Ռուբեն Մալայան

Գեղանկարիչ, դասախոս

Ռուբեն Մալայանը մրցանակակիր գեղարվեստական ղեկավար և վիզուալ նկարիչ է։ Գրաֆիկական դիզայնի իր կարիերան հաշվում է արդեն ավելի քան քսանհինգ տարի՝ տեսողական ինքնության ձևավորման, տպագրության և գեղագրության ոլորտներում: Ավելի քան մեկ տասնամյակ Ռուբենն աշխատել է մասնագիտացված գրագրության արվեստի վերաբերյալ հետազոտությունների վրա և մշակել է հայկական եզակի գեղագրության պորտֆոլիո: Տարիների ընթացքում նա դասավանդել է ակադեմիական գծագրություն, գրաֆիկական դիզայն և գեղագրություն ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և Հայաստանում: Ռուբենի ստեղծագործությունները տպագրվել են աշխարհի մի շարք գրքերում և ամսագրերում։ 2019 թ․ նշանակվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդի անդամ և ներկայումս հանդիսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կցված դասախոս։

Կրթություն

Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա
Գրաֆիկա
Թերլեմեզյանի անվան ուսումնարան, Երևան
Նկարչություն

Աշխատանքային փորձ

Հայաստանի Ամերիկյան Համալսարան, 2019-այժմ
Վիզուալ կոմունիկացիա և դիցաբանություն, Վիզուալ արվեստ
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, 2018-այժմ
Դասախոս / Անգլերեն և հաղորդակցություն (CHSS)/Վիզուալ կոմունիկացիա
Թերլեմեզյանի անվան ուսումնարան - 2016-այժմ
Դասախոս, գծանկարչություն
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 2015-2017
Դասախոս, Motion Design, Typography
Ռուս-հայկական Սլավոնական Համալսարան, 2013
Ստեղծարար գովազդի դասընթաց
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, 2012
Ուսուցման ծրագրի մշակում (դիզայն, անիմացիա, ֆիլմ)

Դասընթացներ

Ուզու՞մ եք միանալ մեզ