06.03.2023
5 րոպե

Թվային մարքեթինգ: Ինչից սկսել

Եթե որոշել եք մուտք գործել Digital Marketing-ի շուկա և պահանջված մասնագետ դառնալ, ապա անպայման կարդացեք այս հոդվածը։ Այստեղ մենք կխոսենք այն մասին, թե՝

  • Ինչ է Digital Marketing-ը,
  • Ինչից սկսել այս ոլորտւմ կարիերա ստեղծելու համար,
  • Ինչպիսին է լինելու սկսնակ մասնագետի աշխատանքը մարքեթինգում։

Ի՞նչ է թվային մարքեթինգը

Digital Marketing-ը վերաբերում է թվային ալիքների, հարթակների և տեխնոլոգիաների օգտագործմանը՝ նպատակային լսարանին ապրանքներ, ծառայություններ առաջարկելու կամ որոշ գաղափարներ առաջ տանելու նպատակով։ 

Սա ժամանակակից բիզնես ռազմավարության կարևոր բաղադրիչն է, քանի որ այն թույլ է տալիս բիզնեսներին կապվել իրենց թիրախային լսարանի հետ այնտեղ, որտեղ նրանք ծախսում են իրենց ժամանակի զգալի մասը՝ առցանց: Այն ճշգրիտ թիրախավորման, չափելի արդյունքների հնարավորություն է տալիս, ինչպես նաև թույլ է տալիս իրական ժամանակում ադապտացնել մարքեթինգային միջոցառումներն ու մարտավարությւոնը փոփոխվող շուկային՝ հիմնված կատարողականի տվյալների վրա:

Այսօր բոլոր բիզնեսներն այն կիրառում են իրենց առաջխաղացման նպատակով։ Չէ՞ որ բոլորն էլ ունեն էջեր սոցցանցերում, կայք, գրանցված են տարբեր համակարգերում։ Այնպես որ Digital Marketing-ի մասնագետը մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է։ 

Ինչից սկսել թվային մարքեթինգում կարիերա ստեղծելու համար

Նախ պետք է հաշվի առնել, որ այս ոլորտն ունի բազմաթիվ ճյուղեր և նեղ մասնագիտացումներ։ Ընդհանուր պատկերացում կազմելուց հետո անհրաժեշտ է խորանալ այդ ճյուղերից մեկում կամ մի քանիսում, որպեսզի մրցունակ լինեք աշխատաշուկայում։ 

Ուսումնասիրեք մարքեթինգի մասնագիտացումները

Այսօր հասանելի է են հազարավոր մասնագիտություններ, այդ թվում՝

  1. Search Engine Optimization (SEO)
  2. Քոնթենթ մարքեթինգ 
  3. Սոց․ մեդիա մարքեթինգ
  4. Email մարքեթինգ 
  5. Pay-Per-Click (PPC) գովազդ 
  6. Affiliate մարքեթինգ 
  7. Առցանց գովազդ 
  8. Influencer մարքեթինգ 
  9. Տվյալների վերլուծություն
  10. Մոբայլ մարքեթինգ

Այս մասնագիտություններից յուրաքնաչյուրն էլ կարևոր է ընկերության ընդհանուր մարքեթինգային ռազմավարության համար։ Ուսումնասիրեք դրանք՝ օգտվելով անվճար աղբյուրներից․ Youtube ալիքներ, բլոգներ, անվճար դասընթացներ։ Զուգահեռ խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել մարքեթինգի հիմունքները, եթե մասնագիտական գիտելիքներ չունեք այդ ոլորտում։ 

Ընտրեք մասնագիտություն, որը ձեզ հետաքրքրում է

Ուսումնասիրությունն անելուց հետո ընտրեք, թե որից եք որոշել սկսել ձեր ուղին Digital Marketing-ում։ Իրականում բոլոր ճյուղերն իրար հետ փոխկապակցված են, և հավանաբար աշխատանքի ընթացքում շփվելու եք դրանց մեծ մասի հետ։ Բայց ավելի հիմնավոր մեկնարկի համար վերցրեք մի ուղղություն և որոշում կայացրեք, որ պետք է այդ ոլորտում մասնագետ դառնաք։

թվային մարքեթինգ բլոգ BDG

Անցեք դասընթաց և ստացեք սերտիֆիկատ

Ոլորտի ավելի համապարփակ ըմբռնման համար կարող եք մտածել դասընթաց անցնելու կամ մասնագիտական սերտիֆիկատ ստանալու մասին:

Սա հիանալի միջոց է թվային մարքեթինգի հասկացությունները սովորելու և գործնական փորձ ձեռք բերելու համար՝ օգտագործելով ոլորտի վերջին գործիքները: Օրինակ՝ կարող եք դիտարկել BDG-ի SMM Architecture դասընթացը՝ սոցցանցերի վարման մեջ մասնագիտանալու համար։ 

Կառուցեք պորտֆոլիո

Երբ հասկանաք հիմունքները, ժամանակն է փորձարկելու հմտությունները: Դա անելու լավագույն միջոցը իրական մարքեթինգային նախագծերի պորտֆոլիո ստեղծելն է, որը դուք կարող եք ցուցադրել պոտենցիալ գործատուներին:

Խնդրեք ձեր ընկերներին, ծանոթներին վստահել ձեզ իրենց փոքրիկ բիզնեսը կամ ստարտափը, որի վրա դուք կսկսեք աշխատել՝ զարգացնելով ու կիրառելով ձեր հմտությունները, միաժամանակ օգնելով նրանց զարգացնել բիզնեսը։  

Դարձե՛ք հասանելի 

Ձեր առաջին աշխատանքը արագ գտնելու համար ամուր կապեր ստեղծեք ոլորտի մասնագետների հետ։ 

Կան բազմաթիվ սոցիալական մեդիա հարթակներ, ինչպիսիք են LinkedIn-ը, X-ը և Facebook-ը, որտեղ կարող եք կապ հաստատել մարքեթինգի փորձագետների հետ ու նրանց շնորհիվ գտնել աշխատանք։

Օգտակար է նաև մարքեթինգի կոնֆերանսներին և հանդիպումներին մասնակցելը: Սրանք հիանալի հնարավորություններ են ավելի փորձառու մասնագետների հետ հանդիպելու, կապեր հաստատելու համար։

Փնտրեք Գործակալություն

Մարքեթինգում կարիերա սկսելու լավ միջոց է մարքեթինգային գործակալություններում աշխատանքի անցնելը։

Մարքեթինգային գործակալությունում աշխատելը արժեքավոր մասնագիտական փորձ ձեռք բերելու հիանալի միջոց է և կօգնի ձեզ ստեղծել պորտֆոլիո հաճախորդների լայն շրջանակի հետ: 

Դիտարկեք հարակից հաստիքներում աշխատանքը

Մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ միջոց է հարակից ոլորտներում ու հաստիքներում աշխատատեղեր դիտարկելը, որոնք կարող են օգնել ձեզ զարգացնել տեխնիկական հմտություններն ու պորտֆոլիոն:

Կապակցված աշխատատեղերի օրինակներ են.

  • Վաճառքի մասնագետ
  • Digital Marketing-ի խորհրդատու
  • UI/UX դիզայներ
  • Տվյալների վերլուծաբան
  • Սպասարկման մասնագետ հարակից ոլորտում և ոչ միայն

Այս դերերից յուրաքանչյուրը կտրամադրի արժեքավոր պատկերացումներ և ճկուն հմտություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ մարքեթինգի կարիերա սկսելու համար:

Ստեղծեք մասնագիտական փորձ՝ ֆրիլանսի միջոցով

Ֆրիլանսի հարթակները, ինչպիսիք են Upwork-ը և Fiverr-ը, հեշտացնում են մարքեթինգային աշխատանքների համար նախագծերի որոնումը, որոնք կարող եք անել տանից:

ֆրիլանս թվային մարքեթինգի

Ինչպիսի՞ն է լինելու սկսնակ մակարդակի մարքեթինգային աշխատանքը

Հիմա եկեք խոսենք նրանից, թե ինչ է սպասվում ձեզ՝ որպես թվային մարքեթինգի մասնագետ աշխատանքում։ Ահա մի քանի առօրյա առաջադրանքների և պարտականությունների ցանկ, որոնց կարող եք հանդիպել ձեր առաջին աշխատավայրերում։  

Անվերջ ուսուցում

Այս ոլորտի մասնագետները ողջ կյանքի ընթացքում սովորում են: Քանի որ ոլորտը մշտապես զարգանում է, կարևոր է միշտ թարմացնել գիտելիքներն ու հմտությունները։ 

Դա անելու լավագույն միջոցը հոդվածներ կարդալն է, վեբինարներին և կոնֆերանսներին մասնակցելը, առցանց ուսուցման հարթակներում սովորելը (օրինակ՝ Linkedin Learning-ը) և մարքեթինգի այլ փորձագետների հետ կապ հաստատելը: 

Երբեմն հնարավոր է, որ ստիպված լինեք սովորել ինքնուրույն ու չստանալ օգնություն որևէ մեկից՝ կախված ընկերության չափից, գործունեության ոլորտից կամ թիմից։ 

Գործընթացներ

Սկսնակ մակարդակի մարքեթինգային որոշ աշխատատեղերում ձեզնից կարող է պահանջվել, որ դուք կատարեք որոշակի առաջադրանքներ առանց մեծ վերահսկողության:

Միևնույն ժամանակ ստանդարտ ընթացակարգերը պահպանելը պարտադիր է լինելու։ Պետք է փորձեք արագ ինտեգրվել պրոցեսների մեջ և ինքնուրույն գլուխ հանել շատ իրավիճակներում։ Ինքնուրույնությունը, ժամանակի կառավարումն ու սթրեսակայունությունը ձեզ պետք կգան։ 

Շատ հետազոտություններ և տվյալների մուտքագրում

Սկսնակներին հանձնարարվող հիմնական առաջադրանքներից մեկը, որին կհանդիպեք, տվյալների մուտքագրումն ու հետազոտությունն է:

Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի տվյալներ հավաքել տարբեր աղբյուրներից և մուտքագրել դրանք մարքեթինգային ծրագրում կամ Excel աղյուսակներում:

Այս տվյալները կարող են օգտագործվել հաշվետվություններ ստեղծելու կամ մարքեթինգային որոշումներ կայացնելու համար:վՏվյալների գիտության հմտությունները, ներառյալ տվյալների վերլուծությունը, արժեքավոր են սկսնակ մասնագետի համար:

Կանոնավոր թիմային աշխատանք

Որպես սկսնակ մասնագետ՝ դուք սերտորեն կաշխատեք թիմի մյուս անդամների հետ և կունենաք առաջադրանքներ, որոնք պահանջում են թիմային աշխատանք:

Սա կարող է ներառել ստեղծագործական նախագծերում դիզայներների հետ համագործակցելը, բովանդակություն ստեղծողների հետ աշխատելը գովազդի ազդեցիկ տեքստ ստեղծելու համար, նոր մտքերի գեներացումը և մտագրոհը այլ աշխատակիցների հետ: 

Ինքնավարություն ժամանակի ընթացքում

Երբ դուք ավելի շատ փորձ ձեռք բերեք և ավելի լավ ծանոթանաք ոլորտին, կարող եք ակնկալել, որ ավելի մեծ ինքնավարություն կունենաք ձեր կատարած առաջադրանքների և նախագծերի նկատմամբ:

Ժամանակի ընթացքում ինքնավարություն ձեռք բերելը մասնագիտական աճի էական կողմն է, քանի որ այն թույլ է տալիս տնօրինել կարիերայի ուղին և զարգացնել հմտությունները ձեր հետաքրքրություններին համապատասխանող ձևով:

Digital Marketing-ի աշխարհն ամեն օր փոխվում է։ Նրան զուգահեռ փոխվում են մասնագիտացումներն ու մասնագետների հանդեպ պահանջները։ 

Եթե Digital Marketing-ը ձեզ դուր եկավ, ցանկություն ունեք ավելին սովորել, ապա դիտարկեք BDG-ի մարքեթինգի ուղղվածությամբ դասընթացներին մասնակցելը։ Մենք ունենք ինչպես սկսնակ, այնպես էլ ավելի փորձառու մասնագետների համար նախատեսված տարբեր կուրսեր։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն