Ինչպե՞ս ընտրել քեզ համապատասխան հաշվապահական դասընթաց

Հաշվապահի մասնագիտության պահանջարկը գնալով աճում է և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։ Որպես հաշվապահական դասընթացների կազմակերպման ավելի քան 10 տարվա փորձ ունեցող ընկերություն, մենք այս պահանջարկը տեսնում ենք մեր ուսանողների և գործընկերների մոտ։

Այս հոդվածում կիսվում ենք քեզ համապատասխան հաշվապահական դասընթաց ընտրելու կարևորագույն խորհուրդներով։ Հոդվածում խոսելու ենք հետևյալի մասին․

  • Ինչու՞ ընտրել հաշվապահի մասնագիտությունը
  • Ինչպե՞ս սովորել հաշվապահություն
  • Ինչպե՞ս ընտրել հաշվապահական կուրսը
  • Ի՞նչ անել դասըթնացից հետո

1․ Ինչո՞ւ ընտրել հաշվապահի մասնագիտությունը։

Ի՞նչ է հաշվապահությունը։ Հաշվապահության գլխավոր գործառույթը բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է։ Հաշվապահության միջոցով կազմակերպությունը կարողանում է գնահատել իր ծախսերն ու եկամուտները, հասկանալ՝ որքան են գոյացած հարկերն ու պարտադիր այլ վճարները։

Ինչու՞ է հաշվապահի մասնագիտության պահանջարկը մեծանում։ Ցանկացած ընկերություն, ունի հաշվապահական ծառայությունների կարիք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գրանցված ընկերությունների քանակը տարեցտարի անշեղորեն աճում է։ Բացի այդ՝ օրենսդրական միջավայրը, որտեղ գործում են ընկերությունները, գնալով ավելի է բարդանում։ Հաճախակի օրենքների փոփոխությունները, կառավարության որոշումները և այլ ակտերը բերում են նրան, որ ընկերություններն առանց որակավորված հաշվապահի աշխատել չեն կարող։

Ի դեպ՝ նույն միտումը նկատվում է նաև ողջ աշխարհում։ Օրինակ՝ ըստ US Bureau of Labor Statistics-ի հետազոտության հաշվապահության պահանջարկը մոտակա 10 տարում կաճի 7%-ով։

Կարելի է ասել, որ հիմա լավագույն պահն է հաշվապահություն սովորելու համար։ Հաշվապահի մասնագիտությունը լայն հնարվորություններ է բացում թե՛ հաջողակ կարիերա ստեղծելու, թե՛ հետագայում սեփական բիզնեսը հիմնելու համար։
Ընտրելով այս մասնագիտությունը՝ դու կարող ես․

  • աշխատել հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունում, հմտանալ տարբեր ոլորտի բիզնեսների հաշվապահական նրբությունների մեջ,
  • սկսել կարիերադ խոշոր ընկերության հաշվապահական թիմում՝ ժամանակի ընթացքում աճելով հաշվետարից մինչև գլխավոր հաշվապահ,
  • հետագայում սկսել սեփական բիզնեսն այն ոլորտում, որը քեզ հետաքրքիր է, և որին խորապես տիրապետում ես

2․ Ինչպե՞ս հաշվապահություն սովորել Ինչպե՞ս հասկանալ՝ որն է հաշվապահություն սովորելու լավագույն տարբերակը։ Դու կարող ես ընտրել հետևյալ տարբերակներից մեկը․

  • ստանալ հաշվապահական ակադեմիական կրթություն,
  • սովորել ինքնուրույն՝ օգտվելով համացանցից,
  • մասնակցել տարբեր հաշվապահական դասընթացների։

Այստեղ խոսելու ենք միայն դասընթացների առավելությունների և դրանց միջև ընտրություն կատարելու մասին։ Իրատեսական է արդյո՞ք կարճ ժամանակահատվածում հաշվապահություն սովորելը։

Ի տարբերություն ակադեմիական կրթության՝ դասընթացներում որակավորված մասնագետները սեղմված ժամկետներում ինտենսիվ և խորացված ծրագրով փոխանցում են անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները։ Որակյալ դասընթացի արդյունքում դու՝

  • կստանաս դասընթացի հավաստագիր,
  • ձեռք կբերես անհրաժեշտ կապեր,
  • պատրաստ կլինես աշխատանքի դիմելու համար։

3. Ինչպես ընտրել քեզ համար լավագույն դասընթացը

Օրեցօր ավելանում են տարբեր կազմակերպությունների կողմից առաջարկվող հաշվապահական դասընթացնեը։ Անծանոթ դասընթացների միջև ընտրություն կատարելով՝ դու մտածում ես՝ որևէ երաշխիք չունես, որ քո ընտրած դասընթացը կտա համապատասխան գիտելիքներ, և վերջում չես փոշմանի ծախսած ռեսուրսների համար։ Այդ նպատակով էլ, մենք առաջարում ենք հաշվապահական կուրսերի միջև ընտրություն կատարել հետևյալ 4 քայլով։

Նախ տարբեր աղբյուրներից փնտրիր համապատասխան դասընթացներ իրականացնող կազմակերպություններ, և սկսիր համեմատել դրանք։ Ի դեպ՝ այդպիսի կազմակերպություններից է Business Development Group-ը, որը նույնպես բազմատեսակ դասընթացներ է իրականացնում։

Քայլ 1։ Ուսումնասիրել տվյալ կազմակերպության փորձն ու դասընթացների ցանկը

Կարևոր է պատկերացում կազվել կազմակերպության ընդհանուր վարքագծի մասին։ Ուսումնասիրիր՝ էլ ինչպիսի դասընթացներ է մատուցում բացի հաշվապահությունից, ինչպիսինն են եղել նախորդ դասընթացների անցկացման փորձերը, ինչ արդյունքներ են գրանցել։ Կարևոր է պարզել նաև՝ ում հետ է համագործակցում կազմակերպությունը, ինչ կարծիքներ կան գործընկեր կազմակերպությունների կողմից և այլն։

Փորձեք հասկանալ՝ ինչ է առաջարկում տվյալ կազմակերպությունը դասընթացից հետո։ Տրամադրում է հավաստագիր, թե՞ ոչ։ Պատրաստվում է օգնել ձեզ աշխատանքային որոնումներում, թե՞ ոչ։

Քայլ 2։ Ուսումնասիրել դասընթացավարի փորձը որպես հաշվապահ և դասընթացավար

Դասընթացների առաջարկի էջերում պարտադիր է դասընթացավարի պրոֆիլի առկայությունը, որտեղ կարող ես գտնել մանարամասն ինֆորմացիա մասնագետի մասին։ Ուսումնասիրիր տվյալ թրեյների աշխատանքային և դասավանդման փորձը, մասնագիտական հաջողություններն ու որակավորումները։ Կարևոր է, որ բացի հաշվապահի փորձից մասնագետը նաև դասընթացներ վարելու մեծ փորձ ունենա։

Քայլ 3։ Պարզել դասընթացի վաղեմությունն ու կարդալ նախկին ուսանողների կարծիքները

Դասընթացի մասին ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար պարզիր ընտրած դասընթացների վաղեմությունը։ Ոսումնասիրիր, թե երբվանից են ընթանում առաջարկվող դասընթացները, որքան ուսանող է մասնակցել այդ դասընթացներին, և նրանցից քանիսն են հաջողել այս բնագավառում։ Կարդա ուսանողների կարծիքները․ դրանք կօգնեն քեզ հասկանալ, թե նախորդ մասնակցիները որքանով են գոհ եղել արդյունքներից։ Եթե կազմակերպության կայքէջում, առկա են նախկին ուսանողների կարծիքները, դա հավաստում է, որ ուսանողների հետ ունեն հետադարձ կապ և չեն թաքցնում նրանց իսկական տպավորություններն այլ այցելուներից։

Քայլ 4։ Ոսումնասիրել առաջարկվող դասընթացի ծրագիրը

Եվ վերջապես, հասկանալու համար, թե որքանով է քեզ համապատասխանում տվյալ դասընթացը, նախապես մանրամասն ուսումնասիրիր ուսուցանվող թեմաները։ Վերլուծիր թեմաների արդիականությունն ու գնահատիր առաջարկվող գիտելիքների պրակտիկ լինելը։ Որպեսզի հասկանաս դասընթացի թեմաների ակտուալությունն ու կարևորությունը կարող ես համեմատել այլ նմանատիպ դասընթացների ուսուցանվող ծրագրերի հետ։ Այս խորը վերլուծությունը կօգնի քեզ առավելագույնս պատկերացում կազմել թե արդյունքում ինչ գիտելիքներ կունենաս։ Արդյո՞ք այդ գիտելիքները կկարողանան քեզ դարձնել ոլորտի սկսնակ մասնագետ, կօգնեն աշխատանք գտնել և այլն։

Այս ուսումնասիրությունների հիման վրա դու կկարողանաս հասկանալ թե առաջարկներից որն է ամենահուսալի և արդյունավետ տարբերակը։

Ոսումնասիրությունները սկսելու համար հեռու գնալ պետք չէ։ Կարող ես սկսել «Ֆինանսական և հարկային հաշվառման դասընթացից»։

4․ Ինչ անել դասընթացից հետո

Դասընթացից հետո ցանկալի արդյունքն, իհարկե, մասնագիտական աշխատանք գտնելն է։
Այս հարցում քո հնարավորությունները մեծացնելու համար սկսիր նախապատրաստվել դասընթացի ընթացքում։

  1. Դասընթացի ընթացքում ցուցաբերիր առավելագույն առաջադիմություն։
  2. Դասերից դուրս փորձիր այլ հնարավոր տարբերակներով վերահաստատել ու հիմնավորել գիտելիքներդ։
  3. Ստեղծիր կապեր դասընթացը իրականացնող կազմակերպության և իր գործընկերների հետ։ Առաջարկիր քո մասնագիտական ծառայությունները։
  4. Վերանայիր և բարելավիր քո աշխատանքային ռեզյումեն։
  5. Դասընթացի ընթացքում կատարված հանձնարարությունները գործատուներին ներկայացրու որպես պրակտիկ աշխատանքի փորձ։
  6. Փորձիր կարիերադ սկսել պրակտիկաների մասնակցելով։ Դա մասնագիտական աշխատանք սկսելու հաջող տարբերակ է։

Եզրակացություն

Վերջում ևս մեկ անգամ շեշտենք, որ որակյալ հաշվապահների պահանջարկն աշխատաշուկայում շատ մեծ է։ Դու արդեն գիտես, թե ինպես ընտրել լավագույն հաշվապահական դասընթացը և ինչպես հետագայում աշխատանք գտնել։ Իսկ եթե այդ ընթացքում էլի ուղորդման կամ մոտիվացիայի կարիք ունենաս, մեր բլոգը քեզ է սպասում։ Այստեղ միշտ կգտնես օգտակար, հետաքրքիր և ոգեշնչող բովանդակություն։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Ֆինանսական և Հարկային Հաշվառում

հաշվապահություն, հարկային օրենսդրություն, ՀԾ փորձի փոխանակում՝ պրոֆեսիոնալ մասնագետների հետ գիտելիքների թարմացում և կատարելագործում փորձաշրջան անցնելու հնարավորություն
Course-image
տեսնել ավելին
Course-image
Մեկնաբանություն