100% Զբաղված
Տեխնիկական Հավաքագրում

- Տեխ․ հավաքագրման հիմունքներ
- Թեկնածուների որոնման հատուկ գործիքներ
- Հարցազրույցների անցկացում
- Գործնական վարժություններ
100% Զբաղված
Երբ:
Օրեր:
Երկուշաբթի, Հինգշաբթի
19։00-21։00
Տևողություն:
Դասերի քանակ:
11 դաս + 1 քննություն
Տեխնիկական հավաքագրումն առանձնացել է որպես նեղ մասնագիտացում, քանի որ տեխ․ ոլորտն ունի իր նրբություններն ու առանձնահատուկ պահանջները։ Տեխնիկական հավաքագրման մասնագետի/տեխ․ ռեքրութերի կարիքը և այդ դերի կարևորությունը մեծ է թե՛ այն ընկերությունների համար, որտեղ տեխ․ ռեքրութերը իրականացնում է աշխատակիցների հավաքագրման գործընթացը, և թե՛ թեկնածուների համար, որոնց ռեքրութերը աջակցում է ընտրել իրենց ակնկալիքներին և կարիերայի ձգտումներին ամենահամապատասխան կազմակերպությունը։
Տեխնիկական հավաքագրման մասնագետը անմիջական ազդեցություն ունի ընկերությունում նոր աշխատակիցների որոնման, հավաքագրման, ընտրության վրա։
Այս դասընթացի ընթացքում կծանոթանաք տեխ․ հավաքագրողի աշխատանքային գործիքներին (ներառյալ՝ Boolean logic մեթոդը, x-ray որոնումը), Google-ում և այլ հարթակներում (Linkedin, GitHub, Stack Overflow, Behance, Dribbble) որոնում իրականացնելու մեթոդներին, ինչպես նաև թեկնածուների հետ հաղորդակցման նրբություններին ու հարցազրույցի իրականացման տեխնիկաներին։
Դասընթացը հագեցած է պրակտիկ վարժություններով, տնային առաջադրանքներով, հավելյալ նյութերով և օգտակար հղումներով։
Դասընթացի արդյունքում կտիրապետեք տեխնիկական թիմերի համար հավաքագրման պրոցեսի կազմակերպմանը, տեխնիկական մասնագետների հետ շփման առանձնահատկություններին և ոլորտի նրբություններին, որոնք ձեզ աշխատանքում պետք կգան։
դասընթացից առաջ և հետո
Դասընթացը նախատեսված է արդեն փորձառու հավաքագրման մասանգետների համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ տեխնիկական հավաքագրման մեջ։
ՄՌ մասնագետները, ովքեր աշխատում են տեխնոլոգիական ոլորտում և ցանկանում են տիրապետել հավաքագրման ողջ գործընթացին, այս դասընթացում կգտնենիրենց անհրաժեշտ բոլոր գիտելիքները։
Դասընթացը նաև օգտակար կլինի տեխնոլոգիական ընկերությունների այն ղեկավարների համար, ովքեր զբաղվում են հավաքագրման պրոցեսով և ցանկանում են խորությամբ տիրապետել դրան։
Դասընթացի ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով
Tech Stack Basics
Ոլորտային առանձնահատկություններ
Որոնման տեխնիկաներ
Հարցազրույցների անցկաում
Onboarding-ի նրբություններ
Տվյալահեն հավաքագրում
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Տրվում է 30-49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ոլորտում 15 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
32,500+ ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիակների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
Փորձաշրջանի հնարավորություն կամ աշխատանք գտնելու հարցում աջակցություն՝ CV-ի կազմումից մինչև հարցազրույցի պատրաստություն
Անհատական մոտեցում՝ թեման չհասկանալու, տեխնիկական խնդիր ունենալու կամ ցանկացած այլ հարցի դեպքում
BDG համայնքի անդամակցություն՝ միանալով 32,500 BDG-ականներին և ստեղծելով նեթվորքինգ։
Օնլայն և օֆֆլայն այլ դասընթացներին, միջոցառումներին մասնակցելու համար հատուկ պայմաններ
Մեզ վստահում են կայացած, հաջողակ և կրթությունը առաջնային դասող ընկերությունները։ Մենք վստահ ենք, որ կրթվելով հասնելու ենք մեծ հաջողությունների։
Certificate of completion
Lifetime Access
Disccord Communitty
Provided Resources
We are trusted by well-established, successful companies that prioritize education.
We are certain
that education will lead us to success․