12 միֆ ծրագրավորման ոլորտի մասին
Աշխարհում նոր մասնագիտությունները գնալով շատանում են։ Դրանց զուգահեռ ավելանում են նաև կարծիքներ ու մտքեր դրանց մասին, որոնք միշտ չէ, որ իրական են ու հավաստի։ Դրանցից շատերը ավելանում են հենց ծրագրավորման ոլորտում։
Ով երկար տարիներ սերտորեն համագործակցել է ծրագրավորողների հետ, կփաստի, որ իր համար հենց աշխատանքի ընթացքում փոխվել է վերաբերմունք մի շարք ծրագրավորման իրավիճկաների ու երևույթների մասին։
Այսօր որոշել ենք հավաքել մեր ու մեր թրեյներների փորձն ու ներկայացնել ծրագրավորման 12 ամենատարածված միֆերը, որոնք խանգարում են մարդկանց ոլորտի մասին ճիշտ պատկերացումներ կազմելու հարցում։
Փորձենք միասին հերքել դրանք ու իմանալ ավելին ծրագրավորման ոլորտի ու ծրագրավորողների մասին։
1․ Ծրագրավորումը սկսվում և ավարտվում է համակարգչում: Աշխատելու համար դուք պետք է անընդհատ կոդավորեք:
Իրականում, կոդավորման փուլից առաջ ծրագրավորողները շատ ժամանակ են ծախսում խնդիրը բացահայտելու և որոշում կայացնելու համար: Սա այն հատվածն է, որտեղ միտքն ավելի շատ է աշխատում, քան ձեռքերը, ինչը նշանակում է, որ հնարավոր է պատասխաններ գտնել սուրճ խմելով, ուրիշի հետ խոսելով կամ ֆորումներ կարդալով:
Հետևաբար, այս պնդումները անօրինական են։ Ծրագրավորողները ժամերով չեն նստում համակարգչի առաջ ու կոդեր գրում։
Այս մտքին հակասող ևս մի միֆ կա․ Ծրագրավորողները կատարում են նույն աշխատանքը ժամերով, դա ձանձրալի է։
Հիմա ավելի պարզ է, որ աշխատանքը միապաղաղ չէ ու մշտապես չի պահանջում նույն գործընթացները։
2․ Ծրագրավորումը ձանձրալի է, և ծրագրավորողները երբեք չեն կարողանա օգտագործել իրենց ստեղծագործական ունակությունները:
Ծրագրավորողներից շատերը զբաղվում են ծրագրավորմամբ, քանի որ սիրում են այն: Կարող ենք ասել, որ ծրագրավորումը ինժեներների ինքնարտահայտման ստեղծագործական միջոց է:
Եթե Ձեզ դուր է գալիս լուծել մեծ և բարդ խնդիրներ ՝ Դրանք փոքր կտորների բաժանելով և տարբեր մեթոդներ փորձելիս նոր բան ստեղծելով, կոդավորումը ձանձրալի չէ:
Ինչպես կարող եք ձանձրանալ ՝ տեսնելով, թե ինչպես է տրամաբանությամբ գրված շարահյուսությունը գործում և լուծում բարդ խնդիր:
3. Կոդ գրելու համար պետք է մաթեմատիկոս լինել կամ լավ տիրապետել մաթեմատիկային
Այո, մաթեմատիկա լավ իմանալը հսկայական առավելություն է: Բայց եթե չեք նախատեսում գրել Ձեր ալգորիթմները, խաղերը և այլն, բավական է ունենալ ու հասկանալ տրամաբանությունը, վերլուծել խնդիրները՝ դրանք բաժանելով փոքր կտորների, հետաքրքրություն ցուցաբերել, համբերատար լինել և իմանալ, թե որ գրադարաններն օգտագործել և որտեղ փնտրել պատասխաններ, երբ ունեք խնդիրներ:
Սա միանշանակ պնդում չէ, քանի որ ծրագրավորման ոլորտում շատերն են տիրապետում մաթեմատիկական գիտելիքների ու անում իրենց գործառույթները նույնքան լավ, որքան այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում մաթեմատիկական գիտելիքների։
4․ Ծրագրավորում պետք էր սովորել ավագ դպրոցում կամ քոլեջում:
Իհարկե, չենք կարող անտեսել երիտասարդ տարիքում կրթական որևէ ոլորտ և նոր մասնագիտություն սկսելու կարևորությունը։
Բայց մոտիվացիան, ցանկությունն ու նվիրվածությունը շատ ավելի կարևոր են, քան այն տարիքը, երբ սկսել եք սովորել։
Ծրագրավորողներից շատերն իրենց կարիերան սկսել են, երբ ունեցել են 20+ տարվա աշխատանքային փորձ, իսկ շատերը 6 տարեկանում։
Սա պարզ օրինակ է նրա, որ տարիքը դեր չի խաղում ծրագրավորման գիտելիքներ ստանալու ու դրանք կիրառելու հարցում։
5․ Ծրագրավորման լավագույն լեզուն մեկն է։
Ըստ էության, ծրագրավորման լեզուները գործիքներ են, որոնք օգտագործում ենք խնդիրներ լուծելու համար: Կախված խնդրից, Ձեր կարիքներից, լեզուն կարող է փոխվել:
Բացի այդ, դուք կարող եք ավելի շատ սիրել ծրագրավորման լեզուն, եթե լեզուն Ձեզ համար ավելի հարմար է:
Բայց անտրամաբանական է ծրագրավորման լեզուների շրջանում գերազանցության հիերարխիա կազմելը և համարել բազմահազար լեզուներից միայն 1-ը լավ՝ ելնեով որևէ մեկի կամ մի խումբ մասնագետների կարծիքից։
6․ Ծրագրավորող դառնալու համար պետք է ունենաք 160-ից բարձր IQ:
Ծրագրավորման ոլորտում որևէ արդյունքի հասնելու համար պետք չէ հանճար լինել կամ ունենալ բարձր IQ: Բավական է ունենալ վերլուծական միտք, աշխատասիրություն ու ցանկություն ոլորտում զարգանալու ու կայանալու համար։
Հակառակ դեպքում՝ ոչ միայն ծրագրավորող, այլև ցանկացած այլ մասնագետ կարող էին դառնալ մարդիկ, ովքեր ծնվել են բարձր IQ-ով, այնինչ շատերն այդ մակարդակին հասնում են բուն աշխատանքային գործընթացներում։
7. Կանայք չեն կարող լավ կոդ գրել:
Իհարկե, սխալ պնդում է՝ նրանք կարող են: Նույնիսկ աշխարհի առաջին ծրագրավորողը՝ Ադա Լովլեյսը, կին է։
Ներկայումս ծրագրային ապահովման արդյունաբերության մեջ գերակշռում են տղամարդիկ, բայց կանանց թիվը աստիճանաբար աճում է:
Կանանց ցածր թվի պատճառն այն չէ, որ նրանք չգիտեն, թե ինչպես կոդավորել, այլ այն, որ նրանք ավելի շատ հետաքրքրված են այլ մասնագիտություններով կամ նրանց սոցիալ-տնտեսական պայմանները երբեմն խոխընդոտում են մասնագիտորեն զարգանալուն:
8․ Ամենաարագ ծրագրավորողը լավագույն ծրագրավորողն է:
Կարևոր չէ, թե որքան արագ է ծրագրավորողը ավարտում իր աշխատանքը, այլ, թե որքանով է նա կարողանում լուծել իր առջև դրված խնդիրն ու առաջադրանքը և արդյունավետ աշխատում։
Արագությունը կարող է լինել և՛ օգնող և խանգարող գործիք, քանի որ դրանից կախված է լինում կատարված աշխատանքի որակը։
9․ Senior ծրագրավորողներ ընտրելու փոխարեն, կարող եք աշխատանքի վերցնել շատ junior ծրագրավորողներ և նախագիծն ավարտել ավելի քիչ ծախսերով:
Սա բնավ նրա մասին չէ, որ սկսնակ մասնագետներին պետք չէ վստահել աշխատանք, այլ, նրա մասին, որ նրանց պետք չէ շահագործել միայն նրա համար, որ ավագ մասնագետի ներկայացրած վարձատրությունը կարող եք բաժանել մինչև 4 սկսնակ մասնագետի միջև։
Սա առանցքային խնդիր է ոչ միայն ծրագրավորման ոլորտում, այլև մի շարք այլ տեխնիկական և այլ ուղղվածությամբ ոլորտներում։
Վստահելով աշխատանքը սկսնակ մասնագետներին՝ նրանց տալիս եք հնարավորություն զարգանալու ու կայանալու, սակայն արդյունքում կարող են առաջանալ շատ տեխնիկական պարտքեր, որոնք հետագայում շտկելու համար 7 ավագ մասնագետը կարող է բավարար չլինել:
Իհարկե, կան ծրագրի մասեր, որտեղ կրտսեր ծրագրավորողները օգտակար են և անպայման պետք է վստահել նրանց, բայց ամեն բան ճիշտ ու հստակ հաշվարյկելուց հետո։
Այնուամենայնիվ, թերագնահատելով ավագ ծրագրավորողների կարևորությունը, ովքեր զգալի պատասխանատվություն են ստանձնում, հսկայական սխալ է, որը թույլ են տալիս մի շարք ընկերություններ:
10. Բավական է մեկ ծրագրավորման լեզու սովորել և դրանում փորձագետ լինել:
Հիանալի է, երբ մեկ ծրագրավորման լեզվի մասնագետ եք։ Սա նշանակում է, որ կարող եք դառնալ տվյալ ուղղվածությամբ պրոֆեսիոնալ մասնագետ։ Բայց կա սրան հակադարձող պնդում ևս։
Գաղտնիք չէ, որ որոշ լեզուներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ակտուալությունն ու իերնց տեղը զիջում են նորերին։
Սովորելով նոր լեզուներ՝ Դուք կկարողանաք դիմակայել ժամանակի թելադրանքին ու հեշտորեն տիրապետել նոր առաջացող ու կիրառվող ծրագրավորման լեզուներին։
11. Կարիք չկա որևէ մեկի հետ շփվել, երբ ծրագրավորող եք:
Սա պնդում է, որը շատ մոտ է իրականությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դուք կենտրոնանում եք բուն ծրագրավորման վրա (մեծամասամբ Backend ուղղվածության)։
Այս դեպքում հաճախ պետք է շփվեք այլ ծրագրավորողների, նախագծերի և արտադրանքի ղեկավարների և նույնիսկ վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների սպասարկման թիմերի հետ:
Երբեմն դուք նույնպես պետք է մասնակցեք հաճախորդների հանդիպումներին ու թիմային քննարկումներին։
12․ Ծրագրավորողները կարող են լուծել տեխնիկական խնդիրներ:
Նույնիսկ եթե Ձեր ծրագրավորող ընկերներն ու հարազատները աշխատում են համակարգչային խնդիրների լուծման վրա, նրանք կարող են չօգնել Ձեզ համակարգչի ձևաչափման, մոդեմի տեղադրման, վիրուսների հեռացման հարցում:
Պետք չէ դիմել նրանց համակարգչի հետ կապված բոլոր հարցերի դեպքում։
Ի՞նչ միֆեր կան, որոնք խանգարում են Ձեզ ճիշտ ընկալել ծրագրավորողներին, նրանց աշխատանքն ու այս ոլորտը։
Կիսվե՛ք մեզ հետ և գուցե հաջորդ անգամ անդրադառնանք հենց դրանց