Երկուշաբթի, Երեքշաբթի,
Չորեքշաբթի, Հինգշաբթի
14։00- 18։00
50+ դաս
3 մոդուլ
BDG-ի Digital Summer School-ը կրկին վերադառնում է՝ դեռահասների ամառային արձակուրդներն ավելի վառ, հետաքրքիր և բացահայտումներով լի դարձնելու համար։
Digital Summer School-ը դեռահասների մասնագիտական կողմնորոշման, ինքնաբացահայտման և զարգացման հարթակ է, որտեղ 2 ամիս շարունակ կսովորենք ծրագրավորման, դիզայնի, մարքեթինգի հիմունքները և կկատարելագործենք մասնակիցների անգլերենը։
Այն նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։ Մասնակիցները բաժանվելու են 2 տարիքային խմբի (11-14 և 14-16):
Digital Summer School-ն ունի երեք հիմնական ուղղվածություն՝ ծրագրավորում, դիզայն և մարքեթինգ։ Մասնակիցները հետաքրքիր խաղային և պրակտիկ ֆորմատով կծանոթանան այս մասնագիտությունների հիմունքներին, կստեղծեն սեփական խաղերը, կմշակեն բրենդի էլեմենտներ, կհասկանան, թե ինչպես կարելի է ներկայացնել սեփական պրոդուկտը կամ հմտությունները։
Անգլերեն դասերի շնորհիվ նրանք կկատարելագործեն իրենց խոսակցական անգլերենը, կտիրապետեն մասնագիտական անգլերեն բառապաշարին։
Թրեյներները զուգահեռ աշխատելու են մասնակիցների հետաքրքրությունների բացահայտման, ինքնարտահայտման, հաղորդակցման և պրեզենտացիայի հմտությունների վրա։ Դպրոցականների հետ աշխատելու են փորձառու մասնագետներ, ովքեր ունեն երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ։
Digital Summer School-ի դասերը կազմակերպվում են երկուշաբթիից հինգշաբթի, 14։00-18։00։ Դասերը մեծամասամբ անցնում են BDG-ի գրասենյակում (Հ․ Քոչար 4)։ Ունենալու ենք թեմատիկ այցեր տարբեր կենտրոններ և ընկերություններ (Armath Lab, Գաֆեսճեան կենտրոն, Պլանետարիում և այլն)։
դասընթացից առաջ և հետո
Ծրագրավորման հիմունքներ
Մարքեթինգի հիմունքներ
Գրաֆիկ դիզայնի հմտություններ
Անգլերենի կատարելագործում
Մասնակիցները “BINGO” խաղի միջոցով բացահայտում են միմյանց հետաքրքրություննների մասին և կիսվում են հետաքրքիր փաստերով` օգտագործելով անգլերեն ամենապարզ արտահայտությունները:
Creative Sketching Challenge- սովորում ենք անգլերեն նկարելով: Մասնակիցները հերթով լսում ու նկարում են դիզայնի, ծրագրավորման հետ կապված բառ կամ արտահայտություն, մինչդեռ մյուսները փորձում են կռահել:
Gameshow Quiz – վիկտորինա ծրագրավորման հիմունքների և Scratch -ի վերաբերյալ – Kahoot
Ոլորտում 15 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
24․000 ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիակների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
3 տեսակ
Մասնակցության սերտիֆիկատ
Տրվում է 49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Ավարտական սերտիֆիկատ
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գերազանցության սերտիֆիկատ
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ուսանող
0+
Դասախոս
0+
Նախագծեր
0+
Համագործակցություն
0+
Մեզ վստահում են կայացած, հաջողակ և կրթությունը առաջնային դասող ընկերությունները։ Մենք վստահ ենք, որ կրթվելով հասնելու ենք մեծ հաջողությունների։