Ինչի՞ց սկսել, եթե ուզում ես ծրագրավորում սովորել
Ծրագրավորում սովորելու ուղին կարող է լինել և՛ ոգևորիչ, և՛ դժվար: Անհրաժեշտ է գտնել մեկնարկային կետ, որը կհամապատասխանի ձեր նպատակներին և հետաքրքրություններին։ Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ծրագրային ապահովում մշակել, կայքեր ստեղծել կամ զբաղվել data science-ով , այս ուղեցույցը կօգնի ձեզ կատարել առաջին քայլերը ծրագրավորման մեջ:
Այս բլոգում մենք կքննարկենք ծրագրավորման հիմունքները, սկսնակների համար լավագույն ռեսուրսները և մոտիվացված ու հաջողակ լինելու խորհուրդները: Արդյունքում դուք կունենաք հստակ ուղեցույց՝ վստահությամբ և նպատակասլացությամբ ձեր ծրագրավորման ուղին սկսելու համար:
Ինչի՞ց սկսել
Նախքան ծրագրավորման որևէ լեզու ընտրելը հարկավոր է հասկանալ ծրագրավորման տարբեր կատեգորիաները և տիրույթները: Վեբ մշակումից և բջջային հավելվածների մշակումից մինչև data science, արհեստական բանականություն և խաղերի մշակում, յուրաքանչյուր տիրույթ կարող է պահանջել լեզուներ և գործիքներ։
Վեբ ծրագրավորում. նրանց համար, ովքեր հետաքրքրված են կայքեր և վեբ հավելվածներ կառուցելով, այնպիսի լեզուները, ինչպիսիք են HTML-ը, CSS-ը և JavaScript-ը, հիմնարար են: React, Angular և Vue.js-ը, նույնպես հայտնի են frontend ծրագրավորման համար, մինչդեռ Node.js-ը սովորաբար օգտագործվում է backend-ում։
Բջջային հավելվածների ծրագրավորում. iOS և Android հարթակների համար բջջային հավելվածներ ստեղծելը հաճախ պահանջում է տարբեր լեզուներ: Swift-ը և Objective-C-ն օգտագործվում են iOS-ի մշակման համար, մինչդեռ Java-ն և Kotlin-ը տարածված են Android-ի մշակման համար: Իսկ, օրինակ, React Native-ը և Flutter-ը, այլընտրանքային տարբերակներ են մի քանի հարթակների համար հավելվածներ ստեղծելու համար՝ օգտագործելով մեկ կոդի բազա:
Data Science և machine learning. Python-ը դարձել է գերիշխող լեզու data science և machine learning ոլորտներում՝ շնորհիվ NumPy, Pandas և TensorFlow-ի: R-ը նաև հայտնի է վիճակագիրների և տվյալների վերլուծաբանների շրջանում՝ տվյալների մանիպուլյացիայի և վիզուալիզացիայի իր հզոր հնարավորությունների համար:
Խաղերի ծրագրավորում. Լեզուները, ինչպիսիք են C++-ը, C#-ը և Java-ն, սովորաբար օգտագործվում են խաղերի ծրագրավորման մեջ, որոնց շարժիչ ուժերը, ինչպիսիք են Unity-ն և Unreal Engine-ը, առաջարկում են տարբեր հարթակներում խաղեր ստեղծելու հզոր գործիքներ և շրջանակներ:
Տարածված սխալներ, որոնք թույ են տալիս սկսնակները
Սկսնակ մասնագետները հաճախ շատ տարածված սխալներ են թույլ են տալիս, որոնք կարող են խանգարել նրանց առաջընթացին:
Դրանք են՝
- Բավարար հիմք չունենալը. ցանկանալով արագ անցնել կոդավորման փուլին՝ շատերը բաց են թողում ուղղության հիմնարար գաղափարների ուսումնասիրությունը։ Փոփոխականներին, data type-ին և կառավարման կառուցվածքներին չտիրապետելը կարող է հետագայում շփոթություն առաջացնել:
- Ամեն ինչ միանգամից սովորելը. շատերը հաճախ փորձում են միաժամանակ մի քանի ծրագրավորման լեզուներ սովորել։ Սակայն այս մոտեցումը հաճախ բերում է հիասթափության, իսկ արդյունքում ոչ մի լեզու լիարժեք չի յուրացվում։
- Սխալվելու վախ. շատ մասնագետներ վախենում են սխալվելուց, բայց պետք է հաշվի առնել, որ սխալվելը սովորելու պրոցեսի կարևոր բաղադրիչ մաս է: Ուստի ընդունեք սխալները որպես ավելին սովորելու հնարավորություն:
- Պրակտիկայի պակաս. առանց բավարար գործնականի պասիվ ուսուցումը կարող է խանգարել ձեր հմտությունների զարգացմանը: Ընթերցելը կամ դասընթացներ անցնելը, առանց գիտելիքի գործնական կիրառման, բնականաբար էֆեկտիվ չի լինի:
- Մեկուսացում. հաճախ սկսնակները մեկուսանում են և օգնության չեն դիմում։: Մյուսների սովորելը, հարցեր տալը և նախագծերի շուրջ համագործակցելը կարող են զգալիորեն արագացնել ուսուցման ողջ գործընթացը:
Ի վերջո, ծրագրավորման ո՞ր լեզուն ընտրել
Ձեր առաջին ծրագրավորման լեզուն ընտրելիս հաշվի առեք այնպիսի գործոններ, ինչպիսիք են հենց ձեր հետաքրքրությունները, կարիերայի նպատակները և ոլորտի պահանջները: Ներկայացնենք սկսնակներին հարմար որոշ լեզուներ՝
Python – Հայտնի է իր պարզությամբ և ընթեռնելիությամբ։ Python-ը հիանալի ընտրություն է սկսնակների համար: Այն բազմակողմանի է և լայնորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ, data science և machine learning-ում։
Այն հեշտ է յուրացվում և նույնիսկ զվարճալի է: Այն թույլ է տալիս ստանալ հիմնական գիտելիքներ կոդավորման պրակտիկայի մասին՝ առանց կենտրոնանալու այն մանրամասների վրա, որոնք հիմնականում հանդիպում են մյուս լեզուներում։
Python-ը նաև իդեալական է գրաֆիկական ինտերֆեյսի (GUI)-ի և software ծրագրավորման համար՝ օգտագործվելով Instagram-ի, YouTube-ի և Spotify-ի ստեղծման համար։
Չնայած իր առավելություններին՝ Python-ը հաճախ համարվում է դանդաղ լեզու, որը պահանջում է ավելի շատ փորձարկում և այնքան էլ գործնական չէ բջջային հավելվածների համար։
JavaScript – Այն էական նշանակություն ունի frontend ծրագրավորման համար: Այն նաև օգտագործվում է Node.js-ի հետ՝ դարձնելով այն լավագույն ընտրություն full-stack ծրագրավորման համար։
Շատ կայքեր, որոնք օգտագործում ենք ամեն օր, հիմնվում են JavaScript-ի վրա, այդ թվում՝ Twitter-ը, Gmail-ը, Spotify-ը, Facebook-ը և Instagram-ը։
Բացի այդ, եթե ցանկանում ենք, որ վեբ կայքը ավելի ինտերակտիվ լինի, միանշակ JavaScript -ն է այդ հարցում օգնում, քանի որ այն համատեղվում է HTML-ի և CSS-ի հետ: JavaScript-ը նաև առաջատար է թեստային ավտոմատացման մեջ՝ հանդիսանալով Protractor- և Nightwatch.JS framework-ների հիմքը:
Java – Java-ն հայտնի է իր պլատֆորմի անկախությամբ և կայունությամբ, ինչը այն հարմար է դարձնում լայնածավալ և հուսալի հավելվածներ, Android հավելվածներ և backend համակարգեր ստեղծելու համար:
Java-ն օբյեկտի վրա հիմնված և առանձնահատկություններով հագեցած ծրագրավորման լեզու է, որը մեծ պահանջարկ ունի: Այն ստեղծվել է «Գրել մեկ անգամ, գործարկել ցանկացած վայրում» սկզբունքով, ինչը նշանակում է, որ այն կարող է գրվել ցանկացած սարքի վրա և աշխատել տարբեր հարթակներում:
Այսպիսով, եթե ցանկանում եք սովորել լեզու, որը կարիերայի մեծ հնարավորություններ կբերի, Java-ն լավ ընտրություն է՝ հաշվի առնելով որ Java ծրագրավորողների լավագույն գործատուներն են համարվում Ebay-ը, Amazon-ը և IBM-ը:
Բացի այդ, Java-ն հաճախ օգտագործվում է Android և iOS հավելվածների համար, քանի որ այն Android օպերացիոն համակարգի հիմքն է։
HTML/CSS– Չնայած նրան, որ նրանք ծրագրավորման լեզուներ չեն համարվում, , HTML-ը և CSS-ը կարևոր դեր են խաղում վեբ ծրագրավորման մոջ՝ ապահովելով վեբ էջերի կառուցվածքն ու ոճը:
Իրականում կարևոր չէ՝ որտեղից կսկսես և որ լեզուն կընտրես որպես սկիզբ։
Ծրագրավորման լեզու սովորելը որոշ առումներով նման է նոր խոսակցական լեզու սովորելուն, այն պահանջում է կրկնություն և պրակտիկա: Այնուամենայնիվ, մեկ ծրագրավորման լեզվի հիմքերի մեծ մասը փոխանցվում է այլ լեզուների: Դուք ստիպված չեք լինի ամեն անգամ սկսել զրոյից:
Լավագույն ծրագրավորման լեզու չկա: Այլ հարց է, թե որ լեզուն է ավելի արդյունավետ որոշակի առաջադրանքներ կատարելու համար։ Իսկ դա արդեն որոշվում է ըստ ծրագրավորողի հստակ պահանջի։
Այնուամենայնիվ, այն 3 ծրագրավորման լեզուները, որոնք լայն տարածում ունեն հենց սկսնակ մասնագետների մոտ վերը նշվածներն են՝ Javascript, Python և Java։
Ամփոփոլով՝ կարող ենք եզրակացնել հետևյալը՝
· Եթե հեշտ բան եք փնտրում, ուրեմն՝ Python
· Եթե աշխատանք եք փնտրում կամ ցանկանում եք բջջային հավելվածներ ստեղծել, ուրեմն՝ Java
· Եթե ցանկանում եք փորձել front-end ծրագրավորեւմ, ուրեմն՝ Javascript
Բնականաբար՝ ցանկը այս երեքով չի սահմանափակվում։ Կարող ենք խոսել C#, Ruby, Kotlin և մյուս լեզուների մասին։ Բայց, որպես սկսնակ մասնագետ, այս ինֆորմացիան բավարար է։ Սովորելը շարունակական գործընթաց է։ Երբեք մի դադարիր սովորել, ումնասիրել ու աճել։ Փորձիր այնքան, մինչև կգտնես քոնը և կսկսես քո կարիերան ծրագրավորման ոլորտում։