Ինչո՞ւ մասնակցել «Agile Project Management Essentials» դասընթացին
Agile Project Management-ի մեթոդաբանություններն այսօր լայնորեն կիրառվում են ոչ միայն IT ոլորտում, այլ նաև բազմաթիվ ավանդական ոլորտներում։ Արդյունքում Agile Project Manager-ների նկատմամբ պահանջարկը շարունակում է կայուն աճել ամբողջ աշխարհում։
Եթե որոշել եք ուսումնասիրել Agile Project Management-ը և սկսել ձեր ճանապարհը IT ոլորտում, ապա «Agile Project Management Essentials» դասընթացը հենց ձեզ համար է։
Դասընթացի ընթացքում դուք կուսումնասիրեք Agile-ի հիմնական սկզբունքներն ու առանցքային framework-ները։ Ծրագիրը կառուցված է պրակտիկ մոտեցմամբ, ինչը կօգնի ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլ նաև կիրառել դրանք իրական իրավիճակներում։
Հաշվի առնելով ժամանակակից շուկայի պահանջները՝ ծրագրում ներառված է նաև արհեստական բանականության թեման՝ մասնագիտական համապատասխան գործիքներով և տեխնիկաներով։ Դասընթացի ընթացքում կծանոթանաք AI-ի դերին Agile Project Management-ում, կսովորեք կիրառել անհրաժեշտ տեխնիկաներ, հասկանալ AI-ի հետ կապված ռիսկերը և աշխատել performance metrics-ի հետ։
Դուք կստանաք ամուր հիմք Agile Project Management-ում, կուսումնասիրեք Agile Manifesto-ի սկզբունքները, կաշխատեք Scrum, Kanban և այլ framework-ների, ինչպես նաև տարբեր պրակտիկ գործիքների հետ։ Զուգահեռաբար կզարգացնեք Project Manager-ի համար անհրաժեշտ soft skills-ը։
Պրակտիկ առաջադրանքներն ու hands-on session-ները կօգնեն ամրապնդել գիտելիքները դասընթացի ողջ ընթացքում։
Դասընթացի ավարտին դուք պատրաստ կլինեք դիմել Junior Agile Project Manager հաստիքների։