100% Զբաղված
Motion Design

- Adobe After Effects
- Cinema 4D
- Ինտերակտիվ դասեր
- Սեփական փոքր հոլովակի ստեղծում
100% Զբաղված
Երբ:
Օրեր:
Երեքշաբթի 19։30-22։00
Շաբաթ 14։00-16։30
Տևողություն:
Դասերի քանակ:
32 դաս + 1 քննություն
Motion Design-ը չափազանց հետաքրքիր և հեռանկարային մասնագիտություն է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են ստեղծարար աշխատանք։ Motion Design-ը համադրում է ֆիզիկայի օրենքները և ժամանակակից տեխնոլոգիաները՝ տպավորիչ գրաֆիկական անիմացիաներ ստեղծելու նպատակով։
Այս դասընթացը նախատեսված է սկսնակների համար, որտեղ զրոյից սովորելու ենք մշակել պարզ անիմացիոն հոլովակներ։ Դասընթացի տևողությունը 4 ամիս է։ Ուսումնասիրելու ենք Cinema 4D և After Effects ծրագրերը, ինչպես նաև Adobe Photoshop-ի որոշ տարրեր։
Դասընթացի առավելագույն արդյունավետության համար մինչև ծրագրում oբյեկտները ստեղծելն ու անիմացնելը՝ դրանք մոդելավորելու ենք իրական կյանքում։ Այս վարժությունները կօգնեն խորապես հասկանալ ֆիզիկայի օրենքների աշխատանքը, շարժման էությունն ու լուսավորության սկզբունքները, որպեսզի դրանք ճիշտ օգտագործեք ձեր աշխատանքում։
Դասընթացի վերջին երկու շաբաթն ամբողջովին գործնական է, որի ընթացքում կմշակենք փոքր անիմացիոն հոլովակներ։
Դասընթացը վարում է Հովհաննես Եփրեմյանը, ով Motion Design-ում ունի մոտ 15 տարվա աշխատանքային փորձ։
դասընթացից առաջ և հետո
Motion Design դասընթացը նախագծված է ոլորտում փորձ չունեցող մարդկանց համար, ովքեր ուզում են նոր ստեղծարար մասնագիտություն սովորել։
Դասընթացի ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով
Adobe After Effects
Cinema 4D
Մոդելավորում
Լուսավորում և մատերիալների պատրաստում
Ռենդեր Redshift-ի օգնությամբ
Անիմացիա և դինամիկա
Թեքել և ճզմել առարկաները Cinema 4D-ում ներկառուցված հզոր դեֆորմացնող գործիքներով
Անիմացիայի փորձեր տարբեր եղանակներով՝ դասականից մինչեւ Mograph-ի օգնությամբ
Առարկաների ենթարկումը ֆիզիկայի օրենքներին
Անիմացիոն բանալիների աշխատանքը և դրանց օգնությամբ մեր ստեղծած “աշխարհի կենդանացումը”
Գունային փոփոխությունների հիմնական գործիքները
After Effects-ում տեքստի հետ աշխատելու հարուստ գործիքակազմը
Եռաչափ ծրագրում ռենդ եղած վիդեո նյութը պատրաստ է։ Հաջորդիվ այն կատարելագործելու ենք տարբեր էֆեկտներով և գունային լուծումներով
Գործնական մասը բաղկացած է լինելու 4 դասաժամից (2 շաբաթ), որի ընթացքում կստեղծենք վերջնական տեսքի կարճ անիմացիոն հոլովակ՝ անցած ծրագրերի գործիքակազմից օգտվելով ։
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Տրվում է 30-49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ոլորտում 15 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
32,500+ ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիկաների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
Փորձաշրջանի հնարավորություն կամ աշխատանք գտնելու հարցում աջակցություն՝ CV-ի կազմումից մինչև հարցազրույցի պատրաստություն
Անհատական մոտեցում՝ թեման չհասկանալու, տեխնիկական խնդիր ունենալու կամ ցանկացած այլ հարցի դեպքում
BDG համայնքի անդամակցություն՝ միանալով 32,500 BDG-ականներին և ստեղծելով նեթվորքինգ։
Օնլայն և օֆֆլայն այլ դասընթացներին, միջոցառումներին մասնակցելու համար հատուկ պայմաններ
Մեզ վստահում են կայացած, հաջողակ և կրթությունը առաջնային դասող ընկերությունները։ Մենք վստահ ենք, որ կրթվելով հասնելու ենք մեծ հաջողությունների։
Ամսական
Certificate of completion
Lifetime Access
Disccord Communitty
Provided Resources
We are trusted by well-established, successful companies that prioritize education.
We are certain
that education will lead us to success․