Կարիերայի խորհրդատվություն
Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։
Ինչ կստանաք
✓ Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում
Տևողություն
4 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մեկնարկ
հկտ 17, 2026
Վկայական
Ավարտից հետո
Դասեր
32 դաս
Գին
59,000 AMD / ամիս
Դասացուցակ
Դասընթացի ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով։
BDG-ի էկոհամակարգ
BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։
Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։
Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։
Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։
Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։
Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
Սահմանել պրոդուկտի խնդիրը՝ հասկանալով բիզնեսի պահանջները, օգտատիրոջ նպատակները, սահմանափակումներն ու հաջողության չափանիշները,
Հետազոտել օգտատերերի կարիքները՝ անցկացնել հարցազրույցներ, վերլուծել մրցակիցներին և կազմել persona ու journey map,
Ստեղծել հստակ և հարմար UI՝ կիրառելով տիպոգրաֆիայի, գույների, տեսողական հիերարխիայի, տարածությունների, ցանցերի և responsive դիզայնի սկզբունքները,
Աշխատել Figma-ով՝ օգտագործելով Auto Layout, components, variants, variables, design tokens և prototyping գործիքները,
Ներառել AI գործիքները դիզայնի աշխատանքային ընթացքի մեջ և գնահատել դրանց առաջարկած արդյունքների որակը։
Դասընթացին մասնակցելու արդյունքում դուք կկարողանաք աշխատել որպես UX/UI դիզայներ և կարիերա ծավալել ՏՏ ոլորտում։
Ստացի՛ր 5% քեշբեք
վճարի՛ր
-ի QR կոդով
UI/UX և Պրոդուկտ դիզայնի ոլորտ մուտք գործողներ
Դասընթացը կտա ոլորտի ամբողջական պատկեր՝ ինչպես է դիզայները ուսումնասիրում խնդիրը, հասկանում օգտատիրոջ կարիքները և դրանք վերածում թվային պրոդուկտի լուծման։ Այն հնարավորություն կտա մուտք գործել ՏՏ ոլորտ և ծավալել դիզայների կարիերա։
Ոլորտը փոխել ցանկացողներ
Այս լսարանի համար դասընթացը նոր մասնագիտություն սովորելու հնարավորություն է։ Մասնակիցները քայլ առ քայլ կանցնեն դիզայնի գործընթացով։ Այդպես հնարավոր կլինի գնահատել՝ ինչպես են նախկին փորձն ու հմտությունները կիրառվում դիզայնի ոլորտում, և սկսել ձևավորել աշխատանքի պորտֆոլիո։
Հարակից ոլորտների մասնագետները
Գրաֆիկ դիզայներները կսովորեն իրենց տեսողական հմտությունները կիրառել թվային պրոդուկտներում։ Մարքեթոլոգները ավելի լավ կհասկանան օգտատիրոջ ճանապարհն ու այն, թե ինչպես է դիզայնն ազդում պրոդուկտի օգտագործման վրա։ Ծրագրավորողները կծանոթանան դիզայնի որոշումների տրամաբանությանը, դիզայն համակարգերին և համագործակցության գործընթացներին։ Նախագծերի և պրոդուկտի ղեկավարները կկարողանան ավելի հստակ ձևակերպել դիզայնի խնդիրները, գնահատել առաջարկվող լուծումները և համագործակցել դիզայներների հետ։
Ուսանողներ և վերջերս ավարտած շրջանավարտներ
Դասընթացը հնարավորություն կտա բուհում ստացած գիտելիքը լրացնել գործնական հմտություններով կամ ուսումնասիրել նոր մասնագիտական ուղղություն։
What are UX, UI and Product Design? Roles and responsibilities
Real examples of impactful UX design
Characteristics of good UX (usability, clarity, delight)
Overview of the design process and Design Thinking
How the course works: team project, solo capstone, portfolio reviews?
Figma workspace and interface walkthrough
Creating frames, shapes, text, and aligning content
Working with layers, pages, and organization
File structure and naming best practices
Choosing fonts for web and mobile
Typographic hierarchy: headings, body, captions
Color systems, brand alignment, and color roles
Contrast basics and accessible color combinations
Applying type and color styles in Figma
Visual hierarchy and visual weight
Spacing scales and consistent rhythm
Alignment and proximity
Grid systems for mobile and web
Using layout grids for structure and alignment
Mastering Auto Layout for flexible components
Applying constraints for responsive behaviors
Real examples: buttons, cards, and navigation bars
Building reusable components
Using Variants for UI states (default, hover, disabled)
Component properties
Creating and managing text, color, and effect styles
Sharing, commenting, and collaborating in Figma
Business problem vs. user problem
Defining user goals
Project constraints: time, tech, budget, business
Success criteria and how to measure a solution
Kicking off the team project brief
Organizing screens and components
Using Figma Dev Mode
Writing handoff notes and usage guidelines
Collaboration tips with developers
Presenting your portfolio to instructors and classmates
Receiving actionable feedback
Making final adjustments
Individual Review 4: final case study
Ամրագրեք ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը ձեր մասնագիտական աճի ուղում։
Ավագ պրոդուկտ դիզայներ/Դիզայն խորհրդատու
Մայքը պրոդուկտ դիզայնի ոլորտում է՝ սկսած 2017 թվականից։ Կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր տեսակի թվային պրոդուկտների և թիմերի հետ՝ դիզայն ստուդիաներից մինչև SaaS և պրոդուկտ ընկերություններ։ Վերջին...
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ առաջադեմ։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ Ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Վկայականներ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
Համատեղ վկայական
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համարՈւսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համարՈւսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
ԳերազանցությամբՀամատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայականԴիզայն
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։
4 ամիս · Մեկնարկ — հկտ 17, 2026
48% ամրագրված է
Շարունակեք ուսումնասիրել
Ինթերնշիփի հնարավորություն
Ինթերնշիփի հնարավորություն