնական հանդիպում և հարց ու պատասխան
- ՄՌԿ սպեցիֆիկան ըստ մասնակիցներին հետաքրքրող ոլորտների (օր․ IT, արտադրություն, կոմերցիա, տուրիզմ, հյուրընկալություն, կրթություն, առողջապահություն, կրեատիվ բիզնես, պետական համակարգ, այլ)։
- HR կարիերայի կառուցման խորհուրդներ և ուղղորդումներ:
Ինչու՞ միանալ դասընթացին
Ինչու՞ մասնակցել «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացին
Այս դասընթացը մշակվել է սկսնակների համար, ովքեր ցանկանում են դառնալ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ և նոր կարիերա սկսել։ Այն ներառում է ՄՌ մասնագետին անհրաժեշտ բոլոր բազային թեմաները՝ հարցազրույցներ, հավաքագրում, ադապտացիա, ուսուցում և զարգացում, կորպորատիվ մշակույթի կառավարում և այլն։ Բացի այդ՝ դասընթացում ներառել ենք ավելի խորը մասնագիտական թեմաներ, որոնք ձեզ մեծ մրցակցային առավելություն կտան շուկայում։ Դրանցից են՝ տեխնիկական հավաքագրում, կատարողականի կառավարում, ՄՌ ավտոմատացում, ՄՌԿ մետրիկաներ, նեղ ոլորտային առանձնահատկություններ և այլն։ Արդյունքում դասընթացը կավարտեք ՄՌ մասնագետին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, և պատրաստ կլինեք դիմել համապատասխան հաստիքի համար։Ստացե՛ք 5% քեշբեք
Վճարեք -ի QR կոդով
- 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
- 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
- 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
- 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։
Ու՞մ համար է այս դասընթացը
-
✓
Սկսնակների
Դասընթացը չի պահանջում մասնագիտական գիտելիքների իմացություն, քանի որ այն սկսնակ մակարդակի է։ Ձեզնից պահանջվում է մոտիվացիա, աշխատասիրություն և ցանկություն։
-
✓
Այլ ոլորտի մասնագետների
Այլ ոլորտների մասնագետների համար, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտությունը՝ սովորելով HR Management:
Ի՞նչ կսովորեք
- ✓ՄՌԿ էությունը ու դերը ժամանակակից աշխարհում
- ✓Հավաքագրում և ադապտացում
- ✓Տեխնիկական հավաքագրում
- ✓ՄՌ մետրիկաներ
- ✓ՄՌ կառավարման ավտոմատացված համակարգերը
- ✓ՄՌ կարիերայի կառուցման խորհուրդներ եւ ուղղորդումներ
Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։
Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։
Հաճախ տրվող հարցեր
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ խորացված։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ Ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել Ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Վկայականներ, որոնք կարող եք ստանալ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
- ✓ Հաստատված BDG վկայական
- ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
- ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Համատեղ վկայական
Մասնակցության
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համարԱվարտի
Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համարԳերազանցության
Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
ԳերազանցությամբHR Drone
Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայականՄարդկային ռեսուրսների կառավարում
Պատրա՞ստ եք սկսել «Մարդկային Ռեսուրսների Կառավարում» դասընթացը
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։
2 ամիս · Մեկնարկ — Նոյեմբերի 21, 2025
Շարունակեք ուսումնասիրել
Նմանատիպ դասընթացներ
Նոր