Ձեր հարցերի պատասխանները
We are trusted by well-established, successful companies that prioritize education.
We are certain
that education will lead us to success․
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները:
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Այո՛:
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
BDG-ի լսարանները տեխնիկապես հագեցված են, անհրաժեշտության դեպքում ուսանողներին տրամադրում ենք նաև նոթբուքեր։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականցվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։