Business Development Group
Տվյալագիտություն ·Օֆլայն

Տվյալների Վերլուծության Ամբողջական Դասընթաց

Ինչ կստանաք

  • ✓ Excel բազային գիտելիքներ
  • ✓ Պրոֆեսիոնալ Excel
  • ✓ Power BI & Intro to Tableau
  • ✓ Data driven որոշումների կայացում

✓ Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում

Տվյալագիտություն

Տևողություն

5 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մակարդակ

Սկսնակ

Մեկնարկ

16.11.2026

Վկայական

Ավարտից հետո

Դասեր

45 դաս

Գին

69,000 ֏ / ամիս

Դասացուցակ

  • Երկուշաբթի · 19:30–21:30
  • Ուրբաթ · 19:30–21:30

Դասընթացի ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի և թեստավորման միջոցով։

BDG-ի էկոհամակարգ

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ Ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել Ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ Ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են Ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ով կարող եք դառնալ

Տվյալների վերլուծաբանի մասնագիտական  գիտելիքները կիրառվում են շատ ոլորտներում։ Վերլուծելով շուկայական պահանջարկը, հաճախորդներին, մրցակիցներին՝ կազմակերպությունը կարողանում է կայացնել արդյունավետ որոշումներ պրոդուկտի թողարկման, մրցունակության գնահատաման  վերաբերյալ։

Դասընթացը նախատեսված է տվյալների վերլուծության ամբողջական ուսուցման համար, որի ընթացքում 5 ամիս շարունակ կսովորեք, թե ինչպես հավաքագրել տվյալները և ինչպես աշխատել տվյալների հետ՝ ավտոմատացնելով դրանց վերլուծությունը։ 

Դասընթացը հիմնված է պրակտիկ նախագծերի վրա, որը իրականացնելու եք ֆինանսական, տնտեսագիտական, ՏՏ ոլորտի երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ։ 

«Տվյալների վերլուծության ամբողջական դասընթացին» մասնակցությունը, բացի բուն մասնագիտական հմտությունների ուսուցումից, զարգացնում է Ձեր վերլուծական և մաթեմատիկական մտածողությունը, ձեռք եք բերում մի շարք համակարգչային բազային և խորացված գիտելիքներ։

Դասընթացի ավարտին կունենաք տվյալների վերլուծության, հավաքագրման, գնահատման հմտություններ, կտիրապետեք ավտոմատացման գործիքներին, (Excel, SQL, Power BI, Tableau, Python և այլն), վստահ կկարողանանք մուտք գործել այս ոլորտ, որպես սկսնակ Data Analyst:

Ստացի՛ր 5% քեշբեք

վճարի՛ր easywallet-ի QR կոդով

Ում համար է այս դասընթացը

  • ✓

    Սկսնակների

    Եթե ունես ֆինանսական, ՏՏ կամ հարակից ոլորտների հետ կապված մասնագիտություն, քեզ գրավում է տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, ապա դասընթացը հիանալի սկիզբ է նոր, ժամանակակից և պահանջված մասնագիտություն ձեռքբերելու համար։ Այն ընդամենը 5 ամսվա ընթացքում կօգնի քեզ տիրապետել ոլորտի պահանջված մասնագետ դառնալու ամբողջական հմտություններին։

  • ✓

    Այլ ոլորտի մասնագետներ

    Դասընթացի բովանդակությունը հարմարեցված է սկսնակ մակարդակից մինչև խորը մասնագիտական հմտություններ զարգացնելուն։ Այնպես որ, եթե այլ մասնագիտություն կամ աշխատանք ունես, բայց ցանկանում ես փոխել մասնագիտական ոլորտդ, դասընթացը քեզ կհետաքրքրի։

Ինչ կսովորեք

  • ✓Excel բազային գիտելիքներ
  • ✓Պրոֆեսիոնալ Excel
  • ✓Power BI & Intro to Tableau
  • ✓Data driven որոշումների կայացում
  • ✓SQL for Data Analytics
  • ✓Տվյալների վերլուծության ավտոմատացումը Python-ով

Ծրագիր

Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։

Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։

Դասընթացավարներ

Անդրանիկ Սիլանյանը 15 տարուց ավել աշխատում է ՏՏ ոլորտում՝ վերլուծության, դիզայնի և բիզնես հավելվածների մշակման թիմերում, որպես Oracle PL/SQL Developer:

Հայկ Ղալեչյանը ոլորտում ունի 12+ տարվա աշխատանքային փորձ։ Տնտեսագիտության և կառավարման բնագավառներում հրատարակել է 8 գիտական հոդված: BDG-ում իրականացնցում է «Microsoft Power BI & Introduction to...

Սմբատ Հարությունյան

Սմբատ Հարությունյան

Տվյալների վերլուծաբան

Ունի 2+ տարվա աշխատանքային և դասավանդման փորձ: Տիրապետում է Python գրադարաններին (NumPy, Pandas, Keras, SciKit-Learn, TensorFlow, Matplotlib, Seaborn)։

Անի Հարությունյան

Անի Հարությունյան

Բիզնես վերլուծաբան

Անի Հարությունյանը մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է։ 10 տարուց ավել աշխատել է որպես տնտեսագետ, հաշվապահ, ավագ հաշվապահ։ Այժմ աշխատում է Digitain ընկերությունում որպես պլանավորման և բյուջետավորման...

Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյան

Ֆինանսիստ, հաշվապահ, Advanced Excel և տվյալների վերլուծության թրեյներ

Արմեն Պետրոսյանը ֆինանսական ոլորտում ունի 12+ տարվա փորձ : Նա Excelist ակումբի համահիմնադիրն ու «MS Excel Funs» խմբի հիﬓադիրն է, որի առաջին շահառուն եղել է «USAID»-ի ծրագիրը: Տիրապետում է ֆինանսական...

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • ✓ Հաստատված BDG վկայական
  • ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Տվյալագիտություն

Պատրա՞ստ եք սկսել «Տվյալների Վերլուծության Ամբողջական Դասընթաց» դասընթացը

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։

69,000 ֏ / ամիս

5 ամիս · Մեկնարկ — Նոյեմբերի 16, 2026

68% ամրագրված է

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ

Տվյալագիտություն
Տվյալագիտություն
2 ամիս • Օֆլայն

Մեկնարկ 29.10.2026

57% ամրագրված է

Տվյալագիտություն
Տվյալագիտություն
2 ամիս • Օֆլայն

ՇՈՒՏՈՎ

Տվյալագիտություն
Տվյալագիտություն
Օֆլայն

ՇՈՒՏՈՎ

Տվյալագիտություն
Տվյալագիտություն
2 ամիս • Օֆլայն

SQL Full Course

ՇՈՒՏՈՎ