08.06.2021
4 րոպե

Motion design-ի հնարավորություններն ու նոր թրենդները

Motion design-ի գլխավոր 3 առավելություններն են ուղերձի արագ փոխանցումը, բարդ մտքերի ու գաղափարների պարզ ձևաչափով ներկայացումը, ուշադրության հեշտ գրավումն ու պահպանումը։

Այն անիմացված գրաֆիկայի ստեղծումն է՝ ստատիկ պատկերի կենդանացման միջոցով վիզուալ ձևավորում։ Համացանցը, մեդիան, գովազդը, հեռուստատեսությունը, կինոն, բջջային հավելվածները, տեսախաղերը՝ այս ամենն անհնար է պատկերացնել առանց Motion design-ի։ Այն օգտագործում է տեղեկատվության փոխանցման միանգամից 3 ալիք՝ պատկեր, տեքստ, ձայն՝ բարձրացնելով տեղեկատվության ընկալման մակարդակը։
Motion design-ի շնորհիվ հնարավոր է վիզուալացնել հստակ տվյալներ կամ աբստրակտ, վերացական գաղափարներ՝ օգտագործելով վիզուալ, ձայնային, գրաֆիկական դիզայնի և անիմացիայի գործիքներ։
Պետք է նշել, որ Motion design-ի և սովորական տեսահոլովակի կամ անիմացիայի միջև հսկայական տարբերություն կա․ Motion design-ը վիզուալացնում է գաղափարներն ու տվյալները։
Motion design-ի առաջացումը կապված է անիմացիայի առաջացման հետ, իսկ վերջինիս սկիզբը համարում ենք 1820-ականները, երբ ստեղծվեց տաումատրոպը՝ օպտիկական իլյուզիայի վրա հիմնաված պտտվող խաղալիքը։ 1832 թվականին ստեղծվում է ֆենակիստիսկոպը, որը ցուցադրում է շարժական նկարներ։ Դրան հաջորդում են զոոտրոպը և դրա տարբերակները՝ ի վերջո հիմք դառնալով 1895 թվականին կինոյի ստեղծման համար։ Անիմացիայի զարգացման պատմությունն ի վերջո հանգեցնում է Motion design-ի ստեղծմանը։
Motion design-ի տարածմանը մեծապես նպասել են համացանցն ու համակարգիչները՝  հարմար դարձնելով անիմացիաների ստեղծման ընթացքը։ Այսօր Motion design-ը կա բոլոր ոլորտներում, որտեղ կա կոնտենտ։

Որտե՞ղ է օգտագործվում Motion design-ը

  • Հեռուստատեսություն՝ տիտրեր, սուբտիտրեր, հաղորդումների ձևավորում, էկրանապահներ
  • Կինո՝ բացումներ, տիտրեր, էկրանապահներ, թրեյլերներ, թիզերներ
  • Մարքեթինգ՝ գովազդ հեռուստատեսությամբ և համացանցով, պրոմոնյութեր, ինֆոգրաֆիկաների տեսքով նատիվ գովազդ
  • Մեդիա՝ լրատվական, ժամանցային, ուսուցանող պորտալները կիրառում են Motion design-ը ներգրավող կարճ հոլովակների համար
  • Բիզնես՝ պրեզենտացիոն հոլովակներ և ինֆոգրաֆիկաներ կայքերի, գիտաժողովների, պրոդուկտների ներկայացման համար, գործընկերների հետ քննարկումների ժամանակ
  • Կրթական ոլորտ՝ բարդ գաղափարների, նյութերի ներկայացում
  • Ժամանցի ոլորտ՝ խաղերի, հեռարձակողների հոլովակներ

Ի՞նչ է պետք Motion design-ի մասնագետ դառնալու համար

Motion design-ի մասնագետները պետք է ունենան գիտելիքների և հմտությունների հարուստ պաշար և լայն աշխարհայացք, պատկերացում ունենան ձայնի, տեքստի, պատկերի վերաբերյալ։
Անհրաժեշտ են գրաֆիկական դիզայնի վերաբերյալ գիտելիքներ՝ կոմպոզիցիա, գույնի տեսություն, տիպագրություն, ինչպես նաև սցենարների մասին պատկերացում։
Motion design-ի համար անհրաժեշտ հիմնական գործիքները հետևյալն են՝

  • Adobe After Effects
  • Adobe Premiere Pro
  • Nuke
  • Autodesk Combustion
  • Apple Motion
  • Adobe Illustrator
  • Adobe Photoshop
  • Adobe Flash
  • Autodesk 3ds Max
  • Autodesk Maya
  • LightWave 3D
  • Blender
  • Cinema 4D

Որո՞նք են Motion design-ի վերջին թրենդները

  • 2D և 3D էֆեկտները միավորելը
    2D-ն և3D-ն այս տարի հաճախ զուգորդվում են տեսանյութերում:Motion design-ի մասնագետներից շատերն ասում են, որ դրանք տեսանյութին տալիս են ոճի որոշակի զգացողություն և ավելի հաճելի դառնում դիտորդի համար: Այս թրենդի ամենալայն տարածված օրինակը 2D և 3D անիմացիաների ինտեգրումն է, ինչպես նաև շարժման հետ 2D գերբեռնիչների տեղադրումը:
    Այս տեխնիկան կարելի է դիտարկել ոչ միայն մեծ բյուջեով գովազդային տեսանյութերում, այլև փոքր թվային գովազդներում:
  • Կինետիկ տպագրություն
    Սովորաբար, դիզայներները վախենում են փորձարկել տառատեսակները՝ ուշադրություն կորցնելու վախից դրդված: Չնայած 2021 թվականին մեծամասնությունը խախտում է ավանդական կանոնները և զարմանալիորեն մեծ արդյունքներ գրանցում:
    Թվում է, որ կինետիկ տպագրությունը բառացիորեն պնդում է, որ դուրս է գալիս ավանդական գրատպության սահմաններից և խրախուսում է ձգվող և ոլորող տառերը: Եվ ի՞նչ. մարդկանց դուր է գալիս դա: Անիմացիոն տեսանյութերում կինետիկ տպագրությամբ ecommerce կայքերը և բջջային հավելվածներն ավելի շատ ուշադրություն են գրավում՝ բրենդը հիշարժան դարձնելով:
  • Անիմացիոն լոգոներ
    Փայլուն և անմոռանալի օնլայն ներկայության համար պայքարում ընկերությունները փորձում են անիմացիա ներառել տարբեր բրենդային նյութերի մեջ: Անիմացիոն լոգոն արդեն դարձել է բրենդի ինքնության ամենանշանակալից միտումներից մեկը: Անիմացիոն լոգոներն իրենց անսպասելի շարժումների և շրջադարձերի պատճառով հաճախ բրենդին նորամուծություններ և յուրօրինակ ճանաչում են բերում:

Ահա այն հիմնականը, ինչ պետք է իմանալ՝ պատկերացանելու համար Motion design-ն ու վերջինիս հետ կապված վերջին թրենդները։ Այն խորությամբ ուսումնասիրելու և որպես մասնագետ աշխատաշուկա մտնելու համար առաջարկում ենք մասնակցել մեր դասընթացին։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն