Երկուշաբթի, Ուրբաթ
19։00-21։30
32 դաս + 1 քննություն
Graphic Design Advanced դասընթացը մշակվել է՝ հաշվի առնելով դիզայնի ակադեմիական կրթության չափորոշիչները և միջազգային լավագույն դիզայն ԲՈՒՀ-երի, ստուդիաների կրթական ծրագրերն ու փորձը։ Արդյունքում ստացել ենք 4+1 ամիս տևողությամբ շատ ինտենսիվ և հագեցած կուրս՝ նախատեսված արդեն որոշակի փորձով գրաֆիկ դիզայներների համար։
Դասընթացի նպատակն է բարձրացնել արդեն փորձ ունեցող գրաֆիկ դիզայներների որակավորումը՝ նոր մասնագիտական բարձունքներ գրավելու և կարիերայի նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Այդ նպատակով կուրսում ներառել ենք գրաֆիկ դիզային ամենակարևոր և արդիական ճյուղերը։ Դասընթացին խորանալու և դետալային ուսումնասիրելու ենք դրանցից յուրաքանչյուրը։
Graphic Design Advanced դասընթացի ամեն մոդուլը դասավանդվում է տվյալ ոլորտում մասնագիտացած փորձառու մասնագետների կողմից։ Կուրսն ունի 7 մոդուլ։ Ամեն մոդուլից հետո իրականացնելու ենք անհատական և թիմային պրոյեկտներ։
Մոդուլ 1 – դիզայնի պատմություն․ Մոդուլը վարելու է Հասմիկ Ավետիսյանը (արվեստագետ, նկարչուհի): Մոդուլի ավարտին իրականացնելու ենք մեզ հայտնի ընկերություններից մեկի ռեբրենդինգ՝ օգտագործելով մեր ընտրած դիզայնի ոճը։
Մոդուլ 2 – Ստեղծարար դիզայնի պրոցես (դիզայն մտածելակերպ)․ Մոդուլը վարելու է Շուշան Տոնոյանը (գրաֆիկ դիզայներ, արտ-տնօրեն, դասախոս, գրաֆիկ դիզայնի թրեյներ՝ ավելի քան 10 տարվա փորձով): Մոդուլի ավարտին իրականացնելու ենք ընկերության ռեբրենդինգ՝ օգտագործելով դիզայն մտածելակերպի կանոնները։
Մոդուլ 3 – Գեղագրություն և գրատպություն (typography)․ Մոդուլը վարելու է Ռուբեն Մալայանը (գեղանկարիչ և դասախոս)։ Մոդուլի ավարտին իրականացնելու ենք բրենդինգի պրոյեկտ՝ օգտագործելով միայն տառեր։
Մոդուլ 4 – Տպագրական դիզայն։ Մոդուլը վարելու է Մարիամ Կանայանը (Զանգակ գրատան արտ-տնօրեն, դասախոս): Մոդուլի ավարտին ստեղծելու ենք գրքի կազմի, էջերի դիզայն, ընդհանուր ոճով արված փաթեթավորում:
Մոդուլ 5 – Պրեզենտացիա, Սոցիալ մեդիա դիզայն․ Մոդուլը վարելու է Շուշան Տոնոյանը։ Մոդուլի ավարտին մշակելու ենք միջոցառման և տաղավարի բրենդինգ։
Մոդուլ 6 – Motion դիզայն։ Մոդուլը վարելու է Վարսինե Գևորգյանը (Motion դիզայներ)։ Մոդուլի ավարտին ստեղծելու ենք փոքր անիմացիաներ՝ ինտրոներ, լոգո անիմացիաներ, որոնք կամբողջացնեն բրենդբուքերը, վիդեո քավրները և այլն։
Մոդուլ 7 – բրենդինգ։ Մոդուլը վարելու է Արա Ասլանյանը։ Մոդուլի ավարտին մշակելու ենք ապրանքի ամբողջական բրենդինգ՝ logo, guidebook, brand book։
Հիմնական 7 մոդուլի ավարտից հետո ունենալու ենք ևս 1 Workshop ամիս, որի ընթացքում մենթորի հետ միասին ամփոփում ենք աշխատանքներն ու ամրապնդում նյութը:
Դասընթացի ավարտին ներկայացնելու ենք մեր վերջնական բրենդինգի պրոյեկտները։
Այս ինտենսիվ դասընթացի ավարտին․
դասընթացից առաջ և հետո
Դիզայնի պատմություն
Դիզայն մտածելակերպ
Գեղագրություն և գրատպություն
Տպագրական դիզայն
Սոցմեդիա դիզայն
Բրենդինգ
Correct setting of format and margins (Golden ratio), typeface and fonts,
Text with and without illustrations, object alignments, balance and negative space
Create pavilion branding event branding for an international forum
Ոլորտում 14 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
24․000 ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիակների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
3 տեսակ
Մասնակցության սերտիֆիկատ
Տրվում է 49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Ավարտական սերտիֆիկատ
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գերազանցության սերտիֆիկատ
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ուսանող
0+
Դասախոս
0+
Նախագծեր
0+
Համագործակցություն
0+
Մեզ վստահում են կայացած, հաջողակ և կրթությունը առաջնային դասող ընկերությունները։ Մենք վստահ ենք, որ կրթվելով հասնելու ենք մեծ հաջողությունների։